Հայերեն


Աբորտ․ պատճառներ ու հետևանքներ

shabat.am

Աբորտ անելու պատճառները հիմնականում բաժանվում են երեք խմբի.

1. Երբեմն կինը չի ցանկանում, որ հղիությունը շարունակվի: Նա կարող է համոզված լինել, որ երեխային մեծացնելու համար չունի համապատասխան միջոցներ կամ հասարակության օժանդակությունը, մանավանդ եթե նա արդեն ուրիշ երեխաներ էլ ունի: Հնարավոր է հղիությունը պլանավորված չլինի, որը կարող է ընդհատել կնոջ կրթությունը կամ աշխատանքային ծրագրերը: Կինը կարող է հղիացած լինել բռնաբարության, արյունապղծության կամ մեկ այլ հարկադրված սեռական հարաբերության արդյունքում: Նա աբորտ անելու որոշում կարող է կայացնել նաև ուրիշների ճնշմամբ:

Օրինակ զուգընկերը կամ ընտանիքի անդամները կարող են դեմ լինել հղիության շարունակմանը:

2. Հնարավոր է, որ հղիությունը սպառնա կնոջ առողջությանը և նույնիսկ կյանքին:

3. Բացի վերոնշյալից, կինը կարող է իր մեջ ծնող դառնալու բավական ուժ չգտնել, եթե, օրինակ պարզվի, որ իր երեխայի մոտ ենթադրվում են ժառանգական լուրջ շեղումներ, որոնց պատճառով նա կարող է մահացած կամ արատավոր ծնվել: Այս դեպքում աջակցությունն ու տեղեկատվությունը կարող են վճռական դեր խաղալ որոշում կայացնելու գործում: Չնայած շատերն են դիմում աստվածաշնչյան տեքստերին աբորտի դեմ իրենց տեսակետները հիմնավորելու նպատակով, սակայն շատերի համար միգուցե տարօրինակ կարող է թվալ այն իրողությունը, որ Սուրբ Գրքում որևէ անմիջական, հստակ հիշատակություն չկա միտումնավոր աբորտի վերաբերյալ՝ բացառությամբ այն փաստի, որ աբորտը ծանոթ է եղել և կիրառվել է հին աշխարհում: Այնուամենայնիվ Սուրբ Գրքում կան որոշ տեքստեր, որոնք ոչ ուղղակի, միջնորդավորված են առնչվում աբորտի թեմային: Օրինակ Ելքի 21:22-25 համարներում խոսվում է պատահական վիժեցման վնասի հատուցման մասին, կամ Սաղմոս 138:13-16 համարներում մարդու աշխարհ գալը վերագրվում է Աստծուն, ինչպես նաև Երեմիայի 1:4-5 և Ղուկասի 1:39-45 համարներում խոսվում է մասնավոր անհատների մասին, որոնց Աստված ընտրել է նախքան նրանց ծնունդը: Սակայն սրանցից ոչ մեկն անմիջական կերպով չի քննարկում այն հարցերը, որոնք շոշոփվում են աբորտի ժամանակակից բանավեճերի ընթացքում: Չնայած, որ Աստվածաշունչը հստակորեն չի խոսում աբորտի մասին, այնուամենայնիվ վերջինիս վերաբերյալ որոշակի հիշատակություններ են պահպանվել վաղ շրջանի քրիստոնեական մտածողների գրվածքներում: Հաճախակի է նշվում, որ քրիստոնեության պատմության ընթացքում եկեղեցու պաշտոնական ուսմունքը և աստվածաբանական ավանդությունները միաձայն դեմ են եղել աբորտին: Աբորտին դեմ արտահայտվելու փաստարկներից մեկն այն է, որ աբորտը, ինչպես նաև պտղի արհեստական վիժեցումներն ընդհատում են սեռական հարաբերությունների վերարտադրողական գործառույթը: Փաստարկներից մյուսն էլ շեշտում էր, որ պտղին սպանելը մարդասպանության ձև է: Վաղ և միջնադարյան շրջանի որոշ հեղինակներ հաճախ այն տեսակետն էին պնդում, որ պտուղը հղիությունից որոշ ժամանակ հետո էր միայն հոգևորվում: Ըստ Աքվինացու՝ եթե մեկը դեոևս չհոգևորված պտղի վիժեցման պատճառ դառնա, ապա նա պատասխանատվություն չի կրի դրա համար: Վարդան վարդապետ Այգեկցին բարոյական մեղք է համարում պտուղ սպանելն առհասարակ՝ անկախ նրանից՝ այն հոգևորվե՞լ է, թե՞ ոչ: Այս առիթով նա գրում է. «Եվ հազար անգամ վայ այն կնոջը, որը չար դեղերով ու հնարքներով խափանում է որդեծնությունը և ուրիշներին էլ խրատում նույնն անել... յուրաքանչյուր մանկան դիմաց, որի ծնունդը խափանվել է չար դեղերով, Աստված նրանցից հասուն մարդու արյուն պիտի պահանջի ահավոր ատյանում»: Նրա դատողության համար ելակետը որդեծնության գաղափարն է: Ըստ նրա՝ ցանկացած գործողություն կամ գաղափար, որն ուղղված կլինի որդեծնության դեմ, հավասարազոր է սպանության: Նա այստեղ համարժեք հարթության վրա է դիտում ոչ միայն նրան, ով իրեն թույլ կտա այդպիսի արարք, այլև նրան, ով կփորձի ուրիշին գայթակղել այդ մտքով: Միայն որդեծնության դեմ ուղղված միտքն արդեն դատապարտելի է, քանի որ այն ոտնձգություն է կյանքի դեմ: Սա այլևս կասկածի ոչ մի տեղ չի թողնում աբորտի գաղափարը Հայ եկեղեցու տեսակետից դատապարտելի և անընդունելի համարելու համար: Մինչև 19-րդ դարն աբորտներն արգելված չէին պետության կողմից , և ոչ էլ եկեղեցին էր առանձնապես ճնշումներ գործադրում: 1803 թ. Բրիտանիան առաջինն ընդունեց հակաաբորտային օրենքներ, որոնք ժամանակի ընթացքում ավելի խստացան: ԱՄՆ-ը հետևեց դրա օրինակին, երբ առանձին նահանգներ սկսեցին արգելել աբորտը: 19-րդ դարում Կաթոլիկ եկեղեցին մերժեց այն գաղափարը, որ պտուղը հղիությունից որոշ ժամանակ հետո է հոգևորվում, և առաջ քաշեց այն տեսակետը, որ սաղմը հոգևորվում է հղիության պահից սկսած: Վերջին վիճակագրության համաձայն ամեն տարի 26 միլիոն կին է օգտվում օրինական աբորտի իրավունքից, իսկ 20 միլիոն կին էլ աբորտի է դիմում այն երկրներում, որտեղ վերջինս օրենքով չի թույլատրվում: Արևմտյան շատ երկրներում, հատկապես Միացյալ Նահանգներում աբորտը բավական բևեռացված քաղաքական խնդիր է դարձել աբորտի հակառակորդների և կողմնակիցների միջև: Այս քաղաքական հակասություններն արտացոլվում են քրիստոնեական եկեղեցիներում ընթացող թեժ բանավեճերի միջոցով, որոնց հիմնական նպատակն է պարզել աբորտի վերաբերյալ քրիստոնեական ավանդական տեսակետը պետք է պաշտպանե՞լ, թե՞ ոչ: Հասարակական բանավեճը հիմնականում ընթանում է երկու կարևոր հարցերի շուրջ. 1. պտղի բարոյական կարգավիճակը, շահերն ու իրավունքները 2. մոր բարոյական կարգավիճակը, շահերն ու իրավունքները Հասարակության երկու խմբերի միջև ծավալվող այս բանավեճը երբեմն վերաճում է կոնֆլիկտի, երբ մի կողմը պաշտպանում է պտղի կյանքի իրավունքը, իսկ մյուսը՝ կնոջ աբորտի ընտրության իրավունքը: 

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված