Հայերեն


«Խնդրեց տալ ինչ-որ աշխատանք՝ մեքենայով, խնդրեց իր համար Աշտարակում կառուցել տուն»․ Դեմիրճյանի օրագրի բացառիկ գրառումները

Հասարակություն

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ-ը գրում է․

Մենք երկար ենք մտածել՝ հրապարակե՞լ այս նյութը, թե՝ ոչ, որովհետև այն առնչվում է մարդկանց, որոնցից շատերն այսօր արդեն մեզ հետ չեն և, բնականաբար, արձագանքել չեն կարող:

Սակայն, նկատի առնելով, որ Կարեն Դեմիրճյանի օրագրերը հրատարակված են, որոշեցինք, այնուամենայնիվ դրանցից որոշ դրվագներ առավել հանրայնացնել: Ընտրությունն արված է չթիրախավորված, այլ թեմային ավելի մոտ լինելու հանգամանքով:

Անկեղծ ասած, այս մտքին եկանք՝ հետևելով մտավորականության ու Հայաստանի նախագահի Արցախում կայացած հանդիպման շուրջ ծավալված դիսկուրսին: Թե որտե՞ղ են հիմնական զուգահեռները՝ թողնում ենք ձեզ:

Կարեն Դեմիրճյանը շատ հետաքրքիր սովորություն է ունեցել: Իր օրագրերում բացառիկ արժեքավոր մանրամասներով վավերագրել է իր աշխատանքային օրերը: Դրանք հիմնականում իրեն հատուկ ոճով արված հակիրճ գրություններ են՝ անհավատալիորեն անկեղծ, որոշակի համառոտագրումներով, տողատակերով, հուշումներով, ակնարկներով, վերաբերմունքի հստակ ընդգծմամբ:

Դեմիրճյանի այդ գրություններում ոչ միայն նրա ղեկավարած Հայաստանն է՝ իր խնդիրներով, իրադարձություններով, այլ նաև՝ հայ մտավորականներ են: Մտավորականության կարկառուն ներկայացուցիչներ, որոնցից շատերը եղել են կուռքեր, սերունդների պաշտելիներ, դասագրքային օրինակներ:

Եվ ուրեմն. ի՞նչ են ասում Կարեն Դեմիրճյանի օրագրերը:

14.05.76

Բնակարանային հարց- Շիրազ (Ա. Շիրազ), Ս. Կապուտիկյան և ուրիշներ:

*Խոսքը Ա. Շիրազին և Ս. Կապուտիկյանին նոր բնակարաններ տալու մասին է: Նրա համար առանձնացվել էր բնակտարածք Դ. Դեմիրճյան փողոցի շենքում:

30.03.77

Բալայան Զ.: Զրույց տարբեր թեմաներով: Ճիշտ է բարձրացնում մամուլը նեգատիվ երևույթների դեմ պայքարում օգտագործելու հարցը: Մեծ մասը Հովբախի (Հ. Բաղդասարյան) մասին:

08.01.79

Ընդունեցի Հ. Ղափլանյանին: Առաջարկում է լուծարել գեղարվեստական ղեկավարի, գլխավոր ռեժիսորի պաշտոնները և հիմնադրել կոլեգիա-տնօրեն+կոլեգիայի անդամներ առաջատար դերասաններից և ռեժիսորներից (Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Հ. Ղափլանյան, Բ. Ներսիսյան, Կ. Ծատուրյան կամ Նորիկ Սարկիսյան+կուս. քարտ./ արհմիություն և կոմսոմոլ)*:

*Հ. Ղափլանյանի այդ առաջարկը չի ընդունվում:

31.07.79

Ընդունել Գ. Էմինին:

Գրողների դերի բարձրացումը մեր քաղաքականությունը կյանքի կոչելու հարցերում:

Իր 60-ամյակի մասին: Պարգևի հարց (ակնարկում է աշխատանքային հերոսի կոչման համար):

*1979-ի սեպտեմբերին, ծննդյան 60-ամյակի առթիվ Գևորգ Էմինը պարգևատրվում է ժողովուրդների բարեկամության շքանշանով:

02.08.79

է. Հովհաննիսյան-կոմպոզիտոր

-Բնակարանի մասին:

-ԽՍՀՄ պետական մրցանակի մասին:

04.01.80

Ս. Կապուտիկյան-նամակի հարցով (լեզվի հարցով)

3 ժամ խոսեցի, բացատրեցի:

16.02.80

Հանդիպում գրողների հետ 13:00-ից մինչև 20:00

-Հանրապետության ընդհանուր իրավիճակը:

-Պիեսների մասին:

-Լեզվի մասին:

-Գրողների տան մասին:

-Այն մասին, որ նրանք պարտավոր են ակտիվորեն օգնել մեզ՝ մեր խնդիրներն իրականացնելու գործում:

-Մեծամտությամբ տառապող ոմանց քաղաքական ճողվածքը:

-Հարցեր և պատասխաններ:

-Պետք է միշտ գովաբանել ժողովրդին, բարձրացնել նրա փառքը, ոչ թե՝ ձերը:

26.02.80

Շիրազ (զանգահարեց): Բարձրացրեց «Խջեզարե և Սիամանթո» պոեմի հրատարակության տպաքանակի հարցը (100. 000):

-Հրատարակել այն պոեմները, որոնք Դալլաքյանի հետ զրույցից հետո ուղղվել են: Խորհուրդ տվեցի ևս մեկ անգամ հանդիպել Դալլաքյանի հետ և միասին տեսնել, թե ինչպես է ստացվել:

* Դալլաքյանը գաղափարախոսության գծով քարտուղարն էր:

-Հողակտոր հատկացնելու մասին (Ֆ. Սարգսյանին արդեն ասված է)-կտրամադրվի 1500-2000 քմ.:

-Տուն-թանգարան (Դ. Հարությունյան):

08.07.80

Հ. Ղափլանյան

-Այն մասին, որ անհրաժեշտ է բարձրացնել Հանրապետության ղեկավարության հեղինակությունը: Մենք, ստեղծագործական աշխատողներս դա պետք է անենք. (բառերը Հ. Ղափլանյանինն են):

-Դրամատիկական թատրոնի զարգացման մասին:

-Շնորհակալություն հայտնեց «Մասիսի» համար*:

*«Մասիս» ռեստորանի շենքը (ներկայիս ֆրանսիայի դեսպանատունը) փոխանցվեց Հայաստանի թատերական գործիչների միությանը:

18.09.80

Հ. Թամրազյան (բանաս. գիտությունների դոկտոր): Գտնում է, որ Պ. Զեյթունցյանի «Արշակ 2-րդ» գիրքը ճշմարտության դեմ մեղանչում է բազմաթիվ սխալներով: (Թողեց հոդվածը): Խնդրեց Վ. Դարբինյանի համար (70-ականներին ՀԽՍՀ ներքին գործերի նախարար)* : Ես պատասխանեցի-քանի դեռ ինքս գիրքը չեմ կարդացել, չեմ կարող նրա մասին կարծիքով կիսվել: Դարբինյանի մասին-ժամանակը պետք է իր խոսքն ասի:

04.03.80

Պետրոսյան Վ.

«Լիտերատուրնայա Արմենիա» և «Սովետական գրականություն» ամսագրերի խմբագիրների մասին: Քննադատեց TV-ի հաղորդումները: Շատ հաղորդումներ են նվիրված Արևմտյան Հայաստանի ազգագրությանը. (երգեր, պարեր): Ժամանակակցի մասին քիչ են տալիս:

*Զրույցի ընթացքում Դեմիրճյանն ասում է, որ այդ հաղորդումները գնում են իր գիտությամբ և համաձայնությամբ:

05.03.82

Ֆռունզիկ Մկրտչյան

1) Իր ու Խորեն Աբրահամյանի տարաձայնությունների մասին (իբր վերջինս ճզմում է իրեն): Ես նրան խորհուրդ տվեցի, թե ինչ անել. լսել գլխավոր ռեժիսորին, և հետո փնտրել համաձայնություն:

2) Ուզում է ներկայացում բեմադրել, (իրեն թույլ չեն տալիս)-դա թատրոնի գործն է:

3) «Հացավան» (Նաիրի Զարյանի վեպի հիման վրա) նկարահանել կինո:

4) Կոչումի մասին*

*1984-ին շնորհվում է ժողովրդական արտիստի կոչում:

07.03.84

Կենտկոմի պլենում

Մ. Սիմոնյան (Սունդուկյանի անվան թատրոն) ասում է, որ Խ. Աբրահամյանն անտանելի է: Կոլեկտիվը փլվում է: Մշակույթի նախարարությունը տառապում է տնավարիությամբ, սկզբունքորեն չի լուծում հարցերը, խստապահանջ չէ թատրոնի ղեկավարության հանդեպ:

24.08.85

Ընդունեցի Դավոյան Ռազմիկին: Նա ասաց «գիտեք, որ ես ձեր երկրպագուն եմ»:

30.08.85

Գևորգ Էմին-իր մասին խոսեց: Որդու մասին. խնդրեց նրան օգտագործել: Խոսեց Պետական մրցանակից: Ես ասացի, որ դա հանձնաժողովի գործն է և ոչ թե կենտկոմի: Բողոքեց, որ իր մասին ոչինչ չկա գրականության դասագրքերում (X դասարան): Ս. Ավետիսյանին հանձնարարեցի պարզել: Խնդրեց ամառանոց կառուցել Աշտարակում: Բաժինը զեկուցեց, որ նա հայրական տուն ունի Աշտարակում և երկրորդը տալու խնդիր չկա: Ճիշտ է:

12.02.80

Մեքինյան Ս.

