Հայերեն


Ալիեւը համաձայնվե՞լ է ճանաչել Ղարաբաղի անկախությունը

Ամենաընթերցված

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Lragir.am

Ղարաբաղյան խնդրում ինչ որ գործընթաց է սկսել: Մոսկվան նորից փորձում է առաջ քաշել «Կազանի պլանը»: Դրա համար Հայաստանում ու Ադրբեջանում զուգահեռ գործընթացներ են սկսվել:
Կազանյան պլանը նախատեսում է Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ ղարաբաղյան որոշ շրջանների դիմաց, որտեղից պետք է դուրս բերվեն հայկական զորքերը: Մոսկվան պատրաստվում է այդ շրջաններն Ադրբեջանի՞ն տալ, թե իր զորքերը տեղակայել եւ, ինչպես որոշ փորձագետներ են նշում, այդ տարածքները կանցնեն Կրեմլի «ուղիղ կառավարմանը»:
Ադրբեջանից պահանջվում է ընդամենը մի քանի խաղաղասիրական հայտարարություն անել եւ մշուշոտ խոստում տալ, որ Ղարաբաղի բնակչությանը թույլ կտրվի հանրաքվե անցկացնել: Ալիեւը, ըստ երեւույթին, արդեն սկսել է խնդրի իրականացումը: «Հայ-ադրբեջանական» պլատֆորմի ստեղծումը եւ մյուս քայլերը պետք է դառնան Ալիեւի «խաղաղասիրության» ապացույցը:
Հայաստանից պահանջվում է զորքերը դուրս բերել մի շարք շրջաններից: Այդ հարցը Հայաստանում, առավել եւս Ղարաբաղում, գործնականում չի քննարկվում: Չնայած պաշտոնական իշխանությունները բանակցում են դրա շուրջ, չնայած զորքերը դուրս բերելու պատրաստակամության վերաբերյալ Սերժ Սարգսյանի բազմիցս արած խոստովանություններին, բնակչությունը մեծամասամբ չի ընդունում այդ տարբերակը որպես ռացիոնալ լուծում: Ավելին, երբ ապրիլին Ադրբեջանը փորձում էր ուժով տարածքներ վերցնել, հանրությունն աննախադեպ համախմբվեց եւ պաշտպանեց իր հողերը:
Հուլիսին հանրության ռադիկալ հատվածը ներկայացնող «Սասնա ծռեր» խումբը զինված ապստամբության դիմեց եւ շատ հստակ հայտարարեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք իշխանություններին թույլ չեն տալիս զիջումների գնալ:
Անկասկած, հանրությունում կան խմբեր, որոնք հոգու խորքում աջակցում են զիջումներին. շատերն այն բանի համար, որ իրենց երեխաները չծառայեն կռվող բանակում, մյուսներն էլ այն պատճառով, որ երբեք չեն նայել քարտեզին ու չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Այդ մարդիկ, սակայն, դիսկուրս չեն ձեւավորում եւ չեն համարձակվում բացահայտ հայտարարել իրենց դիրքորոշման մասին:
Եվ ահա, գործընթացի մեջ մտավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը փորձում է քաղաքական դիսկուրս ձեւավորել, որի էությունը պարզունակ բանաձեւն է՝ մենք լսում ենք Պուտինի հայրական խորհուրդներին ու տարածքներ հանձնում: Ալիեւը, նույնպես Պուտինի խորհրդով, մեծահոգաբար համաձայնվում է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել, Էրդողանը Պուտինի հետ միասին բացում է հայ-թուրքական սահմանը, բոլորն սկսում են լավ ապրել, եւ ոչ ոքի այլեւս չեն զորակոչի ղարաբաղյան բանակ:
Հայաստանում ու Ադրբեջանում երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում, ընդ որում՝ Հայաստանի իշխանությունները համաձայնություն են հայտնել, բայց Ալիեւը ոչ մի կերպ չի արտաբերել «կախարդական բառերը»: Այս մասին վկայում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որը մեկնաբանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը եւ ասել, որ Հայաստանի իշխանությունները նույնպես համարում են, որ փոխզիջում է անհրաժեշտ (այլ կերպ ասած՝ զիջումներ), սակայն Ադրբեջանը չի ցանկանում անցնել ճանապարհի իր հատվածը: Փաստացի, եթե Ալիեւը խոստանա, որ օրինակ կճանաչի հանրաքվեի արդյունքները, որը կայանալու է 50 տարի անց, ապա Ռուսաստանը դա անմիջապես կընկալի որպես ազդանշան Հայաստանի վրա ճնշման համար, որին արդեն դժվար կլինի չանել իր քայլը:
Լեւոն Տեր-Պետրոսյանն իզուր չի ընդգծել, որ դա Ռուսաստանի, այլ ոչ թե Մինսկի խմբի առաջարկն է: Ըստ ամենայնի, նա գիտի եւ ակնարկում է, որ ուժի մյուս կենտրոնները դեմ են այդ պլանին: Մինչ այժմ այն չի իրագործվել, հնարավոր է ոչ թե Ալիեւի եւ Սարգսյանի անզիջում լինելու, այլ նոր աշխարհակարգի կառուցման գլոբալ ծրագրերին չհամապատասխանելու պատճառով: Առավել եւս, այդ պլանն աբսուրդային է դառնում, երբ Թուրքիան դարձել է ապակայունացման ու ահաբեկչության էպիկենտրոն, Սիրիան ու Իրաքը փլուզման եզրին են, իսկ ԱՄՆ-ն դեռ չի սահմանել իր արտաքին քաղաքականությունը:
Ինչու՞ է Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ անում շտապել եւ ընդունել ռուսական ծրագիրը: Ինչու՞ է ասում, որ շուտով կարող է ուշ լինել: Միգուցե նա ինչ-որ բան գիտի Ռուսաստանի ապագայի եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Եվ, կոչ անելով շտապել, իրականում խորհուրդ է տալիս սպասե՞լ:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված