Հայերեն


Տնտեսական աճի հերթական խաբկանքը, կամ՝ աճ, որն աղքատացնում է անհատին. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. առաջին կիսամյակի արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, նախ՝ պետք է հասկանանք, թե ինչի հաշվին եղավ այս աճը:

«Չենք մոռանում, որ այս աճն արձանագրվել է 2020-ի համեմատ, երբ տոտալ լոքդաուն էր: Սա բնական աճ է: Այսինքն, լոքդաունից դուրս գալու համար մենք, այսպես թե այնպես, 2020-ին գերազացող աճ պետք է ունենայինք: Բայց այդ աճն իրականում գոյություն չունի: Առնվազն պետք է 2019-ի ցուցանիշին հասնենք, որ նոր խոսենք աճի մասին: Սա հերթական խաբկանքն է: Թեպետ թմբկահարում են, ասում՝ տնտեսությունն աճում, վերականգնվում է, բայց գործ ունենք իներցիայի հետ: Միևնույն ժամանակ, շատ ավելի կարևոր հարց կա, որին պետք է ուշադրություն դարձնենք: Այն է՝ ինչի՞ հաշվին է տեղի ունեցել այս վերականգնումը: Մենք մոռանում ենք գնաճի, նաև փոխարժեքի տատանման մասին: Նախ՝ փոխարժեքը կարող է միանգամից բարձրանալ ու դառնալ 525, հետո մի քանի օրվա ընթացքում 525-ից իջնել 425-ի, ամսվա վերջի դրությամբ էլ մի քանի օրով գալ ու հասնել 498-ի, հետո նորից իջնել: Կա նաև լայն սպառման ապրանքների գների բարձրացում, ինչպես բենզինը, գազը: Ժամանակավոր՝ ամսվա վերջին տասնօրյակում գնաճ է տեղի ունենում: Այստեղ հստակ կարող ենք ասել, որ մի սպեկուլ յատիվ անտեսանելի ձեռք կա, ըստ որի, որոշակի չափով շրջանառության աճ է տեղի ունենում, որոշակի չափով հարկային ավելի հավաքագրում է տեղի ունենում ու ցույց տրվում, թե աճ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրի Սարգսյանը:

Վերոնշյալ հիմքերը դիտարկելով՝ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այդ աճը մեր բնակչության վրա բացասական ազդեցություն է թողնելու: «Մասնավորապես, եթե աճը տեղի է ունենում, օրինակ՝ բենզինի ու գազի թանկացման հաշվին, իսկ բնակչության կողմից տնօրինվող եկամուտները չեն ավելանում, բնականաբար, ծախսերն ավելանում են: Արդյունքում, պայմանական ասենք՝ ամսական 100 հազար դրամն այլևս չի բավարարում ամբողջ ամիսն ապրելու համար: Այսինքն, բնակչության համար սպառումը թանկացնում ենք, իսկ այդ սպառումից պետությունը հարկ է հավաքում, մակրոմակարդակում ցույց է տալիս, որ ընդհանուր աճ ունի: Մինչդեռ պետության գործողությունների ամբողջ առանցքը պետք է անհատը լինի: Ստացվում է, որ այդ անհատին աղքատացնելով, անհատի փողերը ձեռքից խլելով՝ ցույց են տալիս, որ միկրոմակարդակում աճ ունենք: Իսկ երբ նայում ենք անհատի սոցիալական կարգավիճակին, կարող ենք ասել, որ այս տնտեսական աճը անհատին աղքատացնում է և չի բարելավում նրա վիճակը: Մեր տնտեսական աճն աղքատացնում է ֆիզիկական անձին»,ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, վերջերս շատ է թմբկահարվում նաև միջին ամսական աշխատավարձերի, գրանցված աշխատողների աճը, բայց իրականությունն այլ է. «Միջին ամսական աշխատավարձի աճը հիմնականում պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի հաշվին է, իսկ մասնավորում աշխատողը ստանում է մի աշխատավարձ, թեպետ մեկ այլ աշխատավարձ է գրանցված: Որևէ մեկը՝ լինի այս, թե նախորդ իշխանությունը, երբևէ չի կարողացել ու առաջիկայում ևս չի կարողանալու իրական աշխատավարձի չափի վերաբերյալ վերլուծություններ և տվյալներ հաղորդել: Եվ ուղղակի հայտարարելու համար ասել, թե աշխատավարձի ավելացում է տեղի ունեցել, ամբողջությամբ կեղծիք է և հերթական պոպուլիզմը»:

Անդրադառնալով մինչև տարեվերջ գնաճի պահպանման վերաբերյալ Կենտրոնական բանկի կանխատեսմանն որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հերթական որոշմանը՝ Ն. Սարգսյանը նախ անհասկանալի իրավիճակի առկայության մասին մատնանշեց: «ԿԲ-ի աշխատանքներին միշտ նորմալ եմ վերաբերվել: Կարծում եմ՝ ադեկվատ պաշտոնյաներ են ու ադեկվատ մեկնաբանություններ են ներկայացնում: Բայց վերջին շրջանում ինձ համար դրանք ամբողջությամբ անհասկանալի են:Մի քանի պատճառներով փոխարժեքի տատանում եղավ, ու քանի որ ՀՀ-ն ներկրող երկիր է, առաջարկով պայմանավորված գնաճ տեղի ունեցավ: Այնուհետև հաջորդեց փոխարժեքի նվազումը, բայց գնանկում տեղի չունեցավ: Հիմա, երբ ԿԲ-ն կանխատեսում է, որ գնաճը պահպանվելու է, պատճառները դեռ հայտնի չեն:

Այստեղ արդեն չեմ կարող ԿԲ-ի մասին ունենալ նույն կարծիքը՝ կապված հայտարարությունների ադեկվատ լինել-չլինելու հետ: Ինձ համար արդեն շատ լուրջ հետաքրքրություն են ներկայացնում իրենց հայտարարությունները: Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա նշենք, որ ԿԲ-ի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, որի համար կիրառում է նշված գործիքը: Երբ գնաճը պահանջարկով պայմանավորված գնաճ է, այստեղ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ազդեցություն է ունենում: Հակառակ դեպքում, այսինքն՝ առաջարկով պայմանավորված գնաճի պարագայում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնեսչբարձրացնես, միևնույնն է, ազդեցություն չի ունենա գնաճի զսպման տեսանկյունից: Սա կարող ենք հստակ ֆիքսել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ ԿԲ-ն խնդիր է առաջացնում:

«Հայաստանյան բանկերը տնտեսական այս սուղ իրավիճակում պետք է վարկավորում իրականացնեն, խթանիչ վարկեր տրամադրեն, այնինչ հակառակ պատկերն է տեղի ունենում: Վարկավորումը շատ խստացել է, իսկ տոկոսադրույքները չափազանց բարձր են բիզնեսի համար: Վարկերի տրամադրումը, կարելի է ասել, հիմա անհնար է դարձել: Մանավանդ այն մանր և միջին բիզնեսը, որը գրավի առարկա չունի, այլևս չի կարողանում վարկավորում ստանալ: Այն ստանում են վարկային կազմակերպություններից, որոնք 24 տոկոսով անվանական տոկոսադրույքով են բիզնեսին վարկ տրամադրում: Սա նշանակում է սպանել տնտեսությունը: Լավ կլինի՝ ԿԲ-ն սկսի ակտիվանալ ու կառավարության հետ համատեղ աշխատանք իրականացնել՝ հասկանալու, թե ինչ գործիքակազմ պետք է կիրառել առևտրային բանկերի հետ աշխատելու և տնտեսությունը խթանելու առումով: Տնտեսությանը մոտ կանգնած լինելով ու տիրապետելով ամենօրյա ինֆորմացիային՝ ես կարող եմ հայտարարել, որ ԿԲ-ն այլևս տեղում չէ»:

Ինչ վերաբերում է ձևավորվող կառավարությունից ունեցած սպասելիքներին, որտեղ փոփոխություններ կան նաև տնտեսական բլոկում, մեր զրուցակիցը նշեց. «Իմ կարծիքն այս կառավարության վերաբերյալ երբեք չի կարող փոխվել: Այս կառավարությունն ունակ չէ որևէ բան իրականացնել: Այս կառավարությունից դրական սպասելիքներ ունենալը արդեն անգամ միամտություն էլ չէ: Հիմա՝ ինչ վերաբերում է տնտեսական բլոկի փոփոխություններին: Էկոնոմիկայի նախարարը վերանշանակվեց, որը չի պատկերացնում, թե ինչ է էկոնոմիկան, տնտեսագիտությունը, վախենամ՝ չկարողանա տնտեսագիտություն բառն առանց ուղղագրական սխալների գրել: ՊԵԿ-ի իրավաբան նախագահին փոխարինեցին մեկ այլ իրավաբան նախագահով, ինչը չի կարելի դրական համարել: Վստահեցնում եմ՝ ՊԵԿ-ի վիճակն ավելի է վատանալու, ու տնտեսության խթանում չի լինելու:

Հարկային քաղաքականություն մշակող ֆինանսների նախարարությունը ու հարկային հավաքագրմամբ զբաղվող ՊԵԿ-ը պետք է սինխրոն աշխատեն, ղեկավարները պետք է տնտեսագետներ լինեն ու կարողանան, Հայաստանի տնտեսական իրավիճակն ադեկվատ գնահատելով, քայլեր իրականացնել: Մինչդեռ այս անձանց դեպքում նշվածն անհնար է: Ֆինանսների նախարարի փոփոխությունը փոքր-ինչ դրական կարող եմ համարել, բայց այդ մարդը, այն ժամանակ էկոնոմիկայի նախարար լինելով, ձախողել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ամբողջ ծրագրերը: Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ խնդիրներ ու ինչ հնարավորություններ ունենք, ինչպես նաև ինչ խոչընդոտներ ունենք տնտեսության զարգացման առումով: Կառավարության խորհրդատու համարվող ԱԺ տնտեսական հանձնաժողովում չկա գեթ մեկ մասնագետ, որն ունակ է կառավարությանն առաջարկ ներկայացնել կամ մեր ներկայացրած առաջարկները գոնե քննարկման առարկա դարձնել, հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Առավոտից իրիկուն միայն պոպուլիզմով են զբաղված ու անընդհատ հարկելու ոլորտներ են ման գալիս՝ ինչ-որ հարկային ճեղք փակելու համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը
Ամենադիտված