Հայերեն


ՊԱՀԵ՞Լ, ԹԵ՞ ՉՊԱՀԵԼ ՀՈՂԵՐԸ

Բաց մի թողեք

 Էդգար Էլբակյան

• Այն, ինչ երեկ ասաց Տեր-Պետրոսյանը, նորություն չէ, նա՛մանավանդ որ այդ նույնն առիթից առիթ ասում է նաև ՀՀԿ-ն, Ազատիչը, Զավենիչը, Կառլեն Կառլենիչը և մյուս բոլորը, ովքեր ստիպված են լինում Ղարաբաղի հարցով քաղաքական տեքստ հնչեցնելու։
• Փորձի համար բացե՛ք ակտիվ քաղաքականության սուբյեկտ հանդիսացող որևէ կուսակցության ծրագիր և Ղարաբաղի հարցով կկարդաք նույն «լոլոն», ինչ ասում են Տեր-Պետրոսյանը, ՀՀԿ-ն, Ազատիչը, Զավենիչն ու Կառլեն Կառլենիչը՝ «փոխզիջումների հիման վրա կայուն խաղաղություն՝ Արցախի ժողովրդի (sic!) ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ»։
• Առանձին վերցրած այս դերակատարներից և ոչ մեկը մեղավոր չէ, քանզի այլընտրանքային տեսլականի բացակայության պայմաններում հայաստանյան վճռահատությունը (decision making) վաղ թե ուշ հակվելու է «բանակցային սեղանին առկա փաստաթղթին»։ Ինչպես վերջերս խիստ նկարագրական ձևակերպեց Սերժ Սարգսյանը՝ «[Մադրիդյան դրույթներն] այն փաստաթուղթը չէին, որի մասին երազում էինք»՝ մտքում պահելով «բայց դե է՛դ ա» շարունակությունը։
• Խնդիրն ինչպես նշեցի, այլընտրանքային տեսլականի բացակայությունն է։ Կա գործող տեսլական, որ «7 շրջաններն» անվտանգության գոտի են, դրանից բխող ամբողջ ռազմավարական կառուցարկմամբ, ու դեռ չի հայտնվել մի իշխանական կամ արտաաիշխանական վերնախավ, առաջին հերթին՝ ինտելեկտուա՛լ վերնախավ, որը կառաջարկի այլընտրանքային տեսլական, ինչի շնորհիվ կկարողանանք այդ տարածքները «դաՌդից» վերածել առավելության ու ամենակարևորը՝ տնտեսական լծորդում ստեղծել վերջիններիս ու Հայաստանի քաղաքական ճակատագրի միջև։ Այո՛, դեռևս չի հայտնվել Ջաբրայիլում ամենամեծ ֆուդկորտը կառուցող կամ Ֆիզուլիում հայկական «Նեսթլե» հիմնող տնտեսական մի ուժ կամ այդ ուժի ճամփան հարթող քաղաքական-գաղափարական վերնախավ։
• Դրա համար էլ՝ Տեր-Պետրոսյանի բինար շարադրանքը լիովին արդարացված է՝ կա՛ն «ոչմիթիզհողականներ», որոնց ինքը մեղմիվ հեգնում է, քանի որ վերջիններս չեն առաջարկում այլընտրանք պատերազմին, ու կան «ռացիոնալներ», որոնց շարքին ինքը իրենց է դասում ու չի հեգնում՝ անելով սթափության ու «опомнитесь, пока не поздно»-ի կոչեր։
• Ես համարում եմ, որ տարածքները պետք է պահել ու պետք է պահել առա՛նց պատերազմի։ Պահել դրանք պատերազմով կնշանակի «տոնել» պյուռհոսյան հաղթանակ ու ևս մի քանի տասնամյակ թաղել Հայաստանի տնտեսաքաղաքական բախտը։ Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ հասարակության քաղաքականապես գրագետ ու մտածող հատվածը՝ անկախ քաղաքական հարանվանություններից, պետք է առաջարկի այլընտրանք, թե ինչպես այդ տարածքների ռեալ կարգավիճակը «անվտանգության գոտուց» բարձրացնենք իրապես անզիջելիի մակարդակի։
• Ես ինքս հստակ պատասխան չունեմ, հատկապես որ տնտեսագիտական իմացություններս էլ չեն բավարարում, իսկ այդպիսիք կարի անհրաժեշտ են այս հարցում։ Առայժմ կարողացել եմ միայն խնդիրն ախտորոշել ու այդ մասին գրել եմ դեռ Տեր-Պետրոսյանի ելույթից առաջ «Ինչպես հաղթել հակամարտությունում» հոդվածումս՝ «Ճիշտ ինչպես բանակի դեպքում ղեկավարության կողմից առաջ քաշվեց մի տեսակերպ, համաձայն որի՝ ներկա գոյապայմաններում ամեն ինչ պետք է անել, որ բանակը՝ որպես ներպետական միավոր, հնարավորինս արդյունարար ձեւով սերտաճի երկրի տնտեսական կյանքին՝ «բեռից» վերածվելով զարգացման լոկոմոտիվի, այնպես էլ Արցախի ու նամանավանդ վերջինիս անբաժանելի մասը կազմող նախկին արտալղիմյան ազատագրված հողերի դեպքում պետք է մշակվի մի հայեցակարգ, որը թույլ կտա դրանց միջոցով սոսկական անվտանգությունից զատ՝ տնտեսական եւ ժողովրդագրական այլ շահաբաժիններ եւս ստանալ։ Միով բանիվ՝ «պահում ենք այս հողերը, որովհետեւ սա անվտանգության գոտի է» մտայնությանը հավելելու պետք է գան նորանոր «որովհետեւ»—ներ, որոնք տեւական ընթացքում կունենան իրենց տնտեսական եւ ժողովրդագրական հիմնավորումը, այլաբանորեն ասած՝ «շուկայական լիկվիդայնությունը»։ Շարժման սկզբնավորումից արդեն 29 տարի անց՝ հետապրիլյան շրջանում, արցախյան պայքարն ունի վերաիրավահեղինակացման ու արժեւորման կարիք՝ համահունչ նոր ժամանակների պահանջներին»։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված