Հայերեն


Խայտառակ ապտակ Հայաստանին

Ամենաընթերցված

Թամար Բագրատունի, «Հայելի»

Ռուսաստան ու Իսրայելի քաղաքացի, 40-ամյա Ալեքսանդր Լապշինը անցյալ չորեքշաբթի ձերբակալվել է Մինսկում՝ կնոջ հետ Բելառուսի մայրաքաղաք այցելելու հաջորդ օրը: Բելառուսի իրավապահները բլոգերին ձերբակալել են Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին և 2012թ․ հոկտեմբերին Լապշինը այցելել էր Լեռնային Ղարաբաղ, այդ այցերի մասին գրառումներ էր արել իր բլոգում, ինչի հետևանքով հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»:
Բելառուսի մայրաքաղաքում իր ձերբակալության մասին առաջինը Facebook-ի միջոցով տեղեկացրեց Լապշինը՝ նշելով, որ իրեն զրկել են ազատությունից Ադրբեջանի պահանջով:
Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածների հատկանիշներով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն: Բաքուն պահանջում է արտահանձնել բլոգերին:
Իսրայելական պարբերականը հավելում է՝ Լապշինը նաև քննադատական հրապարակումներով է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, և բլոգերի ընտանիքը մտահոգված է՝ Ադրբեջան արտահանձնելու դեպքում նրա կյանքը կարող է վտանգվել:
Ինչ դիրքորոշում ունեն Ռուսաստանի իշխանությունները՝ հայտնի չէ, թեև բլոգերի ձերբակալությունը լայն արձագանք է ստացել ռուսաստանյան լրատվամիջոցներում: Փոխարենը՝ Ադրբեջան Լապշինի արտահանձնումը կանխելու նպատակով քայլեր է ձեռնարկում Իսրայելի արտգործնախարարությունը:
Ուշագրավն այն է, որ բլոգերի ձերբակալությունը տեղի ունեցավ Բաքու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցից մոտ երկու շաբաթ անց: Բաքվում Իլհամ Ալիևը Բելառուսն արդեն 22 տարի նախագահող Լուկաշենկոյին պարգևատրեց Ադրբեջանի բարձրագույն պարգևով՝ Հեյդար Ալիևի անվան շքանշանով, ինչին ի պատասխան՝ Հայաստանի դաշնակից համարվող երկրի ղեկավարը խոստացավ վաստակել այն կրելու իրավունքը:
Լապշինի ձերբակալությունը Բելառուսի և Ադրբեջանի իշխանություններին դարձրել է տարբեր երկրների բլոգերների, լրագրողների քննադատության թիրախ: Անգամ բողոքի ակցիա է տեղի ունեցել Լիտվայում Բելառուսի դեսպանատան առջև:
Ինչո՞վ են զբաղված Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարությունները… Դատելով իրավիճակից, եթե անգամ քայլեր իրականացվում են` անարդյունք…
Հայաստանի արտգործնախարարությունը զբաղվում է Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով՝ «Ազատության» հետ զրույցում ասել է արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը. «Մենք այդ հարցով զբաղվում ենք, մեր գործողությունների մանրամասներ, հասկանալի պատճառներով, առայժմ չենք կարողանում ներկայացնել»:
Բլոգերի ձերբակալությունն իսկապես «խայտառակություն» է: Հայաստանի դաշնակից Բելառուսը` Ալիևի պահանջով ձերբակալում է Մինսկում մի մարդու, որը Ղարաբաղ է այցելել ու քննադատել Ալիևին քիչ է, դեռ հնարավոր է, որ այդ մարդուն արտահանձնեն Ադրբեջան:
Իհարկե կան բելառուսա-ադրբեջանական շահեր, ոչ ոք դա չի հերքում: Բայց միթե չկան հայ-բելառուսական, ռուս-բելառուսական շահեր, կամ` դրանք այնքան թույլ են, որ չեն կարող ազդել Իլհամ Ալիևի քմահաճույքների վրա:
Զարմանալու ոչինչ չկա: Վերջերս Բելառուսը և Ադրբեջանը հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ըստ միջազգային իրավունքի նորմերի լուծման օգտին: Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվեց նոյեմբերի 28-ին՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո, ասվում էր, որ կողմերը կարևորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերի և համընդհանուր ընդունված սկզբունքների՝ «նախևառաջ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և սահմանները չխախտելու հիման վրա, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»:
Եվ ոչ մի խոսք` ինքնորոշման սկզբունքի մասին:
Ինչու՞ սա պատճառ չհանդիսացավ, որպեսզի Հայաստանի իշխանությունները հարց բարձրացնեին` ո՞վ է թույլ տվել Լուկաշենկոյին ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությունում մոռանալ ինքնորոշման սկզբունքը, դա հիմնարար սկզբունք է:
Ինչու՞ է հայկական դիվանագիտությունը շարունակաբար ստանում ապտակներ` մեկը մյուսի հետևից:
Ինչո՞վ է զբաղված Նալբանդյան Էդվարդն իր ղեկավարած կառույցով:
Որքա՞ն պետք է Ալիևի քմահաճությունները` Հայաստանի դաշնակից երկրների հետ տարբեր հարցերում գերիշխեն Հայաստանի ու Արցախի շահերի վրա:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված