Հայերեն


Սերժ Սարգսյանը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին

Ամենաընթերցված

Հակոբ Բադալյան, «Լրագիր»

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Արցախի խնդրի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ Արմենպրեսի հարցին, արել է աննախադեպ թվացող հայտարարություն:
Նախ, հետաքրքիր է Շավարշ Քոչարյանին հարցադրման շեշտադրումն ինքնին: Արմենպրեսը Շավարշ Քոչարյանին հարց է տալիս փուլային տարբերակը վերադարձնելու Ադրբեջանի մտադրության վերաբերյալ: Մինչդեռ աներկբա է, որ փուլային տարբերակի հանդեպ ուշադրությունը այս օրերին աշխուժացրեց ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, կրկնելով, որ կարգավորման միակ տարբերակը փուլայինն է:
Հատկանշական է, որ Շավարշ Քոչարյանին ուղղված հարցում հղումը ոչ թե Տեր-Պետրոսյանին է, այլ Ադրբեջանի ցանկությանը: Ինչ է այդ նուրբ ակնարկի տակ`այն, որ Տեր-Պետրոսյանը Ադրբեջանի մոտեցո՞ւմն է կրկնում կամ գեներացնում Հայաստանում, թե՞ ամեն ինչ շատ ավելի նուրբ է, եւ իշխանությունը փաստացի ընդունում է Տեր-Պետրոսյանի «փոխանցումը» եւ անում դրանից ենթադրաբար բխող իր քայլը, ինչի ակնկալիքով էլ գուցե Տեր-Պետրոսյանը «կրակը վերցրել» է իր վրա:
Բոլոր դեպքերում, Շավարշ Քոչարյանը հայտարարում է, որ եթե Ադրբեջանը շարունակի փուլային տարբերակի պնդումը, ապա այդ դեպքում մնում է փուլային կարգավորման մեկ տարբերակ: «Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ», հայտարարում է Շավարշ Քոչարյանը:
Դա գործնականում նախադեպը չունեցող հայտարարություն է, համենայն դեպս այդօրինակ շեշտադրումներով եւ քայլերի հաջորդականությամբ: Առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե արդյոք դա Շավարշ Քոչարյանի անձնական տեսակետն է, մեկնաբանությունն ու գնահատականը, թե՞ դա պաշտոնական Երեւանի դիրքորոշումն է, որը բարձրաձայնում է Քոչարյանը: Մյուս կողմից, մեկնաբանությունը տրվել է պաշտոնական լրատվական գործակալությանը, ուրեմն խոսքը վերաբերում է պաշտոնական Երեւանին:
Ընդհանրապես, Շավարշ Քոչարյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարության պայմանական «բազեական» թեւի կարգավիճակ է կարծես թե կրում, ում միջոցով արվում են անհրաժեշտ կոշտ հայտարարություններն ու ակնարկները:
Այժմ, Քոչարյանի միջոցով պաշտոնական Երեւանը փաստորեն արձագանքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, որն ինչ որ իմաստով նաեւ առաջարկ էր` թե աշխարհքաղաքական կենտրոններին, թե Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում «փոխզիջումային խաղաղասիրության» կենտրոն հանդիսանալու առաջարկ, դրա դիմաց ակնկալելով թերեւս նախընտրական շրջանում ՀԱԿ արժեթղթերի աճ իշխանության եւ այդ կենտրոնների համար, քանի որ հանրային արժեթղթերի իմաստով ՀԱԿ-ը կարծես թե ունեցել է անշրջելի անկում:
Այդ իմաստով, Տեր-Պետրոսյանը փաստացի առաջարկում է հարմար, վառ «փոխզիջումային» ֆոն, որի վրա իշխանությունը կարող է երեւալ Արցախի խնդրում առավել համարժեք դրսեւորմամբ, որտեղ խնդիրների լուծման ելակետը ոչ թե Արցախի մասից հնարավորինս արագ ազատվելն է, այլ հակառակը` Արցախի բոլոր մասերը հնարավորինս արագ անվտանգ եւ արդիական դարձնելը:
Փաստացի, Շավարշ Քոչարյանի հայտարարությունն այդ ֆոնից օգտվելու որոշակի քայլ է, եւ այդ առումով հարց է առաջանում, թե արդյոք իշխանությունն ընդունել կամ առնվազն դիտարկում է Տեր-Պետրոսյանի առաջարկը: Թե՞ փորձում է նաեւ Շավարշ Քոչարյանի հայտարարությամբ շոշափել աշխարհքաղաքական կենտրոնների տրամադրությունն ու վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի հայտ-առաջարկին, ըստ այդմ սեփական վերաբերմունքը ձեւավորելու համար:
Մյուս կողմից, այդ ֆոնին հատկանշական է նաեւ այն, որ Տեր-Պետրոսյանի ելույթից հետո իր քաղաքական ծրագրերն է որոշակիացրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, հավակնելով դառնալ 2017 թվականի նախընտրական գործընթացի ակտիվ մասնակից եւ իշխանության այլընտրանք: Անկասկած է, որ Արցախի խնդրի մասով Սեյրան Օհանյանը պետք է որ հանդես գա Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած մոտեցմանը տրամագծորեն հակառակ մոտեցումով, այլապես անհասկանալի կլինի պաշտպանության նախկին նախարարի քաղաքականությամբ զբաղվելու իմաստն ընդհանրապես:
Այդ դիրքորոշումը Սերժ Սարգսյանի համար անհրաժեշտության դեպքում կամա թե ակամա կհակակշռի Տեր-Պետրոսյանի ներկայացրած հայտը:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված