Հայերեն


Նոր Դոստ, «Սպառված անալնի»․ վիպակ (18+)

Blog

Երբ դուռը բաց արի, դռան առջև գտնվող քարի մի հատիկ աստիճանի վրա կանգնած տեսա երևանյան գրական-գեղարվեստական էլիտայի ալագյազցի ներկայացուցիչ Gisanéh (Sentimente) Sisakian-ին՝ գավառական բոհեմիկ մինետաֆրանսուհու անբռնազբոս տեմպերամենտով մի շատ մոտիկ ֆեյսբուքյան ընկերոջ, որին գիշերային մթության մեջ իսկույն չկարողացա ճանաչել:
— Գիսանե՛հ... այդ դո՞ւ ես, — բացականչեցի ակամա՝ շատ զարմացած նրա այդ տարաժամ այցի վրա:
— Ես եմ, - պատասխանեց հայրական տան գոմի պատը ֆեյսբուքյան պատով փոխարինած ամբիցիոզ իգուկը:
— Ի՞նչ է պատահել:
— Ոչինչ։
— Բա ինչո՞ւ ես եկել:
— Հենց այնպես: Գիտեմ, որ ուշ ես պառկում, դրա համար եկա...
— Ինչպես թե հենց այնպես:
Հարցիս պատասխանելու տեղ նա ծիծաղեց մեղմ, տարօրինակ ձայնով: Առհասարակ ձայնից նկատում էի, որ չափազանց ուրախ տրամադրության մեջ էր. գիշերն այնքան մութ էր, որ դեմքի արտահայտությունը չէի տեսնում:
— Գիտե՞ս ժամը քանիսն է, — հարցրի:
— Счастливые часoв не наблюдают, — վրա բերեց ֆլիրտահայուհին և նորից ծիծաղեց: Չգիտեմ ինչու, հանկարծ ինձ թվաց, թե նա ցնորվել է, մանավանդ որ նրան առհասարակ ճանաչում էի` իբրև անվստահելի ու պոետիկ ուղեղի տեր մի անխտրական ագառ... աղջնակի: Եւ այդ կասկածն այնքան ազդեց ինձ վրա, որ մի րոպե մնացի կարկամած:
— Գնանք վերև, ես քեզ մի շատ կարևոր նորություն ունեմ հաղորդելու,—ասաց նա և, կամաց ետ մղելով ինձ, ներս մտավ:
Ինձ ուրիշ բան չէր մնում անելու, եթե ոչ առաջնորդել նրան իմ սենյակը: Նստեց գրասեղանիս մոտ և նայում էր ինձ այնպիսի մի հայացքով, որով կարծես հարցնում էր. «Հապա իմացիր՝ ի՞նչ նորություն պիտի հաղորդեմ»: Իսկ ես զարմացած դիտում էի իմ հարյուր տարվա վիրտընկերուհուն: Տրիկոյով էր, որ գրեթե երբեք չէր գործածում, սպիտակ, շատ մաքուր կրծկալով, և բոլորովին նոր, թանկարժեք ժակետով: Իսկ դեմքը նույն լեցուն ու սիրուն դեմքն էր` գեղջկական ծագմամբ նաիրուհիներին բնորոշ բնում ֆռռացող ընչաքաղց աչուկներով: Միայն կիսաբաց էրոտիկ շուրթերը, որոնք նրա առասպելական թույլ կամքի, վավաշոտության և առատաձեռն բնավորության արտահայտիչն էին, փայլում էին ինչ-որ անմիտ, անհուն երջանկությամբ: Սակայն աչքերը փոքր-ինչ շաղված էին, և մի վայրկյան ինձ թվաց, թե գինու հոտ առա նրա բերանից:
— Դու հարբած ես, Սենտիմենտ, — ասացի, շեշտակի նայելով չաթահայուհու աչքերին:
— Այո, մի քիչ, ինչպես ասում են, քեֆս լավ է ~ — խոստովանեց նա՝ կամաց ծիծաղելով:
Կարճ ժամանակ նայում էր ինձ ժպտալով: Հետո հանկարծ վեր թռավ, ամուր գրկեց ինձ և փսփսաց ականջումս.
— Այս գիշեր նշանվեցի:
Ու, պինդ ու կրքոտ համբուրելով ականջիս տակ, շարունակ ժպտալով, սկսեց դիտել ինձ, կարծես ստուգելու համար, թե ինչ տպավորություն գործեց ինձ վրա իր հայտնած նորությունը:
Իսկ իմ ստացած տպավորությունն ինձ համար ապշեցուցիչ չէր կարող լինել բնականաբար, քանզի նրա հայտնածը բոլորովին անակնկալ չէր: Եվ, որովհետև գրեթե բոլոր մեսենջերահայուհիներն են բազմաբովանդակ կկումներից, ֆլիրտներից, վիրտերից ու խույկանզարումներից հետո ի վերջո նշանվում, ամուսնանում և կազմում ամուր ընտանիք, այդ տպավորության տակ ես այլ բան չգտա ասելու, քան.
- Վայ ես քու պի․․․ բերանը․․․ Գիսան:
Իսկ նա այդ ընթացքում դեմ արավ ինձ իր աջ ձեռքի անանուն մատը, որի վրա ոսկե մի մատանի կար, և ասաց մի տեսակ պարծանքով.
— Ահա, նայիր:
— Ուրեմն հիմա այնտեղից ես գալիս:
— Այո՛, գալիս եմ ուղիղ նշանածիս տանից:
— Որ հայտնես ինձ այդ նորությունը այս կեսգիշերին։ Կարծես թե վաղը չէիր կարող:
— Վա՜ղը... Այդքան համբերություն կա՞ որ: Քունս փախել է՜: Սրտումս վարդ է բացվել , հոգիս երգում է ~ Ուզում եմ ասել, խոսել, պարել. ուսերիս կարծես թևեր են բուսել, և թվում է՝ եթե թափահարեմ, կթռչեմ, ինչպես... ինչպես...
Եւ իսկապես, մի ոստյունով թռավ ձեռքերը տարածած, պինդ գրկեց գլուխս և, չնայելով դիմադրությանս, սկսեց խելագարի պես համբուրել դեմքիս վրա` ինչ պատահեր: Քստմնելի լինելով հանդերձ, այն աստիճան սրտագրավ էին «Ալագյազ-Երևան-Փարիզ տրանզիտ» մայրուղու դասական այդ հաջաթամոլուհու սրտի զեղումները, որ ակամա ավագ-ընկերական մի քնքշանք զարթնեց բիրտ հոգուս խորքում` դեպի այդ հոռի բլոհեռը, որին երիցս կկել էի՝ նույնպես ընկերաբար:

Նոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված