Հայերեն


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒԼԻՍԻ)․ Հայ­տա­րար­վել է 18-50 տա­րե­կան կա­մա­վոր­նե­րի մո­բի­լի­զա­ցիա հան­րա­պե­տու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Վիետնամ՝ Զոհերի հիշատակի օր, Հյուսիսային Կորեա՝ Հայրենական ազատագրական պատերազմում հաղթանակի օր, Ֆինլանդիա՝ Քնկոտների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1862- Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով հարձակվել է Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս է եկել զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան գրավել է մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացել են քաղաքում:

1938– ծնվել է քանդակագործ Հակոբ Իշխանյանը:

1959– ծնվել է գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը:

1981– ծնվել է դասական երաժշտության կոմպոզիտոր Էդվարդ Մանուկյանը:

1983 –Հայ հեղափոխական բանակի մարտիկները (Լիսաբոնյան հնգյակ) գրոհել են Պորտուգալիայի թուրքական դեսպանատունը, սպանել երկու և վիրավորել մեկ մարդու, ապա բոլոր հինգն էլ հայտարարություն տարածելուց հետո պայթեցրել են իրենց:

1989 – բռնագաղթել են ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները:

1990- «The New York Times» թերթում հրապարակվել է 133 հանրահայտ իրավապաշտպանների բաց նամակը՝ ուղղված միջազգային հանրությանը՝ կապված ադրբեջանում հայկական ջարդերի հետ:

1991-Հայաստանի նախարարների խորհրդի պաշտպանության կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել, որ սկսվում է 18-50 տարեկան կամավորների մոբիլիզացիա հանրապետությունը պաշտպանելու համար:

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սլովենիայի հետ։

1995– հիմնվել է Հայաստանի բանկերի ասոցիացիան:

2015-Վանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը, որը պետք է ավարտվեր Երևանի Հանրապետության հրապարակում նստացույց անողներին միանալով և դեպի Բաղրամյան պողոտա քայլելով։

2018-Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

ԱՇԽԱՐՀ

1147 –հիմնադրվել է Մոսկվա քաղաքը:

1586 –անգլիացի նավագնաց Ուոլտեր Ռելին առաջին անգամ Անգլիա է բերել ծխախոտ:

1667 –ծնվել է շվեդ մաթեմատիկոս և ֆիզիկոս Իոհան Բեռնուլին:

1694 –հիմնադրվել է Անգլիայի բանկը:

1789 –ԱՄՆ-ում ստեղծվել է Արտասահմանյան կապերի քարտուղարություն (ներկայումս ԱՄՆ-ի պետքարտուղարությունը):

1794 –տեղի է ունեցել թերմիդորների ապստամբությունը Փարիզում, սկսվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության անկումը:

1824– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Ալեքսանդր Դյուման (որդի):

1836 –ի պատիվ 1812 թվականի հայրենական պատերազմում հաղթանակի՝ Մոսկվայում դրվել է Ամենափրկիչ սուրբ եկեղեցու հիմնաքարը:

1841– վախճանվել է ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Միխայիլ Լերմոնտովը:

1866– ավարտվել է Մեծ Բրիտանիան ԱՄՆին միացնող Տրանսատլանտյան հեռախոսային մալուխի կառուցումը:

1878 –Վառնա քաղաքը ռուսական բանակի կողմից վերջնականորեն ազատագրվել է թուրքերից և դարձել է նոր Բուլղարիայի մի մասը:

1880 –Մայվանդի ճակատամարտում Այբ խանի ղեկավարած աֆղանական ուժերը պարտության են մատնել բրիտանական բանակին:

1921 –կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բենտինգը առաջին անգամ անջատել է մաքուր ինսուլինը:

1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնիության պայմաններում Լենինի մարմինը դուրս է բերվել Մոսկվայից:

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվով-Սանդոմիրյան օպերացիայի արդյունքում խորհրդային զորքերը ազատագրել են Լվովը:

1947-անգլիական արտադրության առաջին սերիական ուղղաթիռ «Սիկիմորը» իրականացրել է առաջին թռիչքը:

1952 –բացվել է Վոլգա-դոնյան ջրանցքը:

1953-ավարտվել է Կորեական պատերազմը Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև՝ հրադադարի և ապառազմականացված գոտու ստեղծման պայմանագրի կնքմամբ:

Ավելին՝ այստեղ

Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ
Ամենադիտված