Հայերեն


Ներկայիս իշխանությունը ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Երրորդ ուժ»

Blog
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» հայտարարություն է տարածել, որում ասված է.
 
««Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հայտարարությունը
 
Տեղի է ունեցել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են Սյունիքում, Գեղարքունիքում, սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված իրավիճակն ու ձեռնարկվելիք քայլերը։ Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, ըստ որի՝
1․ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, օգտվելով Հայաստանի Հանրապետությունում տիրող ներքաղաքական իրավիճակից, այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը անկարողունակ է և, փաստացի, անգործ, իսկ Ազգային ժողովը լուծարվել է, դիմեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ սադրանքների։
2․ Հակառակորդի անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք և արդեն մոտ 6 կմ խորանալն ու տարածքներ գրավելը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ներկայիս իշխանությունը ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Վտանգված են Հայաստանի անվտանգության բոլոր համակարգերը։
3․ Անհասկանալի, իրարամերժ հայտարարություններ են արվում պետական իշխանության առանձին մարմինների և գործիչների կողմից, ինչը խոսում է իշխանության առանձին թևերի անտեղյակության մասին։
4․ Գորիս-Կապան ավտոճանապարհի և Շուռնուխի դեպքերը ցույց տվեցին պետական ապարատի ղեկավար անձնակազի անտեղյակությունը առ այն, որ պետությունների միջև սահմանները հստակեցվում են սահմանագծումով ու սահմանազատումով և ոչ թե GPS-ով: Դրա հետևանքով՝ Հայաստանը թույլ տվեց, որ ճանապարհահատվածի և բնակավայրի տարածքի շուրջ բարձրացվող հարցերի քննարկումներն ընթանան այդ հատվածները ագրեսիվ հարևանին փոխանցելուց հետո:
5. Իշխանությունները չեն ապահովում Հայաստանի տարածքի և անգամ ռազմական ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների ամբողջական վերահսկումը: Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո չապահովվեց այն դրույթը, որ ագրեսիվ հակառակորդի ստորաբաժանումները հայկական կողմից ազատվող տարածքներ մտնեն միայն այդ տարածքներում գտնվող բոլոր հայկական ստորաբաժանումների և կամավորական ջոկատների դուրսբերումից հետո: Արդյունքում՝ մեծ թվով զինվորներ, անգամ անտեղյակ լինելով նահանջի մասին, իրենց համար անակնկալ կերպով մնացին թշնամու խորը թիկունքում՝ հետագայում սպանվելով կամ գերեվարվելով թշնամու կողմից՝ որպես թիկունք ներխուժածներ:
6. Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրմանը չհաջորդեց հակառակորդի հետ հրատապ հարցերի քննարկումների մարմինների ստեղծումը (միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծեր), ինչը կարող էր կանխել միջադեպերը և կարգավորել պրոբլեմների լուծումները: Մինչ օրս չի կազմակերպվել ընթացիկ տեղեկատվության տարածաժամանակային մշակման վերլուծական կենտրոն: Սահմանային ճշտումների խնդրում չի օգտագործվում անգամ գոյություն ունեցող հայ-վրացական սահմանների ճշտման համար լայնածավալ աշխատանք կատարած «սահմանային կոմիսարների» ինստիտուտը: Որպես հետևանք՝ վիճելի հարցերի քննարկումները թողնվել են սահմանամերձ բնակավայրերում ապրող գյուղացիների և / կամ մասնագիտական գիտելիք և փորձ չունեցող հայրենասեր զինվորականների վրա:
7. Մինչդեռ հայկական կողմում փաստացի ցուցաբերած գիտելիքի և փորձի պակասի հետևանքով ստեղծված իրավիճակը լայնորեն և լկտիաբար չարաշահում է հակառակորդը: Բանակցային և գործնական քայլերի վակուումի պայմաններում՝ հակառակորդը հարցերը լուծում է զորքերի տեղաշարժով և նոր շահեկան դիրքեր գրավելով:
8․ Ներկայումս սահմանագծի վերահսկման համակարգի անգործության հետևանքով՝ Հայաստանի տարածք է ներխուժել հակառակորդի 250 զինվորական: Սահմանի տեսադիտարկման համակարգի բացակայության պատճառով՝ հակառակորդի մոտենալը սահմանագծին չի ֆիքսվել: Միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել հայտնաբերումից հետո նրանց տեղաշարժը կանգնեցնել բանակցային ճանապարհով: ՀՀ արտգործնախարարության խողովակներով սահմանահատումը չի հայտարարվել անթույլատրելի: Միջադեպի վաղ փուլում հարցի քննարկումը չի կազմակերպվել անհրաժեշտ մակարդակով, այդ թվում՝ միջնորդների ներգրավման միջոցով: Միջոցառումների այս համալիրի անարդյունավետության դեպքում՝ պետք էր ապահովել հակառակորդի ստորաբաժանումների ռազմական հակազդում և այլն: Այդ ամենի փոխարեն՝ փորձ է կատարվում սեփական լիակատար անգործության պայմաններում հարցի լուծման բեռը այլ կառույցների վրա դնել և կորուստները ազգաբնակչությանը որպես չնչին նեկայացնել: Սակայն, ինչպես Արցախյան խնդրի հարցում, այնպես էլ այժմ, պաշտոնական հայտարարություններով հանդես եկողները ստում են: Իրականում՝ հակառակորդի կողմից լուծվող հարցերը անհամեմատ խորն են և լայնածավալ: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել թշնամին՝ գրավելով Սյունիքում այդ հատվածները․
ա․ Ապագայում Հայաստանը երկու մասի բաժանելու և Սյունիքին տիրելու նպատակով Սյունիքի ամենանեղ հատվածը էլ ավելի նեղացնել,
բ․ Թշնամու կողմից գրաված բարձրունքներն ունեն ստրատեգիական նշանակություն, որոնց շնորհիվ՝ կարող է դիտարկել Հայաստանի տարածքի տասնյակ կիլոմետրեր, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ համատեղ շահագործվող Սիսիանի օդանավակայանը,
գ․ Թշնամու կողմից ամբողջությամբ գրաված Սև լիճը այդ տարածաշրջանի համար հանդիսանում է ջրային միակ պաշար և ոռոգման ու խմելու ջրով է ապահովում մի շարք բնակավայրերի։
9․ Թշնամին, գրավելով այդ հատվածները, անառիկ դիրքեր է զբաղեցնում՝ տեղակայելով այնտեղ հատուկ նշանակության զորքեր։
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը», հիմք ընդունելով ներկա վիճակը, դիմում է ՀՀ ԱԱԾ-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ Պաշտպանության նախարարությանը հետևյալ առաջարկներով՝
1․ Արգելել ոչ իրազեկ մասնագետների մասնակցությունը սահմանային միջադեպերի քննարկմանը, այն իրականացնել միայն սահմանային կոմիսարների միջոցով,
2․ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ բոլորը պետք է մնային իրենց տեղերում, սակայն նոյեմբերի 9-ից հետո հանձնվեց Որոտանի (Կուբաթլու), Կովսականի (Զանգելան) և Հադրութի շրջանների մի մասը, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Ադրբեջանի հետ բանակցություններում պահանջել վերադառնալ և զբաղեցնել նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած բնագծերը,
3․Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և ՌԴ միջնորդությամբ սկսված կոմունիկացիոն խնդիրների և կողմերի հաշտեցմանն ուղղված այլ ակտիվության հետ կապված՝ սահմանային գոտու ճշտումների գործընթացում պահանջել չեզոք գոտու ստեղծում, քանի որ մի շարք հատվածներում կողմերին բաժանում է մի քանի մետր, ինչը ներկայիս խիստ լարված հարաբերությունների պայմաններում պայթունավտանգ է,
4․ Հանցավոր անգործության, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու պետական սահմանները, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը չպաշտպանելու համար հարուցել քրեական գործեր՝ մեղավորներին բացահայտելու և հանցավոր անգործության մթնոլորտը վերացնելու նպատակով»։
 
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված