Հայերեն


Ինչ էր ասում Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանը

Բաց մի թողեք

Հակոբ Բադալյան, «Լրագիր»

ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած կամ կրկնած «պատերազմ, թե խաղաղություն» հայտնի դիրքորոշմանը առաջինն արձագանքեց ոչ թե իշխանությունը կամ Սերժ Սարգսյանը, ում ըստ ամենայնի ուղղված էր այդ մոտեցմամբ փաթեթավորված քաղաքական մոդելավորման առաջարկը, այլ Սեյրան Օհանյանը, որը հայտարարել է նախընտրական գործունեության եւ իշխանությանն այլընտրանք լինելու մտադրության մասին:
Սեյրան Օհանյանը ներկայացրեց Արցախի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, որը սակայն այլընտրանք էր ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Արցախի խնդրի վերաբերյալ Սեյրան Օհանյանի ներկայացրած պատկերացումն ու դիրքորոշումը խոշոր հաշվով կրկնում էր իշխանության հատկապես հետապրիլյան մոտեցումը եւ տրամաբանությունը, որոշ շեշտադրումների տարբերությամբ:
Ինչ խոսք, դժվար է ասել, թե Սեյրան Օհանյանի հայտարարության շարժառիթը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին պատասխանելն էր: Ոչ միայն բացառված չէ, այլ նաեւ շատ հավանական է, որ անկախ Տեր-Պետրոսյանի հայտարարությունից, Արցախի խնդիրը պետք է լիներ Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեության առանցքը կամ ելակետը: Պաշտոնաթող գեներալի եւ պաշտպանության նախարարի, առավել եւս պատերազմի մասնակցի քաղաքական գործունեության պարագայում դա սպասելի ելակետ է:
Ըստ այդմ, մեծ է հավանականությունը, որ Օհանյանն, անկախ Տեր-Պետրոսյանի հայտարարությունից, հանդես էր գալու իր դիրքորոշմամբ, գուցե լիներ նրբերանգների փոքր ինչ այլ դասավորություն:
Առանցքային տարբերությունն այստեղ այն է, որ Տեր-Պետրոսյանը ներկայացնում էր ոչ թե դիրքորոշում կամ նախընտրական ուղեցույց, այլ Հայաստանի քաղաքական համակարգի ապագայի որոշակի մոդել: Գրեթե կասկած չկա, որ Տեր-Պետրոսյանը պատրանքներ չունի, որ Արցախի խնդրում ներկայում կա կարգավորման հեռանկար որեւէ տարբերակով, եւ ներկայում միջազգային օրակարգում խնդրի սառեցման գործընթացի ձեւավորումն է նպատակը: ԵԱՀԿ արտգործնախարարների Համբուրգի հավաքի շրջանակում Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը դրա վկայությունն էր:
Առաջին նախագահը առաջարկում է հենց այդ օրակարգին միտված հայաստանյան ներքաղաքական մոդել, երբ ներքին քաղաքականությունը կառուցվում է պայմանական հասկացությամբ «խաղաղության» եւ «պատերազմի» դիսկուրսի վրա:
Տեր-Պետրոսյանի ելույթից հետո նրա հասցեին ուղղվեցին զիջողականության կամ պարտվողականության առատ մեղադրանքներ: Իրականում Տեր-Պետրոսյանը առաջարկում է ֆոն, որի վրա կարող է կառուցվել եւ քաղաքական ձեւակերպում ստանալ հակառակ դիրքորոշումը, ինչը Հայաստանին անհրաժեշտ կլինի հակամարտության գործընթացի սառեցման նոր ժամանակաշրջանում, հայկական դիվանագիտությանը հնարավորություն տալով այդ նոր փուլն անցնել առավել արդյունավետ եւ ճկուն, քան առաջին տասնամյակը, որտեղ գործնականում չի եղել Արցախի խնդրի վերաբերյալ ներքաղաքական որեւէ դիսկուրս եւ մոդել:
Այդ իմաստով, Տեր-Պետրոսյանի մոդելն առաջարկ է թե իշխանությանը` Սերժ Սարգսյանին, որը հավակնում է պահպանել իշխանության բուրգի գագաթի իր կարգավիճակը, թե նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որոնք անշուշտ սառեցման նոր փուլի հիմքերը պետք է փնտրեն ոչ միայն փոխադարձ համաձայնության, այլ նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ներքին իրավիճակների մեջ:
Ընդ որում, այդ տեսանկյունից հետաքրքիր է այն, որ Ադրբեջանում շրջանառության մեջ է դրվել Արցախի ճանաչման վերաբերյալ միջազգային ճնշման գաղափարը, ինչի շնորհիվ տարիներ շարունակ հայատյացությամբ եւ ռազմատենչությամբ կերակրված սեփական հանրության առաջ Ալիեւը սրում է մարտահրավերը, այդպիսով ստեղծելով երկարաժամկետ «բանակցային գործընթացի» հիմք` որպես ճանաչման պահանջի «հմուտ դիվանագիտական չեզոքացման» ճանապարհ:
Այդ իմաստով, եթե Ադրբեջանում հիմքերը պետք է ձեւավորվի «միապետական» տարբերակի հաշվարկով, Հայաստանում այդ հիմքեը պետք է ձեւավորվի «քաղաքական մրցակցության» տարբերակով, ինչի տրամաբանությանն էլ ընդառաջ է գնում Տեր-Պետրոսյանը` իհարկե թե իր տարբերակի նկատմամբ ներքին համոզումով, թե նաեւ զուտ նախընտրական պատեհության հաշվարկով:
Սեյրան Օհանյանի արձագանքը Լեւոն Տեր-Պետրոսյանին պատասխանի համատեքստում դիտարկելը թերեւս համարժեք չէ, եթե դուրս գանք առանձին նախադասությունների եւ բառերի համեմատությունից, քանի որ Տեր-Պետրոսյանն առաջարկում է քաղաքական մոդել, իսկ Սեյրան Օհանյանի դիրքորոշման մեջ այն բացակայում է: Այդ նշաձողն արդեն իսկ զբաղեցնում է իշխանությունը:
Այդ իմաստով, Սեյրան Օհանյանի դիրքորոշումը առայժմ պարզապես հռչակագիր է: Իբրեւ պատասխան որքան էլ այն առավել արդիական ու համարժեք է Հայաստանի շահին ու անվտանգությանը, ստեղծված ներքին եւ արտաքին իրավիճակում գործնականում չունի այդ տեսանկյունից արդյունավետության շոշափելի հեռանկար:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված