Հայերեն


Սովորական, «սկտրչի» ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում։ Բայց արի ու տես, այնտեղ ապրում են

Հասարակություն

Սովորական, սկտըրչի ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում։ Բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, որի մասին ոչ միայն երգեր են երգում, այլեւ դեպքից դեպք պաշտպանում էլ են։ Նաեւ, որքան էլ տարօրինակ թվա, այնտեղ ապրում են։ Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր։ Հաստ է, թե բարակ։ Երկար է, թե կարճ։ Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգեւո՞ւմ է, թե ոչ։ Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառո՞ւմ է, թե չի պատճառում։ Եւ պատկերացրեք, առանց այդ ազգային առանձնահատկությունների անհրաժեշտության գիտակցության ապրում են անդարդ՝ իրենց մեծ ու փոքր, տափակ, կանաչ հարթավայրերում, եւ դեգրադացվում՝ Ցեղասպանության ու Պահանջատիրության նման հոգին վեհացնող բաների բացակայության պատճառով։

Ճիշտ է, ամենքն էլ հոգու խորքում ուզում են մեկից ավելի Հայրենիք։ Նրանք էլ են հոգու խորքում ուզում մի քիչ ավելի լեն դաշտ, մի քիչ ավելի խոր գետ։ Բայց որովհետեւ բոլորն են դա ուզում, ամենքը ստիպված յոլա է գնում եղածով, կինը՝ աստծու տված ամուսնու պոտենցիալով, ամուսինը՝ իր կնոջ տված նաղդով։ Ձախ ու աջ շեղումներն էլ լինում են անհատական թուլությունների շրջանակներում, ոչ թե ազգային֊համազգային֊մղձավանջային։ Համենայն դեպս, հրապարակային քննարկման առարկա չեն դարձնում մեծն ու փոքրը, հաստն ու բարակը, կանաչն ու ճլորածը։ Համենայնդեպս, ուստեն, ի նշան բողոքի՝ ընդդեմ պատմական, մարդակազմական անարդարության, պատին զարկելով չի ջարդում իր չաքուչը, ինչ է թե ուրիշինի կոթը բռնելու ավելի հարմար է։

Ի դեպ, եթե բանը անարդարության հասավ, կարելի է նեղանալ սեփական հորից, վերջին հաշվով։ Բայց չէ։ Խռովելը խռովել է, պետք է խռովել մասշտաբայնորեն։ Աշխարհացունց ընդվզումով։ Մինչեւ ինքնամզում։ Մինչեւ ինքնամսխում։ Մինչեւ քոքը։

Լոռեցիք անհիմն շատ ու մեծ բաներ ուզող ուզվորի համար ազդեցիկ մի խոսք ունեն՝ «շատը գոմշի թրիքն է, իսկ մեծը՝ իշի ****ը»։ Խոսքը մեր մեջ, եթե հայրենիքում չես ապրում, ի՞նչ տարբերություն՝ մե՞ծ է, թե՞ փոքր։ Հա՞ստ է, թե՞ բարակ։ Պատմակա՞ն է, թե՞ ներկա։ Փոսո՞ւմ է, թե՞․․ Բայց սա մահկանացուի միտք է, այլ ոչ կենցաղային ու քաղաքական գող ու բոզի, որի համար մեծ՝ նշանակում է կուշտ ու անպատասխանատու։ Մի տեղ ապրում են, մյուս տեղը գողանում, երրորդ տեղը թռցրածը թաքցնում են, չորրորդ տեղը շնանում։ Էլ չեմ խոսում բնածին ապուշության մասին։

Ճիշտն ասած, մենք էլ ենք մեր հոգու խորքում մեծ Հայրենիք ուզում, ինչպես ամեն մի կով՝ փորի, թե մայրական բնազդով, ուզում է ավելի ընդարձակ մարգագետին։ Բայց ի տարբերություն մայրական֊անասնական բնազդով ընդարձակ մարգագետին տենչացող կովի, ի տարբերություն հյութալի առվույտներում անտերությունից ու անվերահսկելիությունից կերկոխ եղած պայթած կովի, մենք չենք ուզում ազգովի դառնալ այն թերմաշը, որը, հենց կողքից մեկը գոչում է «հրես խիարը», աղը առած վազում է՝ վրան ցանելու։ Իհարկե, գոնե մեկ անգամ կծելու հույսով։

Բայց ինչո՞ւ սկսեցինք ու վերջացրինք կանաչ խիարի պատմությամբ։ Չէ՞ որ խոսքը Հայրենիքի մասին էր լինելու։

Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Ինչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՑինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՓաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Նիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան Վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Արդյո՞ք արդարացված էր Վլադիմիր Զելենսկու ժամանումը Երևան․ Նառա Գևորգյան Կառավարության երրորդ նիստ. հեղափոխություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. Ուժեղ ՀայաստանԲացառիկ. Ուղիղ եթերում մամուլի ասուլիս` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. տեսանյութ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան Դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ ԾառուկյանՆիկոլ Փաշինյանը մնացել է Մաքսիմ Գալկինի հույսին. Էդմոն Մարուքյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը. ՈւղիղՑույց ենք տալիս՝ ինքության ինչ վտանգ կա ու ինչպես ենք պաշտպանելու այն. Էդմոն Մարուքյան 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը Իրավաքաղաքական հիմնավորում՝ բիբլիական Արարատ լեռան վերաբերյալ. Էդմոն ՄարուքյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը Եթե հաղթի «Ուժեղ Հայաստանը», մեր երկրում այլևս չի լինի ծայրահեղ աղքատություն․ Մենուա ՍողոմոնյանԱջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ «Մենք բացառում ենք ցանկացած տեսակի համագործակցություն գործող իշխանության հետ». Շուշան Ավագյան Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան «Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ» Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»
Ամենադիտված