Հայերեն


«Դուստրս ասաց, որ նույնից է ուզում». Նաիրա Մովսիսյանը՝ ոճափոխության, դստեր արձագանքի և սպիտակ մազեր ունենալուց հետո սթրես ապրելու մասին

Life

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն օրերս ոճափոխություն է դիմել և մազերը ներկել գազարագույն երանգով: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է ոճափոխությունների, մազերն առաջին անգամ 11 տարեկանում ներկելու և դստեր մազերի հետ կապված փոփոխությունների մասին:

Նաիրայի խոսքով՝ փոփոխություններ շատ է սիրում: «Առհասարակ, տաք գույների մեջ ինձ երջանիկ եմ զգում՝ չնայած սառը եղանակի սիրահար եմ: Նախկինում, հիմնականում, մազերս վարդագույն էի ներկում, բայց գազարագույնը, կարծես, կրակի խորհուրդ ունի, իսկ ջերմության կարիք վերջերս բոլորս ենք զգում: Փոփոխությանը շատ հեշտ գնացի, իսկ հետո չզղջացի, ցանկացած պահի կարող եմ այս երանգը ևս փոխել: Արտաքինի հետ կապված ցանկացած փոփոխության հեշտ եմ գնում. դա կարող է լինել շրթունքների լիցքը, նիհարելը կամ գիրանալը, մազերի նոր գույնը, հագուստի ոճը: Չեմ կարող հայելու մեջ նայել ու անընդհատ նույն դեմքը տեսնել, հոգնում եմ և որոշում փոխել կերպարս»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ արտաքին փոփոխությունները ներքին փոփոխություններ են բերում, երբեմն նույնիսկ բխում են ներսից: «Երբ անտրամադիր եմ, առաջինը մտածում եմ մազերիս և եղունգներիս ձևի, գույնի փոփոխությունների մասին, իսկ փոխելուց հետո տրամադրությունս միանգամից փոխվում է դեպի լավը: Վերջին տարիներին շատ փոփոխություններ եմ արել, բայց ամենակտրուկն այն էր, երբ շատ կարճ սանրվածք արեցի ու թողեցի մազերիս բնական գույնը: Միայն թե սթրես ապրեցի, չգիտեի, որ սպիտակ մազեր ունեմ: Հետո ներկեցի դրանք, որ չերևան, բայց ուզում էի մնալ բնական գույնով՝ զերծ արհեստականություններից»,- պատմեց նա:

Նաիրան ընդգծեց, որ ռիսկի դիմել սիրում է, փոփոխություններից չի վախենում: «Ապրում եմ մեկ անգամ և ուզում եմ ինձ տեսնել բոլոր կերպարներում: Դրա պահանջը նկատում եմ նաև հանդիսատեսի կողմից, շատերը սպասում են, թե ինչ եմ անելու, որ իրենք էլ անեն: Եղել է, չեն տեսել, որ գեղեցկության սրահում եմ, նկարս ցույց են տվել՝ խնդրելով նույն սանրվածքից ստանալ: Հաճախ են գրում, հարցնում, թե ի՞նչ գույնով եմ ներկել մազերս, մարդկանց արձագանքները շատ հաճախ լավն են լինում: Շրթունքներիս դեպքում է արձագանքը վատը եղել, բայց այդ դեպքում ես ևս կարծում էի, որ վատ է: Հիմա ամեն ինչ իր տեղում է»,- ասաց Նաիրան:

Դերասանուհին պատմեց, որ միշտ էլ փոփոխություններ սիրել է: «Երբ 5 տարեկան էի, բացատրում էի վարսահարդարին, որ մազերիս մի կողմը երկար կտրվածք անի, մյուս կողմը՝ կարճ: Այդպես էլ չկարողացավ իմ ցանկացածը ստանալ, մեծացա ու մի անգամ հենց այդպիսի սանրվածք արեցի: Առաջին անգամ մազերս ներկել եմ 11 տարեկանում: Քույրիկս իր մազերը սև գույնով ներկել էր, իսկ մնացած ներկով ես էի մազերս ներկել: Ինձ թվում էր՝ ոչինչ չի երևում, բայց դասղեկս նկատեց, զիջեց, կապում էի մազերս ու դպրոց գնում»,- նշեց նա:

Նաիրան նաև նկատեց, որ դստեր՝ 5-ամյա Մարիայի մազերի հետ կապված փոփոխություններ ևս անում է: «Դստերս մազերը շատ երկար էին, ներքևի հատվածը կտրեցինք, վերևինը երկար մնաց: Հետո կարճ սանրվածք արեցինք: Երեխային պետք է չափի մեջ ազատություն տալ: Եթե դա գռեհիկ, վուլգար չէ, ինչո՞ւ ոչ, ո՞ւմ է խանգարում երեխայի մազերը ներկելը կամ կտրելը, իհարկե խոսքը քիմիական ներկերի մասին չէ: Դուստրս ինքնուրույն է , նույնիսկ ինձ խորհուրդ է տալիս, թե մազերս ինչպես հարդարեմ: Երբ մազերիս հետ կապված փոփոխություն եմ անում, գնահատում է: Այս անգամ ասաց նույնից է ուզում: Ասացի՝ մի օր կանեմ, սպասիր»,- եզրափակեց նա:

Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Բաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումը
Ամենադիտված