Հայերեն


Դիլետանտների խրախճանքն ու դառը իրականությունը

Քաղաքականություն

Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Այս փաստը երեկ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արձանագրել է Նիկոլ Փաշինյանը, խոստովանել, որ երկու օրից ավելի չեն կարողանում Հայաստանի սուվերեն տարածքում հեռացնել շուրջ 3,5 կիլոմետր խորացած թշնամական ստորաբաժանումները։

Մեկ ամբողջ օր իշխանությունն ու նրա աջակիցները բոլոր հնարավոր մեթոդներով հերքում էին ներխուժման փաստը, վիրավորում այդ մասին բարձրաձայնողներին, մեղադրում «մեդիատեռորի» մեջ, սակայն, վերջնարդյունքում, խոստովանում իրենց անճարակությունը։ Իշխանության առանձին ներկայացուցիչներ էլ անցել էին բացահայտ հայհոյանքների, աջուձախ վիրավորանքներ էին շաղ տալիս Սյունիքի համայնքապետերի, նախկին մարզպետ, ներկայումս «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հասցեին։ Վերջինս ընդամենը ներկայացրել էր իրականությունը, այն փաստերը, որ ժամեր անց բառացի կրկնեց Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, Հակոբյանը հայտնել էր, որ նախօրեին 200-ից ավելի զինված ադրբեջանցի զինծառայողներ 3 կիլոմետր խորացել են Հայաստանի տարածք, կտրել են ճանապարհը Սև լճերից դեպի Գորիս ու տեղակայվել։ Մինչ Փաշինյանն ավելի ուշ կհաստատեր Վահե Հակոբյանի հայտնած տեղեկությունները, նրա կուսակից Անդրանիկ Քոչարյանն ասուլիս էր տվել ու արձագանքել Վահե Հակոբյանին։

«Վահե Հակոբյանն էդ կրակոցները իր ականջո՞վ է լսել, թե՞ ուղղաթիռով պտտվելիս: Թող ուղղաթիռն իջեցներ, ավտոմատը վերցներ, գնար, կանգներ զինվորների կողքին: Խելոք նստեք տեղներդ»,- ասել է Քոչարյանը։

Փաստացի պարզվեց, որ Անդրանիկ Քոչարյանն ու մյուս հերքողներն ընդամենը իշխանության՝ ջուր ծեծող սազանդարներ են, իսկ ընդդիմադիր քաղաքական գործչի դեմ նրանց հակաքարոզչության փորձն անփառունակ վախճան ունեցավ։ Պարզվեց նաև, որ Հայաստանում պաշտոնական գերատեսչություններն ընդամենը ապատեղեկատվություն են տարածում՝ դասեր չքաղելով վերջին պատերազմին իրենց ապատեղեկատվությունների պատճառով հասցրած վնասից, և կրկին ու կրկին ապացուցելով, որ պետք է հավատալ ոչ թե պաշտոնական ապատեղեկատվություններին, այլ ընդդիմադիրների հայտնած տեղեկություններին։ Տրամաբանական կլիներ, որ հանրությանը այդկերպ խաբել և մոլորեցնելուց հետո Անդրանիկը Քոչարյանը նստեր ուղղաթիռն ու զենքը ձեռքին գնար Սյունիք՝ սահմանները պաշտպանելու։

Սակայն նրանք վաղուց ապացուցել են, որ «փայլում» են միայն մեծ-մեծ փրթելուց, իսկ երբ կոնկրետ խոսքից գործի պիտի անցնեն, սովորույթի համաձայն՝ ցուցադրում են իրենց ապիկարությունն ու անճարությունը։

Արա Ադամյան

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված