Հայերեն


Հայաստանի մարզային դպրոցներից շուրջ 70 աշակերտ զինվեց կոդավորման հիմնարար հմտություններով

Հասարակություն

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունն ամփոփեցին «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի երկրորդ և ավարտական փուլը, որի շրջանակում մարզային երեք հիմնական դպրոցների աշակերտներին դասավանդվեց կոդավորման արտալսարանային դասընթացներ։

Ծրագրի նպատակն էր զարգացնել աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, թվային և այլ առանցքային ունակություններ՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը: Դասընթացներն անցկացվեցին Micro:bitծրագրավորելի միկրո-սարքավորումների օգնությամբ։

Բնութագրությունը հասանալի չէ

Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին առցանց միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3, Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 և Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտները, ուսուցիչներն ու տնօրենները։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին Micro:bit սարքերի կիրառությամբ պատրաստված նախագծեր։ Դրանց թվում էին ազդանշանային համակարգերի արձակման, հողի խոնավության չափման, էներգախնայողության, ինչպես նաև առօրյա կյանքում կիրառելի մի շարք նախագծեր։ Յուրքանչյուր նախագիծ ներկայացվեց ինչպես տեխնիկական բնութագրիչների, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառությունը ցուցադրող տեսանյութերի միջոցով։

Բնութագրությունը հասանալի չէ

Ամփոփիչ միջոցառմանը միացել էր ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով, ողջունելով մասնակիցներին, նշեց. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն կերպ փորձում է խրախուսել և խթանել դպրոցներում նորարարական և ստեղծագործական մոտեցումները, տեխնոլոգիական ուսուցումը։ Շնորհակալ եմ, որ այս ջանքերին միացել են նաև տեխնոլոգիական ոլորտի մեր գործընկերները, որոնք կրթությունը դիտում են որպես պոտենցիալ հարթակ, որտեղից էլ լավ գիտելիքներով ու մոտեցումներով օժտված երիտասարդները պետք է համալրեն մեր երկրի տնտեսության զարգացման համար հեռանկարային ուղղությունները»։

«Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության վարչության ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշեց․ «Ուրախ ենք տեսնել այս նախագծի նման լավ արդյունքները: Ներկայացրած նախագծերը բոլորն էլ շատ լավն ու օգտակար էին, վստահ եմ այս գիտելիքներն ու հմտությունները մասնակիցներին դեռ շատ են պետք գալու կյանքում՝ ուսման և աշխատանքի մեջ»:

Բնութագրությունը հասանալի չէ

«Կոդավորումը 21-րդ դարի հմտություններից է։ Այն պահանջված է մասնագիտական ցանկացած ոլորտում։ Բացի զուտ տեխնիկական բաղադրիչից, ծրագիրը երեխաներին հնարավորություն ընձեռեց զարգացնել քննադատական ու վերլուծական մտածողությունը` խնդիրները վեր հանելու և նորարարական լուծումներ գտնելու գիտակցումն ու կարողությունը։ Այս իմաստով, զուտ տեխնիկական հմտություններով զինելուց բացի, ծրագիրն ավելի լայն արդյունքներ արձանագրեց», – իր խոսքում նշեց Հայաստանում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ԱրևիկՍարիբեկյանը։

Ընդհանուր առմամբ, պիլոտային այս ծրագիրն Հայաստանում իրականացվեց 8 ամիս` ներառելով Երևանից և մարզերից երեքական դպրոցներից թվով շուրջ 140 աշակերտի։ Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ և անգլերենի ուսուցիչները անցել էին micro:bitգործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր micro:bit սարքեր, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ:

Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Ամենադիտված