Հայերեն


«Այս իշխանությունը տապալեց տնտեսության պոտենցիալը, վնաս հասցնելու ցանկը շատ երկար է». Աուդիտորների պալատի նախագահ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանությունը «քաղաքական հեղափոխությունից» հետո «տնտեսական հեղափոխություն» խոստացավ, որն «իրականացրեց» բառիս բուն իմաստով չակերտներում: Տնտեսությունն ամբողջությամբ տապալել են, ու սա է նշված հեղափոխությունը: Սա զուտ պահային տապալում չէ, տնտեսական պոտենցիալն են տապալել: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը:

Նա շեշտեց, որ այս իշխանության կողմից տապալված տնտեսությունը մի քանի տարվա ընթացքում վերականգնելու համար լրջագույն աշխատանք պետք է կատարվի: Խոշորագույն խնդիրներից առաջինը, ըստ մեր զրուցակցի, պետական պարտքն է. «Այս կառավարության կառավարման ժամանակ պետական պարտքն ավելացել է ավելի քան 2 մլրդ դոլարով, որով ամբողջությամբ ընթացիկ ծախսեր են սպասարկվել: Կապիտալ որևէ ծախս ՀՀ-ում չի կատարվել: Սա հանցագործություն է: Պարգևավճարների, ինչպես նաև ընթացիկ ծախսեր սպասարկելու համար պարտք ներգրավելը հանցագործություն է: Մինչդեռ պարտքը բացառապես կապիտալ բնույթի ծախսերի, հետագայում տնտեսական պոտենցիալի ուժեղացման կամ ամրապնդման համար են ներգրավում»:

Անդրադառնալով այն փաստին, որ միայն այս տարվա հինգ ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքը գրեթե 850 մլն դոլարով ավելացել է ՝ նա շեշտեց. «Պատկերացրեք, եթե պետական պարտքը վերցնենք ու, օրինակ՝ Սյունիքում թունել կառուցենք, որը տրանսպորտային ճանապարհների առումով տնտեսության վրա մեծ ու դրական ազդեցություն կունենա, կլինի նաև արտադրանքի ինքնարժեքի նվազում: Դրանից հետո պետությունը, բնականաբար, ավելի բարձր եկամուտներ կստանա: Այս դեպքում կարող ենք վստահ պնդել, որ պարտքի ներգրավումն արդյունավետ կլինի: Մեր պետության եկամուտների գերակշիռ մեծամասնությունը վճարված հարկերից է ստեղծվում, ու եթե եկամուտները չեն բավարարում, կա՛մ պետք է պետական գույք վաճառենք, կա՛մ պարտք ներգրավենք: Ինչ պետական գույք ունեինք, գրեթե ամբողջը վաճառել ենք, և մի գործիք՝ պարտքի ներգրավումն է մնում, որից խուսափել հնարավոր չէ: Այլ հարց է՝ պարտքն ինչի վրա ենք ծախսում: Օրինակ՝ թունել, ճանապարհ, կամուրջներ, ենթակառուցվածքներ ենք կառուցո՞ւմ, որոնք հետագայում տնտեսական պոտենցիալի վրա դրական ազդեցություն կունենան: Այս կառավարությունը սա չի իրականացրել: Ներգրավված ավելի քան 2 մլրդ դոլար պարտքը բացառապես ընթացիկ ծախսերի սպասարկման վրա է ծախսել»:

Նրա խոսքով՝ վերոնշյալ 850 մլն-ի պարագայում ևս խնդիրը պետք է կառավարության քայլերի համատեքստում դիտարկենք:«Շատ դեպքերում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կարող է 30 տոկոս լինել, և խորը տնտեսական ճգնաժամ լինի: Կարող է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը լինի 70 տոկոս, և այդ ճգնաժամը չլինի: Հարցն արդյունավետ կառավարումն է: Արտաքին պարտքի վտանգավորության աստիճանը կախված է ոչ թե պարտքի չափից, այլ ծախսման ուղղություններից: Իհարկե, չափն էլ է վտանգավոր, բայց մեծ վտանգն ուղղությունների մեջ է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Մյուս կարևորագույն խնդիրը, ըստ Նաիրի Սարգսյանի, ներդրումային միջավայրն է. «Ներդրումային գրավչության մեծացման ուղղությամբ որևէ քայլ չի կատարվել: Հակառակը՝ այս առումով էլ ինչ ունեինք, տապալել են: Կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքար, պարտված պատերազմ, քաղաքական անկայունություն, անկանխատեսելիություն, կեղծ դրական սպասումների ձևավորում հանրության մոտ: Այս կառավարության կողմից անմիջապես տնտեսությանը վնաս հասցնելու ցանկը շատ երկար է: Տնտեսությունը վերջին երեք տարվա մեջ իներցիայով է աշխատել: Երբ ահազանգում էինք, որ տնտեսությունը դեպի անդունդ է գնում և պետք է արգելակել, իրենք հակառակն էին անում: Տնտեսությունը անդունդի եզրին հասցնելու և այդ ընթացքը արագացնելու կոճակն էին սեղմում, որ տնտեսությունը ավելի շուտ տապալվի»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, ներդրումների մասին կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ անվտանգային, ինչպես նաև քաղաքական կայունություն կունենանք. «Հիմա անվտանգության զոնա չունենք, քաղաքական կայունությունն էլ չունենք, ու ներդրումների մասին խոսելն այս դեպքում անիմաստ է: Դրա մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ հունիսի 20-ից հետո իրավիճակը հանգուցալուծվի, քաղաքական կայունություն լինի, որին էլ կհաջորդի անվտանգային կայունությունը: Այս իրավիճակում տնտեսության, ինչպես նաև տնտեսության զարգացման հույս ունենալն անիմաստ է: Պետք է համբերել ևս 4 օր ու հրաժեշտ տալ այս չարիքին, որից հետո նոր կառավարության առաջ նոր մարտահրավեր ու նոր մարտավարություն պետք է դնել: Իհարկե, այս իշխանության վերարտադրությունը ամենաանհավանական սցենարն եմ համարում, այդուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ դեպքում ուղղակի պետություն չենք ունենա: Իսկ եթե պետություն չունենանք, ապա ինչ տնտեսության մասին է խոսքը: Մեր պետության ապագան, մեր պետության հարատևման կարևորագույն սկզբունքն է խախտված»:

Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Հաշվեքննիչ պալատի այն տվյալներին, որոնք փաստում են, որ պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել: «Ներքին աուդիտն իրականացվում է երկու եղանակով: Նախարարություններում, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմերում, կառավարությունում և այլ մարմիններում կային հաստիքային աշխատողներ, որոնք պետք է տվյալ պետական կառավարչական հիմնարկի ղեկավարին օգնեին հասնել կանոնադրությամբ սահմանված իրենց նպատակներին: Այսինքն, իրենք պետք է օգնեին զարգացման տեսանկյունից ու զուգահեռ ստորաբաժանումներում հսկողություն իրականացնեին՝ պարզելու, օրինակ՝ ծախսերն արդյոք խնայողաբար, օգտավետ ու արդյունավետ են օգտագործե՞լ: Ներքին աուդիտի ինստիտուտը կարևոր է ամբողջ աշխարհում: Մեր դեպքում աուդիտի ղեկավարը ենթարկվում էր տվյալ աշխատակազմի ղեկավարին կամ նախարարին, և այստեղ անկախությունը կասկածի տակ էր դրվում: Այսինքն, ներքին աուդիտը կարող էր սուբյեկտիվ գտնվել ու հրահանգներ իրականացնել»,-ասաց նա՝ նշելով, որ հետո զուգահեռ դրվեց մի տարբերակ, ըստ որի, պետք է պետական մրցույթներ հայտարարվեին:

«Այդ մրցույթներին կարող էին մասնակցել աուդիտորական ընկերություններ և տարեկան ծառայություններ մատուցել: Սա արդեն ինստիտուտի կայացմանն ու արդյունավետությանն էր տանում: Այս կառավարությունը, իշխանության գալով, վերոնշյալ հաստիքները կրճատեց, և որոշում կայացվեց ամբողջությամբ նշված տարբերակին անցնել, որով աուդիտորական ընկերությունները պետական գնումների միջոցով պետք է հսկողություն իրականացնեին: Առաջին հայացքից խելամիտ քայլ էր: Բայց քանի որ կառավարման համակարգում լրջագույն ճգնաժամ ունենք, ժողովրդական խոսքով ասած, «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեցին»:

Գործող մոդելը քանդեցին, բայց հաջորդը գործի չգցեցին: Արդյունքում աշխատատեղեր կրճատվեցին, ներքին աուդիտորները աշխատանքից ազատվեցին, պետական մրցույթներ չհայտարարվեցին: Մի մասը թեև հայտարարվեց, բայց այնուհետև պայմանագիր չկնքեցին, և այդպես շարունակ: Մեծ հաշվով՝ նախկինում գործող թեկուզ վատ համակարգը սկսեց 2020 թվականի ընթացքում ընդհանրապես չգործել: Սա հանգեցրեց մի իրավիճակի, երբ հիմնարկների ղեկավարներին չօգնեցին սահմանված նպատակներին հասնել, մյուս կողմից էլ՝ հսկողություն չիրականացվեց՝ պարզելու՝ արդյոք պետական միջոցները օգտավետ, արդյունավետ ու խնայողաբար են ծախսվել: Ի դեպ՝ նշված երեք բաղադրիչները ներքին աուդիտի հիմնական գործառույթն էին: Այս ամենի արդյունքում ունեցանք պետական պարտքի ներգրավում ու բյուջետային միջոցների վատնումներ՝ պարգևավճարների տեսքով: Մինչդեռ ներքին աուդիտը կարող էր արձանագրել դրա անթույլատրելիությունը, ինչն էլ հետագայում Հաշվեքննիչ պալատի համար դատախազություն հանցագործության մասին հաղորդում տալու հնարավորություն կլիներ: Ներքին աուդիտի ինստիտուտի կազմաքանդմամբ հանցագործության մի շատ կարևորագույն շղթա է աչքաթող արվել: Սա հանցագործության ևս մեկ տեսակ է, ընդ որում՝ ծանրագույն հանցագործության»:

Անդրադառնալով նաև այն փաստին, որ պետական գնումների գրեթե կեսը կատարվել է մեկ անձից՝ Ն. Սարգսյանը նշեց. «Երբ որևէ ապրանք հնարավոր է ձեռք բերել երկու և ավելի անձանցից, մրցույթը պարտադիր է: Եթե մրցույթ չի հայտարարվում, ապա այստեղ ևս պետական հանցագործության շատշատ տարրեր կան: Սրանք այն պարարտ հողերն են, որտեղից սկսվում են կոռուպցիան ու կաշառակերությունը: Օրինակ՝ երբ ձեռք բերող պետական մարմիններն ու մատակարար կազմակերպությունները կարող են X գումարով մատակարարման պայմանագրեր կնքել, և գումարի մի մասը վերադառնա ձեռք բերող պետական մարմնի ղեկավարին կամ պայմանավորվող անձին: Ակնհայտ կաշառակերության ու կոռուպցիայի տարրեր կան, որոնք պետք է պարտադիր քննության առարկա դառնան: Եթե չկան հիմնավորումներ, թե ինչու պետք է գնումը մեկ անձից կատարվի, այդ դեպքում միանշանակ կան կասկածելու հիմքեր առ այն, որ կաշառակերություն ու հանցագործություն է եղել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա ԿոստանյանՄեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանՌուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան Քաղաքացիական հասարակության պայքարը տալիս է իր արդյունքները․ Ցոլակ Ակոպյան Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ադրբեջանը հողին հավասարեցրեց Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ձայն չհանեց, խաղաղություն չի բերի. Էդմոն Մարուքյան Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության արդյունքում Շիրակի մարզում իրականացրել ենք գյուղատնտեսական լայնածավալ աշխատանքներ. Մարտուն ԳրիգորյանՏնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Ջահերով երթը որպես քաղաքական ազդակ՝ հիշողության և ընտրության միջև Ընդդիմադիր դաշտի միավորումը չստացվեց ամբիցիաների պատճառով. Էդմոն Մարուքյան Թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի. Ա. ՉալաբյանԳլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտիԹոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն․ Գագիկ ԾառուկյանԱդրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Ինձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու. Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱրդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանումՍտամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքումՆիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռըԻրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. ԹրամփԻ՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանՀասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ Կարապետյան
Ամենադիտված