Օպերային թատրոնի ջահերի իրավիճակի հետ կապված:

26.02.82

Հենրիկ Իգիթյան. խնդրում է օգնել՝ ձեռք բերել գործիքներ մանկական գեղագիտական կենտրոնի համար:

24.07.82

Գ. Էմին-խնդրեց

-Տալ ինչ-որ մի աշխատանք ավտոմեքենայով (օրինակ գրողների միության Աշտարակի բաժանմունքի քարտուղար):

-Խնդրեց հանձնարարել Մ. Խաչատրյանին՝ իր համար Աշտարակում կառուցել տուն:

-Ընդհանրապես ասաց, որ իրեն այնպես չեն գնահատում, ինչպես պետք է: Նա ասաց, որ իրեն պետք է փրկել («Գ. էմինի փրկության կոմիտե»-ծիծաղելով ասաց նա):

Հանձնարարեցի Ավետիսյանին ուսումնասիրել և զեկուցել:

02.09.82

Ընդունեցի Կ. Ուդումյանին: Ընդհանուր խոսակցություն: Ասաց, որ երազում է տուն վերադառնալ և Շամշադինում զբաղվել մանկավարժական գործունեությամբ:

Գովեց ինձ:

08.09.82

Էդգար Հովհաննիսյան-խնդրեց մանսարդ` աշխատելու համար:

Խոսեց ստեղծագործական պլաններից:

Ս. Մերգելյան-առաջարկեց իր թեկնածությունը Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում: Ասաց, որ ամբողջովին իրեն դնում է իմ տրամադրությոան տակ:

Մտավորականության և իշխանության թեմայի ընկալման համար մի աներևակայելի հուշում է անում Հրանտ Մաթևոսյանը՝ ներկայացնելով մի դրվագ իր ու Վիլյամ Սարոյանի հանդիպումից:

«...Վիլյամ Սարոյանի հետ նստել էինք նույն մեքենայի մեջ և Գառնի-Գեղարդ էինք գնում: Ասավ՝ Հրանդ Մաթևոսեան, դուն որ գրեցիր, ինչ ցանկությունով սկսեցիր գրել: Ես չհասկացա, թե ինչ է ասում: Ինքը ասավ՝ երբ ես սկսեցի գրել, կկարծեի, կմտածեի, թե աշխարհը պիտի շրջեմ: Որովհետև ժամանակը աշնան էր և տուրիստների փաստական տպավորության տակ էի, կարծում էի, թե «շրջել» աշխարհի վրա՝ ման գալու մասին է: Չգիտեի, որ հեղաբեկելու և կյանքի ընթացքը առհասարակ շուռ տալու մասին է:

Հետո սկսեցի հասկանալ, տեսա, որ ազատ երկրի ազատ քաղաքացին իր կարծիքների մեջ է. ազատ քաղաքացին կարող է իսկապես աշխարհը հեղաբեկելու, աշխարհի ընթացքը շրջելու մասին խոսել: Իմ ցանկությունները էդքան ագրեսիվ չէին......»:

Երևի բարոյական չէ, պահանջել, որ մտավորականները «ագրեսիվ» լինեն նախագահի հետ հանդիպմանը: Առավել ևս նախագահի մեղքը չէ, հաստատ, որ շատ մտավորականներ «ագրեսիվ» չեն, և երկրին, մշակույթին, հասարակությանը հուզող գլոբալ խնդիրների շուրջ հարցադրումներ, պահանջներ, պատասխաններ ձևակերպելու, տեսակետ արտահայտելու փոխարեն, փոքրիկ, երբեմն նաև անձնական շահով պայմանավորված խնդիրներ են փորձում լուծել ու նորաթուխ լրագրողուհիներին սազական հարցեր են տալիս:

Բայց հաստատ բարոյական չէ, երբ գիշեր-ցերեկ այդ նախագահին այպանող, հրապարակներում նրան ստորացնող, հասարակական հարթակներում անարգանքի սյունին գամող որոշ մտավորականներ ուղղակի մանկական անմեղսունակությամբ մասնակցում են հանդիպմանը ու խորամանկորեն փորձում որսալ իրենց լուսանկարողներին ու նկարահանողներին՝ հայացքները փախցնելու համար:

Այո, «...ազատ քաղաքացին կարող է իսկապես աշխարհը հեղաբեկելու, աշխարհի ընթացքը շրջելու մասին խոսել...», բայց ի՞նչ անել, որ իր 40 կամ 50 տարիներից արդեն 25-ը ազատ երկրում ապրող ազատ քաղաքացին, հատկապես մտածող մարդը, որին մտավորական են ասում, կարողանա ազատ լինել, չգնա նախագահի հետ հանդիպման այնպես, ինչպես Կարեն Դեմիրճյանի օրագրերի մտածողները:

Նրանց գոնե փորձում ենք հասկանալ ժամանակի ու իրողությունների մեջ, բա այսօրվանների՞ն:

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով
Ամենադիտված