Հայերեն


Տարվա կորուստները

Հասարակություն

2016 թվականը նշանավոր էր ոչ միայն ձեռքբերումներով, այլ նաև կորուստներով, որոնք քիչ չէին:

Մարդիկ, ովքեր այս տարի հեռացան կյանքից

Արմեն Երիցյան- Ինչպես շատերն են սիրում ասել՝ արտակարգ իրավիճակների արտակարգ նախարար Արմեն Երիցյանը, ով համանուն կառույցի հիմնադիրներից էր համարվում և ում օրոք Արտակարգ իրավիճակների նախարարությունը անհամեմատ բարեկարգվել էր, դեկտեմբերի 13-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Գեներալ-մայորը տեւական ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ, ինչն էլ հանգեցրեց նրա վաղաժամ մահվան: 

Սամվել Հովսեփյանը (Ադմիրալ)- 58 տարեկան հասակում մահացավ արցախյան ազատամարտի մասնակից, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանը, ով հայտնի է Ադմիրալ Սամո մարտական անունով: Գնդապետի առողջական վիճակը կտրուկ վատացել էր՝ քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ երկու ամիս առաջապահ դիրքերում մնալուց հետո։ Նրա թոքերի վրա ուռուցքներ էին գոյացել։

Օֆելյա Համբարձումյան- 91 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը: Նա տիպիկ հայ երգչուհի էր, հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգերի անզուգական կատարող, արժանացել էր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Եվ պատահական չէ, որ ժողովուրդը նրան կոչում էր «Հայ բեմի թագուհի»:

Սուրեն Թադևոսյան- Իսպանիայում երկարատև հիվանդության հետևանքով կյանքից հեռացավ հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը: Թադևոսյանն 40 տարեկան էր, 16 հեռուստանախագծերի, երկու հեռուստասերիալների հեղինակ, նկարահանել էր հարյուրավոր տեսահոլովակներ։ Թադևոսյանը բազմաթիվ մրցանակների դափնեկիր էր, 2010 թ.–ին ճանաչվել էր «Տարվա լավագույն ռեժիսոր»:

Դավիթ Հովհաննես- 71 տարեկանում կյանքից հեռացավ հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը: Նա ավարտել էր Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, աշխատել Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ էր:

Վարուժան Այվազյան- 58 տարեկանում վախճանվեց արձակագիր, 1996 թ.-ից ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի և «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը:

Միքայել Դանիելյան- Օգոստոսի 24-ի առավոտյան իր տանը հանկարծամահ է եղել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Միքայել Դանիելյանը Հելսինկյան ասոցիացիան հիմնադրել է 1997թ․:2009թ․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ստացել էր «Ազատության պաշտպանի մրցանակը»:

Հրաչյա Թամրազյան-63 տարեկանում կյանքից հեռացավ նաև անվանի գիտնական, բանաստեղծ, թարգամանիչ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանը: Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին:

Գեղամ Գրիգորյան- 65 տարեկանում կյանքից հեռացավ հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը:

Ալիխանե Մամեն-Կյանքի 69-րդ տարում վախճանվեց քուրդ ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս Ալիխանե Մամեն: Ալիխան Մամեի Մուսոյանը գրում էր քրդերեն եւ հայերեն՝ դպրոցական տարիներից տպագրվելով գրական մամուլում: Նրա հեղինակած ստեղծագործությունները, գրքերը նոր գույն էին քրդական եւ հայ գրականության ներկապնակում, այդ ամենի աղբյուրն էլ քրդական եւ հայկական բանահյուսությունն էր:
Նա Հայաստանի Գրողների Միության քուրդ գրողների բաժանմունքի նախագահն էր, հիմնադրել էր մի շարք հասարակական կազմակերպություններ:

Քառօրյա պատերազմի հերոսները- Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Ադամ Սահակյան, Քյարամ Սլոյան և այլք: Հայրենիքը պաշտպանելիս զոհված 63 զինծառայողները և 12 ազատամարտիկները հերոսացան ապրիլյան պատերազմում: Նրանք աչքի ընկան իրենց սխրագործություններով և խիզախությամբ. հայրենիքը պահող արծիվներն ընկան քառօրյա մարտերում:

Մոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված