Հայերեն


Ճոյտը՝ նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանի մասին. «Սիրողական մակարդակով պետք չէ խոսել»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) թեև քաղաքական բոլոր ուժերի հետ հանդիպումներ է ունենում և քննարկումների մասնակցում, սակայն դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թե իր քաղաքական գործունեությունը որ ուժի հետ կծավալի: «Փաստին» նա ասաց, որ այդ մասին իր վերջնական որոշումը կհրապարակի հունվարի 20–ից հետո:
«Այս պահին դեռ չեմ կարող ոչինչ ասել, թե քաղաքական որ ուժին նախընտրություն կտամ, բայց ինձ համար մեծ պատիվ կլինի, որ Գագիկ Ծառուկյանի կողքին լինեմ: Ես Գագիկ Ծառուկյանին հարգում եմ, նրա գործունեությունը բարձր եմ գնահատում: Թող յուրաքանչյուրն էլ կարողանա Գագիկ Ծառուկյանի կատարածի կես տոկոսի չափով օգուտ տալ մեր երկրին»,– ասաց Հ. Հակոբյանը:
Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ծագած տարաձայնությունների հետևանքով գրանցված միջադեպի մասին տեղեկացրեց, որ ինքը թեև պաշտպանել է քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին, սակայն գործող քաղաքապետի և քաղաքապետի թեկնածուի միջև ծագած հարցերի պատճառով ինքը որևէ խնդիր չի ունեցել:
«Ես գիտեմ, որ այդ միջադեպից հետո գործերը երկու մասի են բաժանել: Մի մասը գտնվում է քննչական փուլում, մյուս մասն արդեն դատարանում է: Ավելին չգիտեմ, քանի որ չեմ հետաքրքրվում: Իմ գործը զուտ քաղաքական պայքարն է եղել: Կրակելու, ահաբեկելու, մարդուն գողանալու ձևերով մենք երբեք չենք մասնակցել ընտրություններին, իսկ եթե մարդիկ նման բաներ են արել, թող գնան ու պատասխան տան»,– ասաց Հ. Հակոբյանը:
Նա դժվարացավ ասել, թե հանրությունն իրեն ապագա խորհրդարանում կտեսնի, թե՝ ոչ, քանի որ ժողովուրդը պետք է նման ցանկություն հայտնի, իսկ ցանկություն դրսևորելու դեպքում Հ. Հակոբյանն այն մեծ սիրով կընդունի:
Խոսելով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին ելույթի ժամանակ հնչեցրած՝ ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու հայտարարության մասին, նախկին պատգամավորն ասաց, որ նման մոտեցումն իր համար ընդունելի չէ և որևէ մեկը նման առաջարկի հետ չի կարող համաձայնել:
«Այդ ամենի մասին սիրողական մակարդակով պետք չէ խոսել և դրանով փորձել հերոսանալ կամ հայրենասեր երևալ: Այդ մասին կարող է տեսակետ հնչեցնել միայն ՀՀ գործող նախագահը, ով տիրապետում է արտաքին և ներքին ողջ տեղեկատվությանը: Այլ անձանց կողմից Արցախի հիմնահարցի մասին հնչեցված կարծիքը շոու է: Եվ պետք է այդ մեկ հարցի շուրջ բոլորը համախմբվեն ՀՀ նախագահի շուրջ և սատարեն նրան»,– ասում է Հ. Հակոբյանը:
Խմբ. կողմից.– Աբսուրդն այն է, որ ամենագետ Ճոյտը Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքը «սիրողական մակարդակ» է համարում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված