Հայերեն


Հայաստանն ու Արցախը անվտանգային նոր մարտահրավերների շեմին. Տիգրան Աբրահամյան

Հասարակություն

Tert.am-ը հրապարակում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հոդվածը՝ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի անվտանգային նոր մարտահրավերների մասին: Ըստ Աբրահամյանի՝ ներկայիս իրողությունները, հատկապես անվտանգային խնդիրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի գործող կառավարությունը իրավիճակի ճիշտ ախտորոշում չունի, որևէ ձևով առաձնացված չեն առաջնահերթությունները և, բնականաբար, այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ չեն իրականացվում։ Հոդվածը՝ ստորև.

Հայաստանի, Արցախի՝ մեր ընդհանուր անվտանգային միջավայրի, խնդիրների, մարտահրավերների մասին ծավալվելու բավականին մեծ ճակատ կա։ Կփորձենք անդրադառնալ դրանցից առաջնահերթ մի քանիսին:

Պետք է արձանագրենք, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծավալված ռազմական գործողություններն ու դրա արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը, խնդրի տարբեր բաղադրիչների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, առհասարակ, հետպատերազմյան իրավիճակին հետևած գործընթացները Հայաստանի ու Արցախի համար սպառնալիքների նոր խմբաքանակ ներմուծեցին։ Այն մարտահրավերները, որոնք կային մինչև պատերազմական գործողություններ, առավել ևս՝ մինչև 2018 թվականի հայտնի իրադարձություններ, կրկնակի աճեցին։

Հետպատերազմյան Արցախի առաջնային խնդիրն անխոս անվտանգությունն է։ Ամենատարբեր մակարդակներում դրա խոցելիությունը հանգեցնում է ծանր հետևանքների՝ խորը հիսաթափությունից մինչև արտագաղթ, սոցիալ-տնտեսական իրավիճակից՝ ծանր հոգեբանական իրավիճակ։

Դիվանագիտական առումով, թիվ մեկ խնդիրը Արցախի կարգավիճակի շուրջ ստեղծված անորոշությունն է, որի մասին թերևս որոշակի պարբերականությամբ հնչեցվում է, սակայն ներկայումս ամենատարբեր մակարդակներում ընթացող բանակցություններում առաջնային օրակարգ չի բերվում։

Արցախի կարգավիճակի հարցն ուղիղ կապ ունի Արցախի անվտանգության հետ և դա հետագա տարիների քննարկմանը թողնելը Արցախի համար նոր սպառնալիքներ է ստեղծում։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նպատակ էր հետապնդում կանգնեցնելու պատերազմը, հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերելու, սակայն խնդիրն ավելի մեծ կոնտեքստում ոչ միայն կա, այլ առավել ընդգրկուն տեսք է ստացել։

Հենց միայն այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հնգամյա ժամկետ ունի, և բառացիորեն հինգ տարի մեկ երկիրը կարող է կանգնել նոր պատերազմի շեմին, արդեն իսկ խոսում է այն մասին, որ նույնիսկ այսպիսի ծանր պայմաններով պատերազմ կանգնեցնելն ու խիստ հարաբերական խաղաղության պահպանումը կայուն բնույթ չեն կրում և տարբեր ժամանակային կտրվածքով նոր սպառնալիք են խոստանում։

Երկրորդ խնդիրը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չարձանագրված անվտանգային միջոցառումների մեխանիզմների բացակայությունն է։ Արդյունքն ու դրսևորումն էլ այն է, որ չնայած Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ակտիվ գործունեությանը, ադրբեջանական սադրանքները տարբեր ուղղություններ շարունակվում են։ Դրանցից շատերն, ի դեպ, չեն հրապարակվում, դրանց մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվում։

Արցախի ներկայիս առաջնագիծը, որն անցնում Ստեփանակերտի, Մարտունու, Ճարտարի, Ասկերանի, Մարտակերտի անմիջական մատույցներով և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ հոգեբանական առումով Ադրբեջանին հնարավորություններ է տվել ճնշումների, ամենատարբեր ձևով Արցախի ու Հայաստանի վրա ազդելու։

Մինչև 2018 թվականը, անկախ բանակցային գործընթացի տարբեր փուլերում նկատված դժվարություններից, լարվածությունից կամ ճգնաժամերից, Հայաստանն ու Արցախն ունեցել են մարտունակ բանակ, որը ոչ միայն զսպող դերակատարություն է ունեցել 2-3 տասնամյակ, այլ ամենատարբեր ժամանակահատվածներում ի ցույց է դրել իր կենսունակությունն ու տարբեր իրադրությունների պատրաստ լինելը։ Դիվերսիոն պատերազմներ, ապրիլյան մարտական գործողություններ, հատկապես վերջին տասնամյակում սահմանին տեղի ունեցած ցանկացած սրման, էսկալացիայի պատասխանը դիվանագիտական գործընթացներից բացի տրվել է հենց զինված ուժերի կողմից։

Սակայն, ցավալիորեն, պետք է արձանագրենք, որ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո Զինված ուժերի վերականգնման, վերակազմավորման, մեծ հաշվով անհրաժեշտ բարեփոխումների գործընթաց այդպես էլ չեղավ, ինչը մի կողմից լուրջ խնդիրներ է առաջացնում սահմանագծում պահպանության կազմակերպման, մյուս կողմից՝ հնարավոր սրացումների պայմաններում անհրաժեշտ խնդիրների լուծման տեսանկյունից։

Մոտ 2 շաբաթ առաջ Հայաստանի պետական սահմանի կոպիտ խախտումը և ադրբեջանական զորքերի Հայաստանի տարածքում հայտնվելն ինքնին խոսում է այն մասին, որ ոչ միայն անվտանգային անհրաժեշտ համակարգեր չեն ներդրվել, թշնամու առաջխաղացումը չի կանխվել, այլ հետագայում էլ անհրաժեշտ միջոցառումներ չեն իրականացվել։ Արդյունքն այն է, որ այս իրավիճակից օգտագործելով, Ադրբեջանը զիջումների նոր օրակարգ է ներկայացրել։

Եթե զուգահեռ իրականության մեջ քննարկենք Հայաստանի ու Արցախի սահմանային իրավիճակը, ապա որոշակի առանձնահատկություններով հանդերձ, հետպատերազմյան նոր իրողությունները խոշոր անվտանգային խնդիրներ են առաջացրել։

Արցախում ռուսական զորախմբի առկայության պայմաններում սահմանագծին մարտական հերթապահություն շարունակում են իրականացնել հայկական զորքերը, որոնք շատ հատվածներում թշնամու հետ ունեն մի քանի տասնյակ մետր միջդիրքային տարածություն։ Ընդ որում՝ կա ձևավորված նոր առաջնագիծ, որտեղ ինժեներական, կահավորման, ենթակառուցվածքային լուրջ համակարգեր չկան, որի պայմաններում սադրանքներ հավանականությունը կտրուկ աճում է։

Ռուսական բլոկ-պոստերը տեղակայված են Արցախի տարբեր կարևոր հանգույցներում, սակայն իրար դեմ-դիմաց շարունակում են մնալ Արցախի ու Ադրբեջանի զորքերը։ Մի կողմից ունենք՝ Հայաստանից Արցախ զորակոչի դադարեցում, մյուս կողմից՝ մեծացող անվտանգային ռիսկեր և ընդլայնված սահմանագիծ, որի ապահովումը տարբեր սխեմաներով հնարավոր է, սակայն Հայաստանը դրա ապահովման ուղղությամբ լուրջ աշխատանք չի տանում։

Սրան զուգահեռ Արցախում հայտարարված պայմանագրայինների հավաքագրման, աշխարհազորի՝ մարտական հերթապահությունում ընդգրկման աշխատանքների մեկնարկը կարևոր գործընթաց է, սակայն դրա հետ կապված մեծ թվով խնդիրներ դեռևս կարգավորված չեն։

Եթե զուգահեռ դիտարկենք Հայաստանի սահմանագիծը, ապա բացի վերջին օրերին էպիկենտրոնում հայտնված Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի տարբեր տեղամասերից, լրջագույն խնդիր կա Սյունիքի՝ Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում, որի տարբեր մասերում գլխավոր մայրուղին գտնվում է Ադրբեջանի ուղիղ վերահսկողության տակ կամ անցնում է Ադրբեջանի հետ շփման գծի անմիջական հարևանությամբ։

Մեծ խնդիրներ են կուտակվել նաև այն բնակավայրերում, որոնք հետպատերազմյան իրողությունների պայմաններում հայտնվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների հարակից հատվածում։ Այս բնակավայրերում անվտանգության և բնականոն կյանքի ապահովման տեսանկյունից լուրջ աշխատանքներ չեն իրականացվել։ Ընդ որում՝ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից հետո, և՛ Հայաստանի, և՛ Արցախի հատվածում Ադրբեջանը մեծ աշխատանք է տարել ինչպես պաշտպանական ենթակառուցվածքների, այնպես էլ՝ զորքերի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ։

Ավելին՝ այստեղ

Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ ՀայաստանԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմաց«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՀայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում Դեռևս վաղաժամ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՀայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կաՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբՃապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Բաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ Սուրենյանց Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան «Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանվՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և Հրազդանում
Ամենադիտված