Հայերեն


Թե ինչպես Էրդողանը «լիզեց իր թքածը»

Աշխարհ

Թուրքիան ու Ռուսաստանը վստահում են իրար կարևոր հարցերում

Թուրքիան երբեք չի հանդուրժի Սիրիայի հյուսիսում որևէ նոր պետական կազմավորման ստեղծումը, նման կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նրա խոսքով՝ նոր պետություններ ստեղծելու փորձեր իրականացվում են, սակայն Թուրքիայի նպատակը «երկրի հարավային սահմանների երկայնքով ահաբեկիչներից ազատ գոտու ստեղծումն է»:
Թուրքիան, իրեն ներկայացնելով որպես տարածաշրջանային կարևոր դերակատար` հարևանների հետ լրջագույն խնդիրներ ունենալ, հայտնվել է բարդ իրավիճակում: ԵՄ-ի հետ` անդամակցության գործընթացը սառեցված է, չեն երևում անգամ մոտալուտ հույսեր, թե այդ բանակցությունները, երբ կվերականգնվեն: Բացի այդ, Անկարան ցույց է տալիս, որ ցանկություն չունի բանակցել ԵՄ անդամակցության համար, ավելին` Եվրոպային մեղադրում է անդամակցության ճանապարհին Թուրքիայի հետ արդար չվերաբերվելու մեջ:
Այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնող Թուրքիան մխրճվել է տարածաշրջանային մի շարք խնդիրների մեջ` երկրի ներսում կանգնած լինելով ահաբեկչության լուրջ վտանգի առջև:
Ռուսաստանն իրականացրել է իր բոլոր պարտավորությունները՝ Սիրիայում հրադադարի ձեռքբերման և այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` հավելելով, որ Թուրքիան նույնպես իրագործել է ստանձնած պարտավորությունները, և Թուրքիան ու Ռուսաստանը վստահել են միմյանց այդ ռազմավարական կարևոր հարցերում. «Մեր երկրները հասկացել են, որ կարող են վստահել միմյանց»,-նշել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ ինչպես իր տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Նա հավելել է, որ PKK-ի ահաբեկիչները վախենում են բաց մարտի բռնվել զինծառայողների և ոստիկանների հետ, այդ իսկ պատճառով նրանց գտնում ու ոչնչացնում են ամենուր, որտեղ նրանք լինեն։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Սիրիայում ահաբեկիչներից ազատ գոտու ստեղծումը քննարկելու իր ծրագրերի մասին. «Մենք պետք է Սիրիայում ահաբեկիչներից ազատ, գոտի, անվտանգ գոտի, նաև ոչ թռիչքային գոտի ստեղծենք»,- ասել է նա`հավելելով, որ ծրագրում է այս հարցը քննարկել ԱՄՆ նոր ղեկավարության հետ այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ի երդմնակալությունից հետո:

Թուրք զինվորականների նվաստացումն ու ողջակիզումը

Թուրքիան հայտարարել է մեկ գիշերում ԴԱԻՇ խմբավորման 68 գրոհայինի ոչնչացման մասին։ Անկարայից ստացվող տեղեկությունների համաձայն՝ իսլամիստները ոչնչացվել են Էլ-Բաբ քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերում՝ չափավոր սիրիական ընդդիմության անդամների կողմից, որոնց աջակցել են թուրք զինծառայողները։ Հաղորդվում է նաև ԴԱԻՇ-ի 141 օբյեկտի, այդ թվում շտաբի ոչնչացման մասին։
Սիրիայի ազատ բանակի ջոկատներին հաջողվել է իսլամիստներից մաքրել հիվանդանոցի շենքը, որտեղ գտնվել է հրամանատարական կետ և զինամթերքի պահեստ։ Թուրքամետ գրոհայինները տվել են 2 զոհ։ Թուրքական մամուլի տվյալներով՝ ԴԱԻՇ-ին պատանդ է ընկել Թուրքիայի զինված ուժերի 3 զինվոր։
Սիրիայի հյուսիսում թուրք զինվորականները ոչնչացրել են 22 գրոհայինի։ Ըստ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության` «Էլ-Բաբ շրջանում ԴԱԻՇ-ի 52 օբյեկտներին ուղղված ավիահարվածների հետևանքով սպանվել է 22 ահաբեկիչ և նրանց կողմից օգտագործվող 37 շինություն, այդ թվում զենքի 3 պահեստ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ թուրք զինվորականները ոչնչացրել են նաև անօդաչու սարք, որը պատկանում է սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին։
Հավելենք, որ օրերս ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները ողջակիզել են թուրքական բանակի երկու զինծառայողի։ Գրոհայինները նրանց բռնել էին երեք շաբաթ առաջ՝ Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքի շրջանում։ Գրոհայինները հրապարակել են թուրք զինվորների մահապատժի տեսագրությունը սոցցանցերում ԴԱԻՇ-ի օգտահաշիվներում։
Համացանցում ԻՊ–ի կողմից գերի վերցված 2 թուրք զինվորների նվաստացման ու ողջակիզման տեսագրության հայտնվելուց հետո Ստամբուլի կենտրոնում բողոքի ակցիաներ են սկսվել իշխանությունների դեմ։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները իշխանություններից պահանջել են Սիրիայից հետ կանչեք թուրքական զորքերը, քանի որ իշխանությունների սխալների համար տուժվում են ժողովուրդն ու զինվորները։ Հավաքվածները հայտարարել են, թե թույլ չեն տա, որ ավելի շատ արյուն թափվի Սիրիայում։ Ոստիկանությունը միջամտել է բողոքի ակցիային ու բռնությամբ ցրել հավաքվածներին։

Մեծագույն անկում` Թուրքիայի համար

Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների միջև Մոսկվայում տեղի ունեցած պատմական հանդիպումը 6 տարի շարունակ Ասադի իշխանության դեմ հանդես եկող Թուրքիայի համար մեծագույն անկում էր, գրում է թուրքական «Cumhuriyet» պարբերականը:
Ինչպես հայտնի է, որ Մոսկվայում տեղի ունեցած պատմական հանդիպմանը կողմերն ընդհանուր հայտարարագիր ստորագրեցին, որով պարտավորվեցին հարգել Սիրիայի արաբական հանրապետության տարածքային ամբողջականությունը, կարևորություն տալով Սիրիայում մարդասիրական օգնության անխոչընդոտ հասցման և խաղաղ բնակիչների ազատ ու ապահով տեղաշարժին նպաստող պայմանների ստեղծմանը, ինչպես նաև դրական են գնահատում Հալեպի արևելյան շրջաններից ընդդիմադիր գրոհայինների և Հալեպից դուրս գալ ցանկացող խաղաղ բնակիչների տարհանման կազմակերպումն ու պատրաստակամություն հայտնում Ասադի իշխանության և ընդդիմադիրների միջև բանակցություններ սկսվելու դեպքում հանդես գալ որպես երաշխավոր ուժեր:
Հիշեցնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ասադի իշխանությունը տապալելու նպատակ ունենալու մասին աղմկահարույց հայտարարությունները, պարբերականը նշում է, որ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը շրջադարձային է և Թուրքիան փաստացի այլևս ստիպված է եղել ետ կանգնել Սիրիայի հետ կապված իր վաղեմի երազանքներից:
Ինչպես իրավացիորեն նշում է պարբերականը՝ այն, որ Թուրքիան ստիպված է եղել ստորագրել այս հայտարարագրի տակ, խոսում է այն մասին, որ Թուրքիան փաստացի տանուլ է տվել Սիրիայի շուրջ խաղում:
Հիշեցնենք, որ «Cumhuriyet» թերթի խմբագրակազմի դեմ իրականացված ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալված և ավելի ուշ ազատ արձակված հայտնի թուրք լրագրող, հրապարակախոս Այդըն Էնգինն իր վերջին հոդվածում հայտարարել է, որ Էրդողանը Սիրիայի հարցում «լիզել է իր թքածն» ու հավելել՝ «Շատ էլ լավ է եղել»:
Հիշեցնենք, որ Էրդողանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի հյուսիս է մտել Ասադի իշխանությունը տապալելու համար: Ավելի ուշ Էրդողանն իր հայտարարության առնչությամբ հետքայլ է արել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո:
Իսկ Ռուսաստանը Հալեպ է մտցրել ռազմական ոստիկանության ջոկատներ: Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրված շրջաններ են մտցվել ՌԴ ռազմական ոստիկանության ջոկատներ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Ազատագրված տարածքներում կարգ ու կանոն պահպանելու համար հինգշաբթի երեկոյան այստեղ տեղակայվել են ռազմական ոստիկանության ջոկատներ»,-ասել է Շոյգուն` նշելով, որ Հալեպից գրոհայինների դուրս բերման գործողությունն ավարտվել է։ Նրա խոսքով՝ օպերացիան իրականացվել է Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հետ սերտ շփման պայմաններում։

«Հայելի»

Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»
Ամենադիտված