Հայերեն


Վերապատրաստվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ

Հասարակություն

Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագիրը, որի ընթացքը և հետազոտության արդյունքները ներկայացվել են առցանց հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ նախադպրոցական կրթության ոլորտը թերևս ամենաշատն է տուժել համավարակի ազդեցությունից:

«Եթե մյուս մակարդակներում կարողացել ենք կրթության շարունակականությունն ապահովել հեռավար ուսուցման և տարբեր տեխնոլոգիաների կիրառման միջոցով, ապա նախադպրոցական հաստատություններում իրավիճակն ավելի բարդ էր. վաղ մանկության զարգացման այս փուլում մենք խնդիրներ ունեցանք երեխաներին համապատասխան ծառայություններ տրամադրելու տեսանկյունից:

Հետևաբար ակնհայտ է, որ կարիք ունենք զարգացնելու նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների կարողությունները, որպեսզի արտակարգ իրավիճակներում նրանց տրամադրած ծառայությունները լինեն արդյունավետ և հասցեական»,- շեշտել է փոխնախարարը՝ գոհունակությամբ փաստելով, որ «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 951 նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ՝ դաստիարակներ և մեթոդիստներ:

Դա, ըստ Ժաննա Անդրեասյանի, բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ ոլորտում պարբերական վերապատրաստումների մեխանիզմը բացակայել է, և միայն նախորդ տարի՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունից հետո է այն ամրագրվել՝ տարեկան աշխատակիցների 1/5-ի վերապատրաստման պարտադիր պահանջով: Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի միջոցով կուտակվել է մեծ փորձ՝ պարբերական վերապատրաստումների իրականացման և ոլորտի կարիքների հասցեականացման տեսանկյունից: Նա վերահաստատել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է մեկտեղել ջանքերը նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցներին ողջունել է նաև Համաշխարհային բանկի ծրագրերի համակարգող Անուշ Շահվերդյանը:

«Քայլ առ քայլ» ԲՀ գործադիր տնօրեն Մարինե Մկրտչյանը ներկայացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագրի նպատակները, իրականացման փուլերը և շարունակականության ապահովման գործընթացը: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է օգնել նախադպրոցական հաստատությունների մասնագետներին, որ դիմակայեն ճգնաժամերին, ունենան համապատասխան հմտություններ և կարողություններ՝ երեխաների ու նրանց ծնողների հետ աշխատելու և համավարակի պայմաններում որակյալ ուսուցման ու դաստիարակության գործընթաց կազմակերպելու համար, ինչպես նաև մեծացնեն իրազեկվածության և պատրաստվածության մակարդակը:

Ըստ «Քայլ առ քայլ» ԲՀ գործադիր տնօրենի՝ մեթոդական վերապատրաստումների թեմաները ներառել են հիմնական գիտելիքներ ՔՈՎԻԴ-19-ի, կանխարգելման հնարավոր ուղիների, նախադպրոցական հաստատությունների վերաբացման գործընթացի հիմնական սկզբունքների և փուլերի, համավարակի ընթացքում ուսումնական գործընթացի հարմարեցման, հիգիենայի, անվտանգ վարքի ու կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև աշխատանք ծնողների հետ: Հոգեբանների հետ աշխատանքը վերաբերել է սթրեսի կառավարման արդյունավետ ռազմավարության և հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու արդյունավետ մոտեցումներին: Անդրադառնալով ծրագրի ընդլայնման խնդրին՝ Մարինե Մկրտչյանը նշել է, որ նախատեսվում է շարունակել վերապատրաստումները, ավելի մեծ տեղ հատկացնել ներառական կրթության բաղադրիչին, ինչպես նաև կազմակերպել մենթորական այցելություններ և մեթոդական օժանդակություն:

Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքները ներկայացրել են հետազոտող թիմի ղեկավար Գայանե Ղազարյանը և մոնիթորինգի ու գնահատման մասնագետ Աննա Թադևոսյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված