Հայերեն


Ինչ է տեղի ունեցել գիշերը և ինչու է Ադրբեջանը շարունակում գրավել Հայաստանն ու գերեվարել մեր զինվորներին

Հասարակություն

10 կետով այն բանի մասին, թե ինչ է տեղի ունեցել գիշերը և ինչու է Ադրբեջանը շարունակում գրավել Հայաստանն ու գերեվարել մեր զինվորներին։

Ադրբեջանը այսօր առավոտյան գերի է վերցրել հայ 6 զինվորի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Լուրը պաշտոնապես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի կողմից նոր գերիներ վերցնելը հնարավոր է դարձել այն պարզ պատճառով, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը հրաման է տվել մեր բանակին ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ (!!!) չկրակել Ադրբեջանի բանակի վրա։ Ոչ թե այն պատճառով, որ զենք չկա կամ զինվոր չկա, այլ որովհետև մեկ մարդ հրաման է տվել ՉԿՐԱԿԵԼ։

Այս պահի դրությամբ արդեն 15 օր է, ինչ Ադրբեջանը Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի մի քանի տեղերում խախտել է փաստացի սահմանը և գրավել է 11.000 հեկտար ՀՀ տարածք։ Ուշադրությո՛ւն դարձրեք. ոչ թե Արցախի Հանրապետության տարածքի մասին է խոսքը, այլ Հայաստանի Հանրապետության։

Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչ միայն չի պատրաստվում ռեալ գործով դիմագրավել մեր սահմանները խախտած թշնամուն, այլ ողջ ուժերը կենտրոնացրել է՝ ընտրություններում վերարտադրվելու համար։ Ավելորդ չէ նշել նաև, որ եթե նույնիսկ այդ իշխանությունը ցանկություն ունենար դիմադրել, անկարող էր լինելու դա անել, քանի որ այս կառավարությունում չկան համապատասխան որակ ու հմտություն ունեցող մարդիկ։

Ադրբեջանի գործողությունները ունեն պարզ բացատրություն. արդեն պարզ է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չի դիմադրելու է Ադրբեջանի կողմից ոչ մի գործողության, հետևաբար՝ պետք է օգտվել ստեղծված իրավիճակից և նվաճել որքան հնարավոր է շատ հայկական հող։ Այդ դեպքում Հայաստանը շատ ավելի հեշտությամբ կտա նոր տարածքներ առանց պատերազմի, այն է՝ նոր կապիտուլյացիոն փաստաթղթով։

Ադրբեջանը սեփական 30-ամյա փորձից լավ գիտի, որ միջազգային ոչ մի դատապարտող կոչ ու փաստաթուղթ, ՄԱԿ բանաձև կամ նույնիսկ խիստ զգուշացում իրականում չեն կարող խանգարել իրականացվող ռազմական գործողությանը, եթե այդ թղթի/կոչի/բանաձևի հետևում չկա կանգնած իրական ուժ։ Հետևաբար՝ իրենք շարունակելու են ՀՀ տարածքի նվաճումը։

Սխալ է այն կարծիքը, որ Ադրբեջանը հետ կքաշվի ՀՀ տարածքից, եթե Հայաստանը կատարի Ադրբեջան-Թուրքիա երկյակի պահանջները։ Ադրբեջանը հետ կքաշվի միայն այն պարագայում, եթե Հայաստանը դիմադրի ՈՒԺՈՎ։

Հայաստանի թուրքամետ իշխանությունները ճիշտ են ասում, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն է, սակայն նրանք մինչև վերջ չեն պատմում ձեզ իրականությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի պատկերացրած խաղաղության բանաձևը մեկն է. այս տարածքում պետք է լինի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններ։ Ցանկացած այլ բան ինքնախաբեություն է կամ օկուպացիոն ռեժիմի մանիպուլյացիա։ Սա պնդում եմ որպես թուրքագետ, որ 15 տարի շարունակ զբաղվում է մեր հարևան երկու պետության հետազոտությամբ։

Ադրբեջանը և Թուրքիան ինչպես միշտ քարոզում են, որ Հայաստանը և հայերը դիմադրելու կարողություն չունեն, որպեսզի մեզ բարոյազրկեն և թույլ չտան հայկական ռևանշ ու հեշտությամբ շարունակեն Հայաստանի նվաճումը։

Սա նոր բան չէ, սակայն աննախադեպն այն է, որ այս հարցում թուրք-ադրբեջանական տանդեմին օգնում է ՀՀ իշխանությունը, որն իր մեդիա-կայսրությամբ այս պահին ակտիվ քարոզում է ՀՀ մարզերում և սփյուռքում, որ մենք չենք կարող որևէ կերպ դիմադրել թշնամուն։

Իրականում, սակայն, դիմադրելու կարողություն ու կամք չունեն միայն կապիտուլյանտ Ն. Փաշինյանը և իր գլխավորած օկուպացիոն ռեժիմը։ Պատկերացրե՛ք, թե ինչ կլիներ, եթե 1918 թ. մայիսին Արամ Մանուկյանը ոչ թե կռվելու հրաման տար, այլ ասեր՝ «համակերպվենք և դիմենք Անտանտ դաշինքին, գուցե կփրկվենք»։ Այդ դեպքում Հայաստան պետությունը չէր էլ ստեղծվի, իսկ մենք վաղուց վերացած կլինեինք որպես ազգ։

Այս պահին ավելի քան պարզ իրողություն կա։ Կամ մենք վերջապես ազգովի հեռացնում ենք կապիտուլյանտին և շանս ու ժամանակ տալիս մեր պետությանը վերականգնվելու ու մեզ պաշտպանելու համար, կամ մեզանից յուրաքանչյուրին մեր պետության տարածքում այսօր կարող են թուրքերը գերեվարել և ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունն ուղղակի հերթական դատապարտող կոչը կանի, կշարունակի ֆեյսբուքում դրոշ պաշտել ու «Շուշի ազատագրել»։

 
Ավելին՝ այստեղ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված