Հայերեն


«Կարող ա շանս միսը կերել, մեռել ա..». Երևանում տղամարդը խեղդել է հորը /տեսանյութ

Հասարակություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվեց Արմեն Առաքելյանի գործի դատական քննությունը:

55-ամյա Արմեն Առաքելյանը մեղադրվում է իր հորը դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Առաքելյանը, լինելով ամուսնալուծված, ապրել է իր 80-ամյա հոր՝ Հայկարամի հետ համատեղ՝ նույն բնակարանում՝ Իսակովի պողոտայում:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հայկարամը թոքերի, ուղեղի անոթների անցանելիության հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել, նրա խնամքով զբաղվել է որդին՝ Արմենը: Վերջինս, բացի հիվանդի խնամքից, նրան նաև դեղորայքային ներարկումներ է կատարել:

Ժամանակի ընթացքում Արմենի համար անկողնային հիվանդ հայրը դարձել է բեռ: Նա, ըստ մեղադրական եզրակացության, «չի հանդուրժել հոր ներկայությունը, հոգնել է իր որդիական պարտականությունների կատարումից»:

Հիվանդ հոր և Արմենի միջև բազմիցս վեճեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում, ըստ մեղադրանքի, որդու մեջ հոր նկատմամբ առաջացել են «ատելություն ու վրեժի զգացում»:

Հորը պահելու և խնամելու պարտականություններից ազատվելու նպատակով էլ Արմենը որոշել է կյանքից զրկել նրան:

2016 թվականի մայիսի 24-ի երեկոյան Արմեն Առաքելյանը մեկ ժամվա մեջ հորը երկու անգամ երկուական չափաբաժին «Կետոնալ» է ներարկել և դուրս է եկել տանից:

Արդեն մայիսի լույս 25-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում Արմենը վերադարձել է տուն, տեսել է, որ հայրն ընկած է գետնին, բայց դեռ ողջ է՝ նա դժվարությամբ էր շնչում:

Արմենը ձեռքերով սեղմել է հոր պարանոցը և խեղդամահ անելու եղանակով կյանքից զրկել է նրան:

Ամբաստանյալ Արմեն Առաքելյանն իրեն մեղավոր չճանաչեց հորը դիտավորյալ սպանելու համար: Նա բացականչեց. «Սառնարանում ժամկետն անցած միս ունեի շան համար: Կարող ա կերել ա, թունավորվել ու մեռել ա: Նա շան միսը ուտելու սովորություն ուներ… Ասում են՝ ներարկել եմ… Հա, ինքը ուժեղ ցավեր ուներ, չէր դիմանում, ասում էր՝ սրսկի, ես էլ սրսկում էի: Էդ օրն էլ սրսկեցի, ուզում էի տանից դուրս գամ, ասեց՝ հո՛պ, արի մի հատ էլ սրսկի: Ես էլ հորս ասելով գնացի ու մի հատ էլ սրսկեցի… Ես նրա բարեկամներին էլ եմ զանգել, ասել են՝ սրսկի, ես էլ սրսկել եմ…Դիտավորյալ սպանության համար ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Ամբաստանյալն իր մասին ասաց, որ թերի բարձրագույն կրթություն ունի, ամուսնալուծված է, նախկինում դատված չի եղել:

«Երեխաներ ունե՞ք» հարցին ամբաստանյալը պատասխանեց. «Տարբեր երկրներում ունեմ… Փոքրս 8-րդ դասարանում է»:

Առողջական վիճակի մասին հարցին ամբաստանյալը պատասխանեց. «Ֆիզիկապես առողջ եմ… Հոգեպես էլ պիտի որ առողջ լինեմ…»:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգ՝ կհարցաքննվեն վկաները, տուժողի իրավահաջորդը, ամբաստանյալը, կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Վկաների հարցաքննությունը կսկսվի հաջորդ դատական նիստին՝ 2017 թվականի հունվարի 23-ին:

Սպանվածի հարազատները բավական բացասական էին տրամադրված ամբաստանյալի նկատմամբ: Մեր զրույցի ժամանակ նրանք ասացին, որ Արմենը սպանված Հայկարամի հարազատ որդին չէ, նրան որդեգրել են նորածին ժամանակ, «պահել են բամբակների մեջ», որ նա վերջում էսպես հայտնի իր երախտագիտությունը:

Ըստ հարազատների՝ Արմենը իր զավակների նկատմամբ էլ անուշադիր հայր է, իսկ ինչ վերաբերում է մեղադրանքում նշվածին, թե նա հորը խնամել է, ապա հարազատները դրա հետ համաձայն չէին, ասում էին, թե Արմենը չի աշխատել, ապրել է հոր միջոցներով ու թոշակով: Նրա հայր Հայկարամը, ըստ հարազատների, ժամանակին եղել է «Նորքի հանրակացարանների կառավարիչը»: Արմենին շատ լավ է պահել. «Էնքան լավ է պահել, որ նաոչ մի օր կարգին չի աշխատել, անունով էր բանակում, էրկու տարվա մեջ մի օր չի ծառայել հոր շնորհիվ…»:

Հարազատները նշեցին, թե Արմենը որոշ ժամանակ ապրել է Իտալիայում, իրենց իմանալով՝ այնտեղ օրենքի հետ խնդիրներ է ունեցել:

Ինչ վերաբերում է տուժողի առողջական վիճակին, ըստ հարազատների՝ Հայկարամը «աորտայի հետ կապված խնդիր ուներ», նրան առաջարկել են վիրահատություն, բայց «էնպիսի գին են ուզել», որ վճարել հնարավոր չի եղել: Հարազատներն ասում էին, թե Հայկարամը ցանկացել է վաճառել բնակարանը, որ վիրահատվի, իսկ մնացած փողն էլ պիտի տար Արմենին…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ եղել է տուժողի բնակարանում: Հայր ու որդի ապրել են ոչ բարվոք պայմաններում, բայց Արմենը հոր համար հոգ տարել է, փաստացի նա է խնամել իրոք որ՝ անկողնային ծանր հիվանդ հորը…

Արմեն Առաքելյանի նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ կատարվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ նա չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ, որևէ տեղ հաշվառված չի եղել, բուժում չի ստացել:

Արմեն Առաքելյանը ճանաչվել է մեղսունակ:

Մոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված