Հայերեն


Գնչու տղան Հայաստանում ամուսնացել է 15-ամյա աղջկա հետ

Հասարակություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Ալեքսանդր Պլեշկոյի գործի դատական քննությունը:

25-ամյա Ալեքսանդրը ծնվել է Մոլդովայում, նա Մոլդովայի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ գնչու:

Ալեքսանդրի ընտանիքը Մոլդովայից Հայաստան է տեղափոխվել 2015 թվականին: Ընտանիքով Հայաստան են տեղափոխվել նաև Ալեքսանդրենց հարևանները: Այդ ընտանիքում մեծացող Վասիլինայի հետ Ալեքսանդրը մտերմություն է արել դեռ մանկուց: 2000 թվականի ապրիլին ծնված Վասիլինան նույնպես ազգությամբ գնչու է:

Ալեքսանդրի ընտանիքն ապրել է Երևանի Իսակովի պողոտայում գործող «Ուրարտու» հյուրանոցում:

Վասիլինայի ընտանիքը բնակություն է հաստատել Փարաքարում:

Հայաստանում գնչու Ալեքսանդրը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել 15 տարեկան գնչուհու՝ Վասիլինայի հետ: Նորապսակները սկզբում ապրել են «Ուրարտու» հյուրանոցում, ապա տեղափոխվել են Փարաքար:

2016 թվականի մարտին Վասիլինան իրեն վատ է զգացել, նրան տարել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ 15-ամյա գնչուհին 7-8 շաբաթական հղիություն ունի: Ապրիլին նա վիժել է:

Ալեքսանդր Պլեշկոյին մեղադրանք է առաջադրվել անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասերով:

Դատարանում Ալեքսանդրն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ Մոլդովայում ինքն ու Վասիլինան ապրել են հարևանությամբ: Երբ Վասիլինան 12 տարեկան է դարձել, իրենք սկսել են ընկերություն անել: Հետո իրենց ընտանիքները՝ սկզբում՝ Վասիլինայի, հետո՝ իր ընտանիքը, տեղափոխվել են Հայաստան: Ինքն ու Վասիլինան որոշել են ամուսնանալ:

2015 թվականի հուլիսին, իմանալով, որ Վասիլինան դեռ 15 տարեկան է, ինքը, լինելով 24 տարեկան, ամուսնացել է նրա հետ: Հայաստանի օրենքով չի թույլատրվում, բայց գնչուների սովորույթներով՝ թույլատրվում է ամուսնանալ անչափահաս տարիքում:

Իրենք սկզբում ապրել են «Ուրարտու» հյուրանոցում, հետո տեղափոխվել են Փարաքար, ապրել են Վասիլինայի ընտանիքի հետ: Վասիլինան հղիացել է, սակայն հետո վիժել է…

Դատարանը Ալեքսանդր Պլեշկոյին մեղավոր է ճանաչել անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին 3-րդ կետերով:

Ալեքսանդրը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Ինչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՑինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՓաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Նիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան Վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Արդյո՞ք արդարացված էր Վլադիմիր Զելենսկու ժամանումը Երևան․ Նառա Գևորգյան Կառավարության երրորդ նիստ. հեղափոխություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. Ուժեղ ՀայաստանԲացառիկ. Ուղիղ եթերում մամուլի ասուլիս` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. տեսանյութ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան Դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ ԾառուկյանՆիկոլ Փաշինյանը մնացել է Մաքսիմ Գալկինի հույսին. Էդմոն Մարուքյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը. ՈւղիղՑույց ենք տալիս՝ ինքության ինչ վտանգ կա ու ինչպես ենք պաշտպանելու այն. Էդմոն Մարուքյան 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը Իրավաքաղաքական հիմնավորում՝ բիբլիական Արարատ լեռան վերաբերյալ. Էդմոն ՄարուքյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը Եթե հաղթի «Ուժեղ Հայաստանը», մեր երկրում այլևս չի լինի ծայրահեղ աղքատություն․ Մենուա ՍողոմոնյանԱջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ «Մենք բացառում ենք ցանկացած տեսակի համագործակցություն գործող իշխանության հետ». Շուշան Ավագյան Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան «Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ» Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»
Ամենադիտված