Հայերեն


Կրթությունը՝ ամուր պետության հիմք․ IDBank-ն ու Հայ-Ռուսական համալսարանը կհամագործակցեն

Հասարակություն

Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտն ու IDBank-ը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Բանկի աջակցությամբ մշակվում և ներդրվում է «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագիր։

Նշված մասնագիտացմամբ հայտարարվել է ընդունելություն 2021-2022 ուսումնական տարվա համար:

«Մաթեմատիկական մեթոդները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսագիտության մեջ և բիզնեսում» ամբիոնի վարիչ Անի Ավետիսյանի խոսքով՝ ծրագիրը մշակվել է IDBank-ի մասնագետների անմիջական մասնակցությամբ և տվյալների վերլուծության ոլորտի արտասահմանյան բուհերի շրջանավարտ հանդիսացող մասնագետների ներգրավմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի և միջազգային աշխատաշուկայի արդի պահանջները։ «Մեզ համար շատ կարևոր է համալսարան - մասնավոր սեկտոր համագործակցությունը, քանի որ բացի տեսական գիտելիքներից՝ մենք նպատակ ունենք մեր ուսանողներին ապահովել պրակտիկ դասընթացներով։ Ուրախ ենք, որ IDBank-ը՝ որպես ոլորտի առաջատար ընկերություն, ի դեմս իր պրոֆեսիոնալ աշխատակիցների, պատրաստակամություն հայտնեց մասնակցելու ծրագրի մշակմանը»,- ասել է Անի Ավետիսյանը և նշել, որ դասերը վարելու են կրթական համակարգի և տվյալների վերլուծության ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև այլ երկրներից։

Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն իր խոսքում կարևորել է «Տվյալների վերլուծություն» մասնագիտացումը՝ որպես զարգացող ուղղություն։ «Ներկայում ոչ միայն բանկային համակարգը, այլև տնտեսության բոլոր ճյուղերն առաջնորդվում են տվյալահեն ռազմավարությամբ։ Առանց տվյալների բազայի, և, որ ավելի կարևոր է, դրա ճիշտ վերլուծության, ժամանակակից աշխարհում դժվար է, եթե չասեմ՝ անհնար է կայացնել ռազմավարական ճիշտ որոշումներ։ Սա վերաբերում է նաև մեր պետությանը․ միայն որակյալ կրթությամբ է կարելի ամուր պետություն կառուցել։ Հենց այդ պատճառով մեզ հետաքրքրեց Հայ-Ռուսական համալսարանի առաջարկը, ու շնորհիվ մեր համագործակցության՝ Հայաստանում այս ոլորտը կհամալրվի բանիմաց, գիտակ մասնագետներով», - ասել է Կարեն Նալբանդյանը։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Մարիանա Էդիլյանը նշել է, որ աշխատաշուկայում այս պահին տվյալների վերլուծության մասնագետները պահանջված են, սակայն համապատասխան որակավորում տվող մասնագիտացումներ գրեթե առկա չեն, ուստի ուսանողները ստիպված են լինում որակավորում ստանալ միջազգային դասընթացների միջոցով։ «Ուրախ ենք, որ IDBank-ի մասնագետների ակտիվ մասնակցությամբ այսուհետ մեր ուսանողները հնարավորություն կունենան կրթվել Հայաստանում՝ միաժամանակ ստանալով Հայ-Ռուսական համալսարանի բարձր որակավորում։ Ի դեպ՝ նշեմ, որ լավագույն շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի իրենց գիտելիքները գործնականում կիրառել IDBank-ում՝ պրակտիկայի շրջանակներում կամ այլ ձևաչափով», - նշել է Մարիանա Էդիլյանը։

«Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագրին դիմելու համար այցելե՛ք համալսարանի կայք:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում Դեռևս վաղաժամ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՀայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կաՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբՃապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Բաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ Սուրենյանց Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան «Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանվՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանԱշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ ԶելենսկիԱրդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակիՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան 2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենադիտված