Հայերեն


Մանկատներում հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում. ՀՀ ՄԻՊ

Հասարակություն

Մանկատներում 18 տարին լրացած չափահաս անձինք շարունակում են բնակվել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում` երեխաների հետ միասին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ դա պետական անհետևողական քաղաքականության հետևանք է: Նշվում է, որ հաստատություններում  հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում։

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում հաշմանդամություն ունեցող չափահաս դարձած սաների գտնվելու հիմնական պատճառն այն է, որ տարիներ շարունակ պետությունը չի ձեռնարկել նրանց ինքնուրույն կյանք վարելու հմտություններ սովորեցնելուն ուղղված միջոցներ՝ նրանց կարիքների և զարգացման հնարավորությունների գնահատման համապատասխան: Այս մտահոգիչ իրավիճակը շարունակվում է նաև ներկայում:

Այս խնդիրներն էլ իրենց հերթին հանգեցնում են երեխաների, իսկ հետագայում արդեն չափահաս դարձած մարդկանց իրավունքների, արժանապատվության ու լավագույն շահերի ոտնահարման: Այս մտահոգիչ վիճակն իր հերթին տանում է հասարակությունից մեկուսացման, երեխաները չափահաս դառնալուց հետո չեն կարողանում լիարժեք ինտեգրվել կյանքին, ապրել անկախ ու արժանապատիվ կյանքով:

Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ մանրամասն նկարագրված են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում 18 տարին լրացած սաների խնամվելուն, նրանց և այդ հաստատությունների շրջանավարտների, ինչպես նաև շրջանավարտ չհամարվող նախկին սաների ինքնուրույն կյանք վարելուն, հասարակությունում լիարժեք ներգրավվելուն և բնակարանային ապահովմանը վերաբերող խնդիրները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Խարբերդի մասնագիտացված մանկատանը խնամվել է 145 չափահաս անձ, իսկ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը՝ 23 չափահաս անձ: Նշված հաստատություններում խնամվող բոլոր չափահաս անձինք ունեն հաշմանդամություն:

«Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվար ամսին նախկինում հաստատությունում բնակվող 8 չափահաս անձինք տեղավորվել են «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի ՀՀ Արարատի մարզի Գեղանիստ համայնքում գտնվող խմբային տանը և 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատությունում չի բնակվել որևէ չափահաս անձ: «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատությունում բնակվել է 24 չափահաս անձ՝ 15 տղա և 9 աղջիկ: Այս հաստատությունում բնակվող բոլոր չափահաս անձինք ևս ունեն հաշմանդամություն:

Դրական են հաստատությունների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ 2020 թվականի որոշակի աշխատանքները: 2019 թվականին բնակարանի գնման վկայագիր ձեռք բերելու իրավունք է ստացել մանկատան 55 շրջանավարտն, իսկ 2020 թվականին նրանց թիվն ավելացել է՝ դառնալով 149, բայց այս հարցերում էլ չկան ինստիտուցիոնալ երաշխիքներ։

Բնակարանների տրամադրումն ինքնին հարցի լուծում չէ կամ կիսատ լուծում է, քանի որ իրական պատճառների դեմ պայքար չի տարվում: Հաշմանդամություն ունեցող երեխաները չեն ստանում ինքնուրույն կյանքի հմտություններ, որի պատճառով հետո չեն կարողանալու ապրել ինքնուրույն, արժանապատիվ ու լիարժեք ներգրավել հասարակական կյանքին:

Շարունակում է խնդրահարույց մնալ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում այն սաների խնամքի հարցը, որոնք 18 տարին լրացել է՝ ինչպես նշված սաների, այնպես էլ նրանց հետ միևնույն վայրում բնակվող երեխաների իրավունքների տեսանկյունից: Օրինակ՝ լուրջ խնդիրներ են առաջ գալիս աղջիկ երեխաների և արական սեռի չափահաս սաների համատեղ բնակության դեպքում:

Հատկապես խնդրահարույց է այն, որ օրինակ՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը տարիներ շարունակ խնամվում են մեծ թվով 18 տարին լրացած սաներ, որոնք բոլորն ունեն հաշմանդամություն, իսկ պետության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով երաշխավորված՝ անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու նրանց իրավունքի իրացումն ապահովելու, ինչպես նաև կարիքների և զարգացման հնարավորությունների գնահատման հիման վրա բնակարանային ապահովման խնդիրները լուծելու ուղղությամբ:

Անգամ երբ այդ անձինք բնակվում են խմբային տներում, միևնույն է՝ այդ կերպ նրանց անկախ ու արժանապատիվ կյանքի, համայնքում լիարժեք ներգրավվելու իրավունքը չի ապահովվում:

Բայց սա հարցը ոչ թե լուծում է, այլ դրվագային բնույթի դրական քայլ է, որը, սակայն չի լուծում բնակարաններ ստացած չափահաս մարդկանց ինքնուրույն կյանքով ապրելու հարցը։

Ո՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմաց«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՀայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում Դեռևս վաղաժամ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՀայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կաՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբՃապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Բաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ Սուրենյանց Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան «Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանվՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանԱշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ ԶելենսկիԱրդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակիՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան 2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում
Ամենադիտված