Հայերեն


«Դատարանները բացարձակ անկախ չեն, ունենք փաստեր, որ դրանց վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել». Դավիթ Գալստյանի փաստաբան

Քաղաքականություն

ՀՀ Զինված ուժերին զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը դեռ կմնա կալանքի տակ: Մայիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու հարցը, մասնավորապես՝ կալանքի ժամկետի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոքը, որը ներկայացրել են ԴԳալստյանի փաստաբաններ Արմեն Հարությունյանը և Արմեն Անդրիկյանը: Դատարանը վճիռը կկայացնի մայիսի 17-ին:

Վերաքննիչ դատարանի բակում հավաքվել էին Դավիթ Գալստյանի հարազատները, նրա ընկերությունների աշխատակիցները՝ ցույց տալու իրենց աջակցությունը: 

Нет описания.

Нет описания.

«Պարոն Գալստյանի երկամսյա կալանքը լրանալուց հետո նախաքննության մարմինը  ներկայացրել էր այն ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն: Առաջին ատյանի չարաբաստիկ դատարանն այդ անհիմն միջնորդությունը բավարարել էր, և հիմա այդ որոշումը բողոքարկում ենք Վերաքննիչ դատարանում: Այսինքն՝ մարտին դատարանը որոշում էր կայացրել ևս երկու ամսով երկարացնելու նրա կալանքը, և հիմա քննում ենք այդ երկարացման միջնորդության դեմ վերաքննիչ բողոքը»,-լրագրողների հետ զրույցում ասում է Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը: Նշում է՝ Դավիթ Գալստյանի և նույն գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է: «Զավեշտ է, թե ինչպես կարելի է երկու մարդու անհիմն մեղադրանքի սահմաններում դատարանների թեթև ձեռքով կալանքի տակ պահել: Գործը վերաբերում է զենքի մատակարարումներին: Երբ կալանավորեցին Դավիթ Գալստյանին, ԱԱԾ-ն հրապարակեց մեզ համար անհասկանալի, տարօրինակ տվյալներ: Մեր հերթին նշեցինք, որ այն ինչ հրապարակում եք, թերի է, չի համապատասխանում իրականությանը: Մինչ օրս որևէ ապացույցով չի հիմնավորվել այն, ինչ հրապարակել է ԱԱԾ-ն: Մասնավորապես՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Գալստյանի կազմակերպությունը մատակարարել է կրակոցներ, որոնք 1970-ական թվականների արտադրության են, անորակ ապրանք, որը չի համապատասխանում տակտիկական և պայմանագրի պահանջներին: Այդ աբսուրդի հրապարակումից անմիջապես հետո Գալստյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե ինչ 70-ականների մասին է խոսքը: Հետագայում նյութերի ուսումնասիրության ժամանակ հասկացանք, որ նախաքննության մարմինը սիրողական մակարդակի, հանրության մեջ երևի թե հուզական պահեր առաջացնելու նպատակով է այդ հայտարարությունն արել: 70-ական թվականը նա վերցրել էր կրակոցի ինչ-որ մի դետալի վրա առկա 77 թվից: Հերիք չէ, որ թերի տեղեկություն հրապարակվեց, դեռ մի բան էլ ի լուր աշխարհի հայտարարվեց, որ Հայաստանը 70-ականների զենք ունի, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: Անցնող չորս ամսվա ընթացքում հիմնավորել ենք, որ 70-ականների մասին հայտարարությունը թերի է, չճշտված, հիմնավորել ենք, որ մատակարարված ապրանքն ամբողջությամբ համապատասխանում է պայմանագրով սահմանված պայմաններին, այսինքն՝ 1983-86 թվականների զենք է, համապատասխանում է այն պահանջներին, որոնք զինված ուժերը պայմանագիրը կնքելիս դրել են մատակարար կազմակերպության առաջ»,-ընգծում է փաստաբանը: Ճշտող հարցին՝ իսկ այդ ընթացքում ով է եղել ԳՇ պետը, փաստաբանը նշում է՝ պայմանագիրը կնքելիս ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը: 

Արմեն Հարությունյանը հավելում է՝ ամբողջ աբսուրդն այն է, որ այս գործի նյութերում պաշտոնական մի շարք գրություններ կան, որտեղ բարձրաստիճան անձինք ստորագրել են պաշտոնական փաստաթղթեր՝ ՊՆ-ի, ԶՈւ-ի, ԳՇ-ի անունից և նշել, որ մատակարարված ապրանքի հետ որևէ խնդիր չկա: «Ասել են՝ ապրանքը վերցրել ենք, օգտագործել, ամեն ինչ նորմալ է, երբեք որևէ պահանջ չենք ներկայացրել: Կանչել ենք նաև արտադրողներին, ունենք փաստաթղթեր, որ այս արտադրանքը նորմալ է: Պարզաբանել ենք, մեկնաբանել, որպեսզի նախաքննության մարմինն էլ հասկանա, թե ինչպես ընդհանրապես կարելի է որոշել կրակոցի արտադրության տարեթիվը, չի կարելի դա մեկ դետալով որոշել: Այս ամբողջ ապացուցողական բազայի մասին չորս ամիս դատարաններում «գոռում ենք», նկատի ունենալով, որ դատական նիստերը դռնփակ են, կա պետական գաղտնիք, շատ բան չենք կարողանում հրապարակային ասել: Կան պաշտոնական փաստաթղթեր՝ ԳՇ պետի, համապատասխան անձանց ստորագրությամբ, որոնք հավաստում են, որ խնդիր չկա, ինչո՞ւ այդ փաստաթղթերին պատշաճ գնահատական չեն տալիս: Որևէ դատարան որևէ գնահատական մինչ օրս չի տվել այդ փաստաթղթերին: Ներկայացնում ենք դրանք, դատարանները շրջանցում են: Ծանոթանում ենք դատարանների որոշումներին, ուղղակի արտատպած է քննիչի միտքը միջնորդությունից: Այստեղ ակնհայտ է, որ դատարաններում ունենք լուրջ խնդիր և դրանք բացարձակ անկախ չեն: Ունենք փաստեր, որ դատարանների վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել: Ի սկզբանե դատավորների ներգրավման պրոցեսն արդեն խնդրահարույց է, այդ մասին հրապարակային ասել ենք, այդ հարցը քննարկվելու է միջազգային ատյաններում: Արմեն Բաղդասարյանի մասով Եվրոդատարան ուղարկվելիք բողոքը պատրաստ է: Խնդիրն այն է, որ Առաջին ատյանում Դավիթ Գալստյանի մասով գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, և Արմեն Բաղդասարյանի մասով՝ դատավոր Մակյանը: Իրենք հերթապահ դատավորներ չեն եղել, այդ ժամանակ հերթապահ դատավորները եղել են Նոր Նորքի դատավորները և հատուկ այս գործի համար իրենք հերթապահության են կանչվել: Այդ գործերը մակագրվել է իրենց, իրենք էլ շատ հանգիստ արել են այնպես, ինչպես որ արել են: Հետագայում պարզել ենք, որ ինչ-որ թույլտվության ձևաչափ գոյություն ունի, այն դեպքում, երբ դատավորը պետք է առնչվի պետական գաղտնիք կազմող տեղեկությանը, նա պետք է համապատասխան թույլտվություն ունենա: Բացարձակ անհասկանալի այս երևույթը փորձել ենք պարզել: Երբ Առաջին ատյանի դատարանում պետք է քննվեր Դավիթ Գալստյանի գործը, երեք դատավոր է ունեցել այդ թույլտվությունը և զավեշտն այն է, որ այդ թույլտվությունը տալիս է ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն մեր գործով թույլտվություն է տվել երկու դատավորի»,-նշում է Հարությունյանը: Ընդգծում է՝ իրենց համոզմամբ, ներկայումս իրենք չեն մասնակցում իրավական պրոցեսների, կարևորում է այն, որ Վերաքննիչ դատարանն արձագանքի իրենց ներկայացրած փաստաթղթերին, տա իրավական գնահատական: 

Ա Հարությունյանն ասում է, որ Դավիթ Գալստյանն այս պատերազմի ընթացքում հրաժարվել է իր շահույթից, բոլոր մատակարարումներն իրականացրել է ինքնարժեքով, միլիոնավոր դոլարների նվիրատվություններ իրականացրել, այս ամենի հետևանքով շատ մարդիկ զրկվել են միլիոնավոր դոլարներ աշխատելու, գրպանելու հնարավորությունից: «Մեր փաստաբանական խումբն այդ մասով որոշակի հետաքննություն է իրականացնում, վստահ ենք, որ այդ մարդիկ կարող են լինել իշխանության տարբեր օղակներում կամ էլ հովանավորվում են այդ օղակներում գտնվող մարդկանց կողմից:  Այդ մարդիկ կարողանում են ազդել ինչպես դատական, այնպես էլ իրավապահ համակարգի վրա: Այս պահին անուններ չեմ նշի, թեև ունենք որոշակի կասկածներ: Լուրջ ուսումնասիրություն ենք իրականացնում և փաստեր ունենալուց հետո կներկայացնենք, իսկ եթե լինեն բավարար հիմքեր իրավապահ մարմիններին դիմելու համար, ապա կներկայացվի հանցագործության մասին հաղորդում»,-ասում է Դավիթ Գալստյանի փաստաբանը:

Մինչ ընթանում էր դատական նիստը, լրագրողների հետ զրույցում «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշանիկ Ավագյանը նշեց, որ Դավիթ Գալստյանի տարբեր ընկերությունների աշխատակիցները պահանջում են, որպեսզի իրականացվի արդար դատավարություն, դատարանի բակում են ցույց տալու իրենց աջակցությունը: «Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք այսօր դադարի փուլում են: Դրանցից են Բաղրամյան զորավարժադաշտում հրաձգային համալիրի կառուցումը: «Օվալ սիստեմս» ՍՊԸ-ն պատրաստվում էր արտադրելու օպտիկա-էլեկտրոնային սարքեր, ինչպես նաև համալրվելու էր նորագույն այնպիսի տեխնիկայով, որ թույլ էր տալու մեր պայմաններին համապատասխան, մարտավարական-ռազմավարական տեսանկյունից, կատարել մարտական խնդիրներ: «Նանոմեդիքլ.ամ» ՍՊԸ-ն արտադրելու էր նանոմանրաթել, որն օգտագործվելու էր զինվորական հագուստ կարելու ժամանակ: Բագավանում լինելու էր փամփուշտների արտադրամաս, գործարանը համալրվելու էր այնպիսի տեխնիկայով, որը զրահապատ մեքենաների վերանորոգում էր իրականացնելու: Այս ծրագրերի իրականացնողը, հիմնական որոշումներ կայացնողը Դավիթ Գալստյանն է, նրա կալանավորումը խոչընդոտում է այս և այլ ծրագրերի իրականացմանը: Այս բոլոր ծրագրերը բացի սոցիալական հարցեր լուծելուց բխում են պետական շահերից»,-ասում է Շուշանիկ Ավագյանը:

Դատական նիստի ավարտից հետո փաստաբան Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ շատ գոհ են դատական նիստից, քննարկվել են իրենց ներկայացրած բոլոր փաստարկները, փաստաթղթերը դարձել են քննարկման առարկա: «Սպասենք դատարանի որոշմանը: Մեզ համար կարևոր է, որպեսզի դատարանը այս բոլոր փաստարկներին և փաստաթղթերին իրավական գնահատական տա: Չկանխատեսելով դատարանի որոշումը՝ նշեմ, որ ունենք Վճռաբեկ դատարան դիմելու տարբերակը: Բայց ընդհանրապես հույս չունենք, որ այնտեղ որևէ արդարադատություն կլինի՝ նկատի ունենալով Վճռաբեկ դատարանի որոշումն Արմեն Բաղդասարյանի վերաբերյալ»,-ընգծեց փաստաբանը:

Լուսինե Առաքելյան

Սեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունըԵրիտասարդությունը պետք է մասնակցի ընտրություններին՝ որոշելու իր կյանքն ու ապագան․ Արմեն Մանվելյան Մարդիկ պարիսպներ պետք է հաղթահարեն՝ վարչապետի հետ շփվելու համար․ Արեգ Սավգուլյան Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Եկել է փակագծերը բացելու ժամանակը․ Նառա Գևորգյան Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Իլհամ Ալիևին. փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ ԿարապետյանՉե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար» Ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանում. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա ԿոստանյանՌոբերտ Ամստերդամը պահանջում է հետ վերցնել ԱՄՆ սենատորների նամակները, որոնք ուղղված են հայ ընդդիմադիր առաջնորդի դեմ Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանՎերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում Մեր քայլերը հեղափոխական են լինելու, գալիս ենք հանուն հայերի․ Սամվել Կարապետյան Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան Քաղաքացիական հասարակության պայքարը տալիս է իր արդյունքները․ Ցոլակ Ակոպյան Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ադրբեջանը հողին հավասարեցրեց Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ձայն չհանեց, խաղաղություն չի բերի. Էդմոն Մարուքյան Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության արդյունքում Շիրակի մարզում իրականացրել ենք գյուղատնտեսական լայնածավալ աշխատանքներ. Մարտուն ԳրիգորյանՏնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Ջահերով երթը որպես քաղաքական ազդակ՝ հիշողության և ընտրության միջև Ընդդիմադիր դաշտի միավորումը չստացվեց ամբիցիաների պատճառով. Էդմոն Մարուքյան Թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի. Ա. ՉալաբյանԳլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»
Ամենադիտված