Հայերեն


Սերժ Սարգսյանն ու մտավորականները

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սերժ Սարգսյանի հանդիպումը մշակութային գործիչների հետ հայաստանյան տարբեր լրատվական ու հասարակական հարթակներում տարատեսակ գնահատականների արժանացավ։ Հնչեցին անգամ հայտարարություններ, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած մտավորականները իշխանությանը լոյալ անձինք են և, ըստ այդմ էլ, նրանց հասցեին տարբեր քննադատություններ եղան։ Սակայն նման քննադատությունները խորհելու տեղիք են տալիս այն մասին, որ մտավորականի կերպարը հայաստանյան իրականության մեջ աղճատված է։ Ըստ էության, այս երևույթի պատճառը գալիս է նաև խորհրդային անցյալից, քանի որ խորհրդային իրականության մեջ ստեղծված էր մտավորականի վերացական բուտաֆորիկ կերպար, որը պետք է օրինակ ծառայեր սերունդներին, բացի այս մտավորականներին էին վերագրվում պաթոսային հեղափոխականնություն ու ընդդիմադիր կեցվածք։
Հենց այս հովերով տարբեր օղակներ քննադատեցին հայաստանյան մի շարք մշակութային գործիչների հենց միայն այն բանի համար, որ նրանք հանդիպել են Սերժ Սարգսյանին։ Նման մոտեցումն, ըստ էության, վկայում է հասարակական որոշակի խմբերի ոչ ադեկվատության մասին, քանի որ հերթական անգամ իդեալականացվում է մտավորականի կերպարը, որի արդյունքում էլ քննադատության է ենթարկվում։
Թերևս նման իրավիճակում մոռացության է մատնվում այն փաստը, որ մշակութային գործունեություն ծավալելը չի զրկում մարդուն իր մարդկային առաքինություններից ու թերություններից։ Վերջիվերջո, ցանկացած երաժիշտ, գրող կամ նկարիչ ամենասովորական քաղաքացի է, որն ունի ցանկացածիս բնորոշ առավելություններ ու նույնիսկ արատներ և վերջապես՝ առավել քան հրատապ է առողջ հայացքի համար, որպեսզի արմատախիլ արվի այն մտայնությունը, թե այս կամ այն գործունեություն ծավալող անհատը պետք է ունենա հստակ սահմանված հասարակական–քաղաքական դիրքորոշում։ Սա թերևս այն աբսուրդն է, որը ձևավորում է մշակութային գործիչների հանդեպ առկա վերաբերմունքը։
Ի վերջո, պետք է փաստել, որ որևէ մեկը աշխարհում չի մերժում Շտրաուս կրտսերի երաժշտական տաղանդն ու ստեղծագործական ժառանգությունը համաշխարհային երաժշտության մեջ միայն այն բանի համար, որ վերջինս ֆաշիստական կամ նացիոնալ–սոցիալիստական կուսակցության անդամ է եղել։ Սակայն մեզ մոտ ձևավորված մտայնության մեջ լիովին հակառակ ընկալում է, այսինքն՝ եթե դերասանը, գրողը կամ որևէ այլ մշակութային գործիչ լոյալ է իշխանությանը կամ հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, ապա նա վատն է, մերժելի է և այլն։
Ի դեպ, պետք է նշել նաև, որ որևէ կերպ չի հնչում կարծիքը, թե նույն այդ մշակութային գործիչները կարող են օգտագործել ու գուցեև օգտագործում են ընձեռված հնարավորությունը ուղիղ կերպով նախագահի հետ իրենց հուզող հարցերը քննարկելու։
Սա, իհարկե, չի նշանակում, որ պալատական մտավորականությունը կարող է դրական իրողություն լինել, չի նշանակում նաև, որ հնարավոր է ազատվել նմանատիպ մտավորականությունից, քանի որ պալատական մտավորականներ եղել ու կլինեն բոլոր երկրներում ու բոլոր իշխանությունների օրոք։ Սակայն, թերևս, չի կարելի նաև գործչի ամբողջ գործունեությունը և անձը մերժել միայն այն բանի համար, որ նա հանդիպել է Սերժ Սարգսյանին կամ որևէ այլ պաշտոնյայի հետ։
Հ.Գ. Կան նաև մտավորականներ և նույնիսկ անվանի գործիչներ, որոնք նման հանդիպումներն օգտագործում են նեղ անձնական հարցեր լուծելու համար, բայց դե դրանցից նույնպես խուսափել հնարավոր չէ, քանի որ ինչպես նշեցինք, մտավորականները մեզ նման սովորական մարդիկ են:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն Հարությունյան
Ամենադիտված