Հայերեն


Գագիկ Սուրենյանը վատ լուրեր ունի

Հասարակություն

Ցածր ջերմաստիճանային ֆոնը և արտակարգ ցուրտ եղանակը հանրապետություն կպահպանվի առաջիկա 5 օրերին. այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ում խոսքով՝ օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի և այս գիշեր երեկվա համեմատ կնվազի ևս 3-4 աստիճանով:

«Այսինքն՝ ստացվում է, որ մեր կանխատեսածից մի բան էլ ցածր է լինելու ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում: Երևանի ցածրադիր գոտում և Արարատյան դաշտում այս գիշեր ջերմաստիճանն առանձին հատվածներում կհասնի մինչև -2-ից -23 աստիճանի, իսկ լեռնային առանձին հատվածներում՝ հատկապես Աշոցքում, որն ամենացուրտ գոտին է՝ կհասնի -30-35 աստիճանի»,-ասաց նա:

Սուրենյանը նշեց, թե իրենք ներկա պահին առանձնապես օդի ջերմաստիճանի բարձրացման միտում չեն տեսնում, քանի որ տարածաշրջանը՝ Կովկասը, արգելափակված է անտիցիկլոնային դաշտով, որն արգելափակում է բոլոր տեսակի տաք օդային հոսանքների ներհոսքը տարածք:

«Այսինքն՝ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 10-ից 13 աստիճանով, իսկ Աշոցքի շրջանում նորմայից ցածր է մինչև 15-16 աստիճանով: Նշեմ նաև, որ այս գիշեր Երևանում դիտվող -19-ից -20 աստիճան ցուրտը գերազանցել է մեր պատմության ընթացքում տվյալ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 18-ին երբևիցե գրանցված ամենացածր ջերմաստիճանը։ Վերջին անգամ -16 աստիճան ցուրտ եղել է 1975 թ-ին. իսկ այսօր ունեցել ենք -19-ից -20, այսինքն՝ ունեցել ենք ռեկորդային ցածր ջերմաստիճան Երևանի և Արարատյան դաշտի հատվածում»,-ասաց նա:

Սուրենյանը հիշեցրեց, որ հանրապետության ողջ տարածքում ջերմային շատ ցածր ֆոնի դեռևս ամենացուրտ գիշերն առջևում է: «Դա այսօր գիշեր պետք է լինի 18-ի լույս 19-ի գիշերը, բայց մենք արդեն արձանագրել ենք շատ ցածր ջերմաստիճաններ, մասնավորապես Աշոցքի հատվածում մինչև -30-ից -31, Գյումրիի հատվածում մինչև -26, -27, Հրազդանի հատվածում՝ -25-26, մյուս լեռնային բնակավայրերում մինչև -20-25, իսկ Արարատյան դաշտում առանձին գոգավոր հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է -19-ից -20 աստիճանի: -19 աստիճան ցուրտ գրանցվել է նաև Երևանի ցածրադիր հատվածներում, այսինքն՝ Շենգավիթ, Էրեբունի շրջաններում, իսկ բարձրագույն գոտիներում օդի ջերմաստիճանը հասել է -15-16 աստիճանի»,-ասաց նա։

Գագիկ Սուրենյանը բացատրեց, թե ինչու է ամենացածր ջերմաստիճանը գրանցվել Երևանի ցածրադիր գոտում:

«Ասեմ, որ պարզ գիշերներին և անտիցիկլոնի առկայության պայմաններում սառը օդն ունենում է մեծ խտություն և ջրի նման հոսում է դեպի Արարատյան դաշտի հատակային հատված. դրանով է բացատրվում, որ պարզկա գիշերներին Երևանի ցածրադիր գոտում օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով ավելի ցածր է լինում, քան բարձրադիր հատվածներում»,-ասաց Սուրենյանը։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված