Հայերեն


Դեղին քարտ Սամվել Ալեքսանյանին. Ճնշումը կտրուկ բարձրացել է

Տնտեսություն

Հակոբ Բադալյան, «Լրագիր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկություն է տարածել, որ արձանագրել է շաքարավազի գնի բարձրացում` 9 տոկոսով, որի հիմնավորվածության հարցը ներկայում ուսումնասիրվում է:
Դա նշանակում է, որ ներիշխանական քննարկման սեղանին ներկայում դրված է շաքարավազի «արքայի»` այդ ապրանքատեսակի ներկրման մենաշնորհի դե ֆակտո տեր Սամվել Ալեքսանյանի հարցը:
Սամվել Ալեքսանյանը Հայաստանում ընդհանրապես դարձել է մենաշնորհի խորհրդանիշը: Ըստ այդմ, հենց սկզբից էլ` երբ Սերժ Սարգսյանը նոր վարչապետ Կարեն Կարապետյանին հռչակեց «փոփոխությունների» խորհրդանիշ, աներկբա դարձավ, որ փոփոխությունների «խորհրդանիշը» կարող է քիչ թե շատ ընկալվել կամ կայանալ, կամ լրջանալ այն դեպքում, երբ դիրքերը զիջի «մենաշնորհների խորհրդանիշը»:
Կարեն Կարապետյանը սկսեց բանանից, ինչն առաջին օրերին ունեցավ որոշակի լուրջ ընկալում, հետո սակայն բոլորը հասկացան, որ դա անլուրջ է, եւ բացի Հայաստանի «բանանային հանրապետության» վարկի ձեւավորումից, չի լուծելու որեւէ այլ խնդիր, այդ թվում հանրային սպասումների տեսանկյունից:
Սամվել Ալեքսանյանը Հայաստանի միակ մոնոպոլիստը կամ օլիգարխը չէ, բայց նա իսկապես խորհրդանական ֆիգուր է մի շարք առումներով, կամ այլ կերպ ասած` համակարգային ֆիգուր: Եվ այստեղ Ալեքսանյանի գործոնը կարեւոր չէ լոկ հանրային ընկալումների, հանրային կարծիքի կամ բիզնեսի, հատկապես ՓՄՁ սպասումների տեսանկյունից: Ավելին, եթե իրավիճակը դիտարկվի զուտ բիզնես հարաբերությունների մասով, ապա կարող է ստացվել տարօրինակ պատկեր, այն առումով, որ Սամվել Ալեքսանյանի խոշոր բիզնեսի հետ առնչվող ՓՄՁ-ների համար այդ առնչությունն ամենեւին էլ ամենախնդրահարույցը չէ իրենց հայաստանյան տնտեսական գործունեության ծիրում:
Բայց, ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ Ալեքսանյան գործոնը պետք է դիտարկել ընդհանուր համակարգային տրամաբանության մեջ, ոչ թե առանձին սուբյեկտների կամ շերտերի հետ հարաբերության:
Եվ այդ իմաստով, Ալեքսանյանի սանձահարումը համակարգային առումով Կարապետյանի համար ունի մարտական մկրտության նշանակություն:
Առաջին գրոհը ձեռնարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին արված հայտնի դիտողությամբ` հանգիստ թողնել գարեջրի շուկան եւ զբաղվել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայով:
Ընդ որում, դա նաեւ ակնարկ էր, որ ՏՄՊՊՀ-ն գուցե այդ շուկաները բաց է թողնում հենց դրանցում ներկայացված խոշոր խաղացողների կամ խաղացողի ազդեցությամբ: Վարչապետի դիտողությանը հետեւեց Գյումրի գարեջրի գործարանի ուղիղ մեղադրանքը Արտակ Շաբոյանի կառույցին, թե նա պատվեր է կատարում:
Մի քանի շաբաթ անց Շաբոյանը հայտարարում է, որ ուսումնասիրում է շաքարավազի շուկան եւ փորձելու է հասկանալ, թե ինչքանով է հիմնավոր գնի բարձրացումը:
Այստեղ իրավիճակն իհարկե հարաբերական է, քանի որ հնարավոր է նաեւ ոչ թե Ալեքսանյանի, այլ Շաբոյանի հարց է դրված ներիշխանական քննարկումների սեղանին, եւ Կարեն Կարապետյանը ցանկանում է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում տեսնել իր համար վստահելի անձնավորության, այսպես ասած ՊԵԿ-ից հետո տնտեսական «ցիկլը» փակելով նաեւ այդ հանձնաժողովի դիրքերից:
Համենայն դեպս, մի քանի շաբաթ առաջ Շաբոյանի ստացած դեղին քարտին այժմ ավելանում է Սամվել Ալեքսանյանին ցույց տրվող դեղին քարտը, արդեն Շաբոյանի ձեռքով: Նրանցից ո՞վ է ստանալու երկրորդ դեղինը, կորոշի Սերժ Սարգսյանը: Չի բացառվում, որ այս փուլում նա խաղն ավարտի ոչ ոքի, որպեսզի գոհ մնան թե Շաբոյանը, թե Ալեքսանյանը, թե Կարեն Կարապետյանը: Դա կլինի Սերժ Սարգսյանի ոգով, որպեսզի թե գայլերը կուշտ լինեն, թե ոչխարներն՝ անվնաս:
Արդյունքում ՏՄՊՊՀ-ն կեզրակացնի, որ շաքարավազի գնի բարձրացումը հիմնավոր է, քանի որ պայմանավորված է Հայաստան բանանի ներկրման մենաշնորհի հաղթահարումով, ինչը շաքարավազի մենաշնորհի հաղթահարման վտանգ է առաջացրել Ալեքսանյանի մոտ, ինչի հետեւանքով էլ 9 տոկոսով բարձրացել է նրա ճնշումը, որի հետ ուղիղ փոխկապակցված է շաքարավազի գինը: Հետեւաբար, հանձնաժողովը կեզրակացնի, որ շաքարավազի գինը հետ բերելու համար պետք է վերականգնել բանանի մենաշնորհը:

Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ
Ամենադիտված