Հայերեն


Արման Վարդանյան. «Երկրի ապագայով մտահոգ մարդիկ պետք է միավորվեն»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Միասնություն» համազգային շարժման մուտքը հայաստանյան քաղաքական դաշտ շռնդալից էր: «Փաստը» որոշեց անցնող տարին ամփոփել «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, արդեն երկու ամսից ավելի է, ինչ հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում գործունեություն է ծավալում «Միասնություն» համազգային շարժումը: Գործունեության ո՞ր փուլում եք հիմա:

– Այո, ինչպես նշեցիք, արդեն երկու ամիս է, ինչ ստեղծվել է «Միասնություն» համազգային շարժումը, և այս երկու ամիսների ընթացքում այն իր հաստատուն տեղն է գրավել Հայաստանի Հանրապետության հասարակական–քաղաքական դաշտում: Ես սա ամենևին պատահական չեմ համարում, քանի որ առաջին' մեր հռչակած քաղաքական սերնդափոխության գաղափարը այսօր շատերն են կիսում, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ նույն դեմքերից, նույն խոսքերից, նույն գործելակերպից: Մարդկանց պետք են փոփոխություններ, ռեալ փոփոխություններ: Միասնությունը սերնդափոխության շարժում է, սերունդ, որն այսօր պատրաստ է լիարժեք պատասխանատվություն ստանձնել երկրի կառավարման գործում:

Մեր աշխատանքները շարունակվում են բարձր տեմպով, այս օրերին ես, որպես շարժման համակարգող խորհրդի ղեկավար, ակտիվ հանդիպումների մեջ եմ, քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի տարբեր ուժերի, տարբեր անհատների հետ, իսկ առաջիկայում ավելի կհստակեցնենք խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցության ձևաչափը:

– Խոսեցիք խորհրդարանական ընտրություններից, ի՞նչ ձևաչափով եք պատրաստվում մասնակցել ընտրություններին:

– Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքային ձևաչափով: Դաշինք, որը լինելու է գաղափարական, դաշինք, որը միավորելու է մարդկանց, ովքեր կարող են երկրում դրական փոփոխություններ իրականացնել, իրենց ուժն ու եռանդը նվիրել մեր պետության հզորացման ու զարգացման գործին: Մենք վստահ ենք, որ համազգային միասնության դեպքում մեզ համար անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Դրա համար էլ մենք նախաձեռնում ենք հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա, մենք կողմնակից ենք լայն համախմբման, մեծ նախընտրական դաշինքի ձևավորման, որին կմիանան հին ու նոր սերնդի բոլոր այն ուժերը, ում համար թանկ է համազգային միասնության գաղափարը: Միասնությունը ուժի և ինտելեկտի շարժում է: Միասնության դեպքում մեր Արցախը, մեր հայրենիքը կլինի ավելի պաշտպանված, Սփյուռքի կառույցները՝ ավելի ամուր, մենք' ավելի անվտանգ ու անխոցելի: Հետևաբար, ինչո՞ւ չլինենք միասնական:

– Բայց այսօր քաղաքական դաշտը խիստ պառակտված է, հատկապես՝ ընդդիմադիր դաշտը, ինչպե՞ս եք պատկերացնում, հնարավո՞ր է բոլորին միավորելը:

– Նախ, սկսեմ նրանից, որ անհնարին ոչինչ չկա, եթե կա առողջ գաղափար, հետևողականություն և մեծ հավատ: Ընդդիմությունը պառակտված է, քանի որ այսօրվա ընդդիմադիր դաշտը իրար մեջ է խնդիրը տեսնում, միմյանց անձնավորված քննադատությունների վրա է իր ողջ էներգիան ու ռեսուրսը ծախսում: Դրա համար էլ իշխանությունը միշտ մնում է մրցակցությունից դուրս: Առաջիկա ընտրությունների նախաշեմին մենք պատրաստվում ենք հանդես գալ նախաձեռնությամբ, պայմանավորվել, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերը միմյանց հանդեպ ցեխ չշպրտեն, անձնական վիրավորանքներ չհասցնեն: Մեր երկրում քաղաքական պայքարը պետք է տեղափոխվի քաղաքակիրթ, ծրագրային ու գաղափարական դաշտ: Այդ գործում պատասխանատվության ամենամեծ բաժինը, բնականաբար, ընկնում է իշխանության ուսերին: Իշխանությունը նույպես պետք է գիտակցի, որ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի, ընտրությունների որակի համար նախևառաջ ինքն է պատասխանատու: Այս ընտրությունները պարտավոր են հաղթահարել իշխանության և հասարակության միջև ձևավորված անվստահության մեծ անդունդը, իշխանության լեգիտիմության խնդիրը: Այլապես, հերթական, ամեն գնով հաղթելու մոլուցքով առաջնորդվելով, ատելություն ու թշնամանք սերմանելով' մենք ոչնչի չենք կարող հասնել: Ընդհակառակը, կկորցնենք ամեն ինչ:

– «Միասնությունը» իր գործունեությամբ նոր շունչ հաղորդեց քաղաքական գործընթացներին. մասնագիտական քննարկումներ, կլոր–սեղաններ, հանդես եկաք մի քանի հեղափոխական գաղափարներով՝ բանակի հետ կապված, որը լայն և դրական արձագանք ստացավ հանրության շրջանում: Ի՞նչ սպասել ապագայում:

– Այո, մեր հրապարակային գործունեության հենց սկզբից մենք հայտարարեցինք, որ ստեղծելու ենք հանրային հարթակներ, կազմակերպելու ենք մասնագիտական քննարկումներ, որովհետև նոր գաղափարները կարող են ծնվել միայն առողջ քննարկումների ու բանավեճային մշակույթի պայմաններում: Այդ կլոր–սեղանները մեծ արձագանք գտան հանրության շրջանում, փորձագիտական դաշտում, քանի որ մեր հետապնդած նպատակներից մեկը Հայաստանում առողջ քաղաքական դիսկուրս ձևավորելն է, բոլոր կարող ուժերի երկրի կառավարմանը մասնակից դարձնելն է, անկախ մարդու կուսակցական պատկանելությունից:

Օրինակ՝ դուք բանակի հետ կապված մեր առաջարկները համարում եք հեղափոխական, ես այն համարում եմ շատ բնական ու իրատեսական: Առաջին' մեզ համար յուրաքանչյուր հայ մարդու, հատկապես հայրենիքի պաշտպան զինվորի կյանքը թանկ է և բարձրագույն արժեք է: Մենք պետք է մտածենք, ոչ թե ինչպես օգնենք զոհված զինծառայողների ընտանիքներին, այլ պետք է այնպես անենք, որ զոհեր չունենանք: Իսկ այդ զոհերի մեծ մասը առաջին գծում կանգնած անփորձ երիտասարդներն են: Մենք ասում ենք, որ 18 տարեկան երիտասարդը առաջին գծում չպետք է ծառայի: Մենք պետք է անհապաղ անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակի: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօրվա պայմաններում էլ բանակին հատկացված գումարներով, ճիշտ տնօրինելու և բանակում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու հաշվին մենք կարող ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին նաև արագ արձագանքման ջոկատների ստեղծման անհրաժեշտությունը, բանակի ռեզերվի մոբիլիզացիայի, կամավորների և կանոնավոր զորամիավորումների գործունեության համակարգման բացերը, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

– Մամուլում շատ են խոսում նաև Ծառուկյանի հետ ձեր մտերիմ հարաբերությունների մասին, համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում:

– Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ հարաբերություններին, այսօր էլ մենք շփվում ենք, պահպանում ենք ջերմ, մարդկային, ընկերական փոխհարաբերությունները: Մենք ընկերներ ենք, հանդիպելիս խոսում ենք տարբեր թեմաներից: Մեզ երկուսիս էլ մտահոգում է երկրում ստեղծված իրավիճակը, անհանդուրժողականության մթնոլորտը, ամեն ինչի մեջ վատը տեսնելու մարդկանց մառազմի հասնող ծայրահեղականությունը, սրա նրա վրա ցեխ շպրտելու անպատասխանատու վարքագիծը: Սրանք պետք է փոխել մեր երկրում, նոր քաղաքական մշակույթ ձևավորել, որտեղ տիրեն միասնականությունը, համերաշխությունը և հանուն Հայաստանի զարգացման աշխատելու և արարելու անսպառ եռանդը:

– Եվ վերջին հարցը, շուտով Ամանոր է, ի՞նչ ցանկություններ, ի՞նչ բարեմաղթանքներ ունեք հայ ժողովրդին:

– Ընդհանրապես, ընդունված է Ամանորին միայն խոսել բարի ցանկություններից ու բարեմաղթանքներից: Չխախտելով այդ ավանդույթը, ես ցանկանում եմ հայ ժողովրդին միասնություն, մեր զինվորներին' բարի ծառայություն, մեր մայրերին ու երեխաներին' խաղաղություն ու անհոգ մանկություն: Մեր ժողովուրդն արժանի է ավելիին. արժանի է բարեկեցիկ կյանքի, արժանի է, որ ունենա ազգասեր, ազգընտիր ղեկավարներ, օրվա 24 ժամը ազգին ու պետությանը ծառայող պաշտոնյաներ: Ես վստահ եմ, որ մեր սերունդը հենց այդպիսի Հայաստան է կերտելու: Շնորհավոր մեր ժողովրդի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան
Ամենադիտված