Հայերեն


Այլապես մնում է ապրել ապրիլների մոտալուտ կրկնություններին սպասելով

Քաղաքականություն

Այն, որ ղարաբաղյան հակամարտությունը այլ հակամարտություններից առանձնանում է իր զգայունությամբ և պայթյունավտանգ լինելով, դա միանշանակ է, և մենք ոչ մեկ անգամ ենք ականատես եղել նմանատիպ պոռթկումների, սակայն այսօր Հայաստանում և Արցախում առավելապես քննարկվում է մեկ հարց` Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանների (ներառյալ Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները) հանձնումը կամ վերադարձը Ադրբեջանին: Բնական է, որ բազմաթիվ նահատակների արյան գնով ձեռք բերված տարածքների հանձնումը պետք է թեժ կրքեր բորբոքի հասարակության շրջանակներում, բայց ո՞րն է արդյոք այս հարցի քննարկման պատճառը և ի՞նչ այլընտրանքներ ունեն Հայաստանը և Արցախը: 2009 թվականի հուլիսին՝ Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ, Աքվիլա քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները’ նախագահներ Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին, համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին ներկայացրին 2007 թվականի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ։ Հիմնարար 6 սկզբունքները սահմանում են.

-Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ

-Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ

-Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք

-Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով

-Ներքին տեղահանված և փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք

-Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։ Այսինքն՝ այդ շրջանների հանձնումը (առաջին կետը) այն սկզբունքներից մեկն է, որում եռանախագահող երկրները տեսնում են հակամարտության խաղաղ կարգավորման ելքը:

Այս սկզբունքների վրա են կառուցվել և կառուցվելու հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած փաստաթուղթ: Այս սկզբունքներին էր համաձայն նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներկայացուցիչը՝ նախագահ Սարգսյանը, ով այս տարվա ապրիլին Բլումբերգին տված հարցազրույցում, խոսելով վերջերս «Անի» կենտրոնի կողմից հրապարակված Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված Կազանի փաստաթղթի մասին, նշել է, որ ինքը պատրաստ էր ստորագրել այդ փաստաթղթի տակ, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց դրա ստորագրումից: Ադրբեջանի նախագահը պետք է հրաժարվի այդօրինակ փաստաթղթերի ստորագրումից, քանի որ նա դրա համար ունի մի քանի պատճառներ: Առաջին հիմնական պատճառը կայանում է նրանում, որ Ադրբեջանի նախագահն իր կառավարման ամբողջ տարիներին սեփական ժողովրդին սնել է այն պաթոսով, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը պատկանում է իրենց և որ իրենք շուտով վերականգնելու են իրենց տարածքային ամբողջականությունը: Այս գաղափարը հանդիսանում է նրա նախագահության հիմնասյուներից մեկը և հասկանալի է, որ այդ պահանջից նրա փաստացի հրաժարվելը կարժանանա ժողովրդի ցասմանը և վերջնարդյունքում կհանգեցնի նրա իշխանության տապալմանը: Երկրորդ հիմնական պատճառը՝ «արտաքին թշնամու» կերպարի պահպանումն է, որը նրան հնարավորություն է տալիս շեղելու բնակչության կենտրոնացումը ներքին խնդիրներից՝ սևեռելով այն արտաքինի վրա, քողարկել անձնական շահերը, երկարաձգել իշխանությունը՝ միաժամանակ հարստահարելով երկիրը (այս մասով հայաստանյան իշխանությունները նույնպես օգտվում են այս հանգամանքից): Այսքանով հանդերձ Ադրբեջանը հաճախակի է փորձում պատերազմ հրահրել՝ ցանկանալով ահաբեկել Հայաստանի բնակչությանը, փորձել իր հաջողության հավանականությունը լայնածավալ պատերազմ սկսելու պարագայում, միջազգային հանրության ուշադրությունը բևեռել խնդրի վրա, սեփական ժողովրդի առաջ արդարացնել ռազմական հսկայածավալ ծախսերը: Այսինքն՝ Ադրբեջանը տեսնում է խնդրի կարգավորման 2 ելք. կա՛մ Ղարաբաղի ամբողջ տարածքը ինքնակամ պետք է հանձնվի Ադրբեջանին(թեկուզև պայմանական ինքնավարության տրամադրմամբ), որը, բնականաբար, բացառված է, կա՛մ նրանք պատերազմի միջոցով այն կվերցնեն: Հայաստանը այս հարցում գոնե տեսականորեն (տեսականորեն, քանի որ ՀՀ-ի և ԼՂ-ի բնակչությունը չեն կիսում նախագահ Սարգսյանի տեսակետը այս հարցում) պատրաստ է գնալ երկկողմանի զիջումների: Ինչպես հասկացանք, Հայաստանը կողմ է այդ 7 շրջանների վերադարձմանը՝ դրա փոխարեն ստանալով Ադրբեջանից անկախ Ղարաբաղի ինքնավարության որոշակի կարգավիճակ և անվտանգության երաշխիքներ, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: Խնդրի շրջանակներում այս կարծիքին են նաև միջազգային հանրությունը ներկայացնող Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, սակայն, իրականում ոչ Ռուսաստանը: Իսկ ինչու՞: Խնդրի կարգավորումը էապես կնվազեցնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, քանի որ արդեն հավանական կդառնան սահմանների բացումը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, ինչը տնտեսական առումով կխթանի ազատ առևտրի ընդլայնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը և այդպիսով նաև Ռուսաստանից տնտեսական կախվածություն թուլացմանը: Քաղաքական առումով՝ նախկինում «դանդաղ» պատերազմի պատճառով քաղաքական գործընթացների և էական զարգացումների դանդաղումը կփոխարինվի ակտիվ և առաջադեմ քաղաքական կյանքով, որը ի վերջո կբերի ժողովրդավար իշխանության՝ ռուսամետ դիրքորոշումը փոխարինելով ազգայինի, իսկ ռազմական առումով էապես կնվազի Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի և սահմանապահ զորքերի ներկայության ուռճացված անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ սխալ կլինի կարծել, որ Ռուսաստանը հետաքրքրված է լայնածավալ պատերազմի վերսկսումով և սրացումներով, քանի որ այն կբերի տարածաշրջանային պայթյունավտանգ անկայունության ու նաև Ռուսաստանին կկանգնեցնի Ադրբեջանի ու Հայաստանի միջև տհաճ ընտրության առջև՝ բորբոքելով երկու ժողովուրդների կրքերը, որից էապես կտուժեն միջպետական հարաբերությունները: Հայաստանի իշխանություններին խաղաղության համար մնում է կա՛մ միջազգային հանրության ճնշումների ներքո Ադրբեջանին ստիպել, որ այդ 7 տարածքների դիմաց Ադրբեջանը ընդունի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախ որևէ կարգավիճակ, կա՛մ զարգանալ այնչափ, որ Ադրբեջանն ամեն անգամ հարձակվելիս կամ նման փորձ ձեռնարկելիս պարզապես սարսափի հայկական հակահարվածից: Հայաստանի զարգացման նման հեռանկարը առավել քան իրատեսական է, սակայն խնդրի վերջնական կարգավորման հասնել այդպիսով չի հաջողվի: Ադրբեջանի համար առաջին տարբերակը փաստացիորեն անընդունելի է և հետևաբար, հետզհետե զարգացնելով իր ռազմական կարողությունները և անհամբեր սպասելով Հայաստանի ավելի թուլացմանը՝ Ադրբեջանը, քառօրյա պատերազմի օրինակով, անընդհատ փորձելու է իր հաջողությունը՝ մինչ ցանկալի արդյունքին հասնելը: Լեգիտիմ իշխանություններ, ազատ և արդար ընտրություններ, կառավարման թափանցիկություն ու հաշվետվողականություն, խոսքի և դավանանքի ընտրության ազատություն, բազմակարծություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, որևէ խտրական վերաբերմունքի բացառում, հնարավորություն՝ կազմակերպելու և մասնակցելու երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին, պատասխանատվության զգացում՝ մասնակցելու այդ քաղաքական կյանքին՝ ի շահ իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանման, հանդուրժողականության, համագործակցության, փոխզիջումների գնալու պատրաստակամություն. թերևս սրանք են այն երաշխիքները, որոնք կարող են ապահովել հայ ժողովրդի համար միակ, անհամեմատ ընդունելի տարբերակը, այլապես Հայաստանին ու Արցախին մնում է ապրել ապրիլյան պատերազմի մոտալուտ կրկնությունները և շարունակել պետականության դանդաղ մահ ապրել:

«Առավոտ»

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված