Հայերեն


«Իմանալով տարիքս՝ մարդիկ շոկ են ապրում». Վլադիմիր Արզումանյանը՝ ծննդյան օրվա, նպատակների և երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու մասին

Life

«Մանկական Եվրատեսիլ 2010» մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանն այսօր նշում է 23-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է օրվա ծրագրերի, մարդկանց կողմից ավելի փոքր ընկալվելու, նպատակների և երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու մասին:

Ըստ երիտասարդ երգչի՝ օրը շատ լավ է սկսել, տրամադրությունը բարձր է: «Օրս կնշեմ մայրիկիս և նշանածիս հետ: Որոշ ժամանակ հետո ընկերներիս հետ ևս կնշեմ, բայց խնջույք չեմ ունենա, որովհետև չեմ սիրում: Նախընտրում եմ ինձ հարազատ մարդկանց հետ գեղեցիկ օր ունենալ, շքեղ խնջույքների կարիք չունեմ: Կարևոր է, որ կողքիդ մարդիկ մտածեն քո մասին և իրոք հարազատ լինեն քեզ»,- ասաց նա ու հավելեց, որ անակնկալներ ևս ունեցել է, բայց անակնկալը պետք է չբացահայտված մնա։

Վլադիմիրի խոսքով՝ տարեդարձի տորթի մոմերի հետ երազանքներ, հիմնականում, չի կապում: «Ավելի շատ նպատակի մարդ եմ՝ չնայած երբեմն երազում եմ: Նպատակից է կախված, թե երբ այն կիրականանա: Ինձ համար նպատակները շատ կարևոր են, աննպատակ ապրելը տխուր կլինի: Ճանապարհին, իհարկե, բարդություններ լինում են, և ոչ միայն իմ դեպքում: Ուղղակի չպետք է կոտրվել, որովհետև նպատակը կիսատ չպետք է թողնես: Իմ կյանքի ճանապարհներին բարդություններ եղել են կան ու կլինեն, ինչպես բոլորի դեպքում, բայց դրանք հաղթահարում եմ»,- ընդգծեց նա:

Երգիչն այս տարի դարձել է 23 տարեկան։ Նա նկատեց, որ մարդիկ իրեն փոքր են ընկալում: «Լինում է, երբ մարդիկ, իմանալով տարիքս, շոկ են ապրում, մտածում են պետք է 13 տարեկան լինեի: «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում իմ հաղթանակից 11 տարի անցել է, փոխվել եմ, մեծացել, բայց փոքր ընկալվելն ինձ չի խանգարում»,– ասաց նա։

Վլադիմիրը հայտնեց, որ շուտով նոր երգեր, տեսահոլովակներ կունենա և մարդկանց մոտ կտպավորվի այս արտաքինով ու այս տարիքում․ «Չեմ ուզում աշխատանքներից շատ մանրամասներ ասել, որպեսզի մարդկանց համար անակնկալ լինեն: «Արցախի ձայներ» խմբի համերգի ժամանակ Արթուր Գրիգորյանի հետ երգեցի «Նվիրական, հավերժ հայրենիք» երգը, որն Արթուր Գրիգորյանը գրել և երգել է պատերազմի ժամանակ, հետո որոշել է նաև ինձ հետ երգել: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա երգելու այդպիսի կայացած մարդու հետ: Երգն ինձ համար յուրահատուկ նշանակություն ուներ, պահ կար հուզվում էի»:

Խոսելով անձնական կյանքի մասին՝ Վլադիմիրն ասաց, որ այս տարի ամուսնություն չի նախատեսում: «Անձնական կյանքիս մասին շատ խոսել չեմ սիրում, բայց այս տարի դժվար թե ամուսնանամ, միգուցե մյուս տարի»,- նշեց  նա:

Երգիչը պատմեց, որ հիմա երկրորդ մասնագիտություն է սովորում: «Արցախի Մաշտոցի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում եմ: Ուզում էի ևս մեկ մասնագիտություն ունենալ, իրավաբանությամբ վաղուց եմ հետարքրքվում, ուղղակի հիմա էր հարմար կրթություն ստանալ, սովորելու համար երբեք ուշ չէ: Չգիտեմ՝ կշարունակե՞մ այդ ուղղությամբ, թե՞ ոչ, տեսնենք, թե կյանքն ինչ ցույց կտա»,- եզրափակեց նա:

Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Ամենադիտված