Հայերեն


Ժողովուրդը պատմության աղբանոցը կնետի հայ ազգին իրար դեմ հանող քաղաքական ուժերին. Արման Վարդանյան

Քաղաքականություն
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հետևելով քարոզարշավին և դրա հռետորաբանությանը` հասկանալի է դառնում, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին և առաջարկվող լուծումներին՝ քաղաքական առաջնորդներն ընտրեցին երկիրը խորը քաղաքական ճգնաժամի տանող, պոպուլիստական հայտարարություններով հանրությանը բևեռների բաժանող ճանապարհը, ինչն էլ կանխորոշում է յուրաքանչյուր կողմի համար ոչ ցանկալի արդյունքի դեպքում երկրում ներքին անկայունության հրահրման և ոչ ընտրական ճանապարհով իշխանության զավթման փորձը:

Ամբիոնները, որոնք նախատեսված են քաղաքական ելույթների ու երկխոսության համար, դարձել են ամբիցիաների ու քաղաքական երազախաբությունների թատերաբեմ: Այո՛, Հայաստանին ընտրություններ պետք են, այո՛ միանշանակ է, որ ժողովուրդը փոփոխություն է ուզում, սակայն պետք է մի կողմ դնել քաղաքական ամբիցիաները և մտածել պետության ու ժողովրդի մասին, չտանել երկիրը դեպի քաղաքացիական պատերազմի:
Ստեղծված իրավիճակը արդյունք է շղթայական սխալների, որոնց մասին, տարբեր հարթակներում, խոսել եմ ամիսներ շարունակ։

1․ Նախկինում ասել եմ՝ Հայաստանը անվտանգային և դիվանագիտական կոլապսի առաջ է կանգնած, սակայն քաղաքական ուժերի առաջնորդները, գործուն քայլերի փոխարեն, զբաղված են ընտրական ռեսուրսների մոբիլիզացիայով։ Ցավոք, դրան հաջորդեց ադրբեջանցիների կողմից նոր ծավալի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, ավելացավ գերիների թիվը։

2․Նշում էի, որ պետության այսպիսի վիճակը ենթադրում է բոլորովին այլ մոբիլիզացիա՝ հանրային, քաղաքական, ռազմական։ Մոբիլիզացիայի փոխարեն դիսկուրսը հիմնականում ընթանում է միմյանց նկատմամբ հնարավորինս կոշտ հռետորաբանության շրջանակում, իսկ իշխանությունն առավել հեռուն է գնացել՝ թավիշը պողպատով փոխարինելու սպառնալիքով։

3․ Պնդում էի, որ քաղաքական առաջնորդները պետք է հանդես գան միասնական՝ չփոշիացնելով ձայները, սակայն ընդդիմությունը ևս չհամախմբվեց և միատարր հանդես չեկավ, չկարողացավ իր 17 քաղաքական ուժերի կամ այլ ֆորմատով միավորման շրջանակներում հանդես գալ միասնական դիրքով, ինչի պատճառով` ընդդիմադիր դաշտին տրված քվեները կարող են բաշխվել առավել մեծ թվով քվեներ հավաքած ուժերի վրա՝ այդպիսով խեղաթյուրելով ընտրողների ակնկալիքների իրական պատկերը։

4․ Երկիրը ցնցումներից զերծ պահելու և հանդարտ հուն վերադարձնելու համար առաջարկում էի ստեղծել ռազմաքաղաքական խորհուրդ, սակայն քաղաքական առաջնորդները գերադասեցին գնալ կրքեր բորբոքելու և միմյանց նկատմամբ հակաքարոզչության ճանապարհով՝ այսպիսով փակելով երկխոսության ճանապարհը։
Սթափվեք, ժողովուրդը պատմության աղբանոցը կնետի բոլոր այն ուժերին, որոնք իրենց քաղաքական, խմբային շահերի համար միմյանց դեմ կհանեն հայ ազգի տարբեր հատվածներին և կփորձեն ժողովրդի ձեռքով «կրակից շագանակներ հանել»:

 
Գիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»
Ամենադիտված