Հայերեն


«Ավելացող տարիները, իհարկե, վախեցնում են ինձ, բայց ես շատ գոհ եմ ինձնից»․ Օլյա Հակոբյանը՝ տարեդարձի, օրվա անակնկալի և գեղեցկանալու մասին

Life

Դերասանուհի Օլյա Հակոբյանն այսօր տոնում է 33–ամյակը։ Tert.am Life–ի հետ զրույցում Օլյան ասաց, որ շատ է սիրում ծննդյան օրը, սակայն օրվա հետ կապված հատուկ ծրագրեր չունի։ Ամեն դեպքում, ընկերները կարողացել են հաճելի անակնկալ մատուցել դերասանուհուն։

«Օրս շատ լավ եմ սկսել։ Գիշերը քնած էի, ընկերներս եկան մեր տուն, ցոգոլով տորթ էին բերել։ Շատ ուրախացա, որովհետև չէի սպասում։ Օրս շատ հավես ու լավ սկսեցի։ Թե ինչպես կանցկացնեմ երեկոս, հատուկ չեմ պլանավորել, հուսամ՝ չծրագրած օրը շատ ավելի լավ կանցնի,– ասաց նա ու հավելեց, որ իր օրը պարտադրում է, որ շրջապատում բոլորն ուրախ լինեն։ –Չափից շատ եմ սիրում ծննդյանս օրը։ Այն մարդկանց, ովքեր կողքիս են, կարելի է ասել, պարտադրում եմ, որ այսօր լինեն կողքիս և, անպայման, ունենան լավ տրամադրություն։ Հասկանում եմ, որ դա եսասիրական է, բայց իմ ծնունդն է, կարծում եմ, որ տարին մեկ անգամ ունեմ իրավունք պահանջելու»։

Տարիների հետ մեծացող թվերն Օլյային վախեցնում են, բայց փորձում է չսևեռվել դրանց վրա՝ գնահատելով ունեցածը․ «Տարիները, իհարկե, վախեցնում են ինձ, ո՞ւմ չեն վախեցնում, բայց ես շատ գոհ եմ ինձնից, ինձ չի վախեցնում տարիքս այն առումով, որ ես ինձ շատ լավ եմ զգում։ Հուսամ՝ իմ հետագա կյանքը նույնքան լիքը կլինի, որքան այս տարիների ընթացքում է եղել»։

Տարեցտարի նկատելի է, թե ինչպես է Օլյան աշխատում արտաքնի, կառուցվածքի վրա, կատարելագործում այն։ Վստահեցնում է՝ այդպես տարիքի դեմ չի պայքարում․ «Անկեղծ ասած, երբեք չեմ մտածել գեղեցկանալ տարիքի դեմ պայքարելու համար։ Ես ուղղակի ունեմ լավ տրամադրություն և ուզում եմ լինել գեղեցիկ»։

Դերասանուհու 2 որդին՝ 7–ամյա էրիկն ու 6-ամյա Ռոբերտը, վաղ առավոտյան են շնորհավորել մայրիկին։ «Երկուսով շատ էին սպասում ծննդիս, հաշվում էին օրերը, առավոտյան շնորհավորեցին, ասացին, որ անակնկալ ունեն և գնացին դպրոց»,– ժպիտով պատմեց Օլյան։

Հենց նրանց է դերասանուհին համարում իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը․ «Միանշանակ կյանքի ամենամեծ ձեռքբերումը տղաներս են։ Դրանից լավ բան իմ կյանքում չի եղել։ Աստված իրենց էլ, ինձ էլ առողջություն տա, որպեսզի իրար հետ երկար ճանապարհ անցնենք»։

Դերասանուհու կյանքում կորուստներ էլ են եղել, բայց նա դրանց վրա չի կենտրոնանում։ «Կորուստներ շատ եմ ունեցել, բայց երբեք չեմ ընկճվում։ Փառք Աստծո, որ դրանք շատ մեծ չէին, չեմ կարող նշել այնպիսի կորուստ, որն ինձ վրա ազդած լինի։ Փորձում եմ առաջ գնալ»,– ասաց նա։

Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Ամենադիտված