Հայերեն


Ինչո՞վ է այժմ զբաղվում «Շիկ աղջիկներ»-ի Կարինեն ու ի՞նչ է մտածում երգարվեստ վերդարձի մասին

Life

1990-2000-ականներին հայկական շոու-բիզնեսում մեծ հեղինակություն էին վայելում «Շիկեր» խմբի աղջիկները: Նրանք աստղային հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում էին, ներկա էին հեռուստատեսային բոլոր միջոցառումներին: Թեև այսօր նրանց փոխարինելու են եկել շատ այլ երգչուհիներ և խմբեր, բայց «Շիկեր»-ի աղջիկներին շատերն են դեռ հիշում:
Խմբի մենակատար, ինչպես շատերն են նրան բնութագրում «սևահեր» Կարինե Մանասյանն արդեն 11 տարի է` բնակվում է Միացյալ Նահանգներում:
MAMUL.am-ի թղթակցի հետ զրուցում երգչուհին պատմել է ԱՄՆ մեկնելու պատճառների, այնտեղ հանդիպած դժվարությունների և երգարվեստ հնարավոր վերադարձի մասին:



- Կարինե, ինչպե՞ս որոշեցիք մեկնել ԱՄՆ, ո՞րն էր նպատակը և ինչո՞վ եք զբաղվում այդտեղ։

- ԱՄՆ մեկնելուս միակ նպատակն ամուսնուս կողքին լինել էր, նա ամերիկահայ է: Այստեղ զբաղվում եմ ամեն ինչով, բացի երգարվեստից: Զբաղվում եմ աղջկաս` Լիայիս դաստիարակությամբ, հպարտանում և ուրախանում նրա հաջողություններով: Արվեստի մեծ սերը ժառանգել է ինձնից, սիրում է երգել, նկարել, ստեղծագործել:

- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել և արդեն հաղթահարվա՞ծ եք համարում այդ ամենը։

- Դժվարություններ բոլորի կյանքում էլ պատահում են, բայց կարծում եմ` բոլորն էլ հաղթահարելի են, եթե դրան նայում ես` ինչու չէ նաև հումորով: Կարծում եմ` իմ դժվարությունը երկիր փոխելն էր, հատկապես, որ լեզուն չգիտեի: Երկիրը փոխելով` շատ-շատ բաներ փոխվեցին իմ կյանքում` ապրելակերպը, մտածելակերպը: Բայց կարցում եմ` շուտ հաղթահարեցի` ունենալով կողքիս իմ շատ սիրելի ամուսնուն:

- Կարինե, մտածե՞լ եք նորից երգարվեստ վերադառնալու մասին, նոր երգեր, տեսահոլովակներ ներկայացնել:

- Ամեն օր մտածում եմ նորից երգելու մասին, բայց ինչպես տեսնում եք` առաջին քայլերս դեռ չեմ արել: Կարծում եմ` դա պայմանավորված է նրանով, որ ամուսինս շատ է երես տվել ինձ, դարձել եմ ալարկոտ: Բայց միևնույն ժամանակ էլ պնդում ու պահանջում է, որ նորից երգեմ, շատ է սիրում ձայնս: Ուրախանում եմ, որ արդեն 11 տարի է անցել, ինչ երգարվեստում չեմ, բայց դեմքս չի մոռացվել: Շատ հաճախ է պատահում, որ գտնվելով հայերի միջավայրում, միանգամից ճանաչում են և սկսում նախատել, որ էլ չեմ երգում. հուսով եմ, որ մի օր կուրախացնեմ իմ շատ սիրելի երկրպագուներին»:


- «Շիկեր» խումբը ժամանակին մեծ ճանաչում ուներ, նորից նույն խմբով հանդես գալու մասին երբևէ մտածե՞լ եք։

- «Շիկեր»-ն իրենց քրտնաջան աշխատանքով ահռելի ճանապարհ անցան: Ես ուրախ եմ, որ նրա մեկ և մեծ մասնիկն եմ եղել` հաշվի առնելով, որ հիմնադիրներից մեկը և մենակատարն եմ եղել: Ցավում եմ, որ հիմա խումբը չկա, քանզի մեծ ճանաչում ուներ, ու շատ շատերի կողմից սիրված էր: Ինձ համար «Շիկեր»-ը եղավ մի դպրոց, որը ավարտեցի և գնացի դեպի ապագա: Երբևէ մտքովս չի անցել նորից հանդես գալ «Շիկեր»-ով: Շատ են լինում պահեր, որ կարոտով հիշում եմ այդ տարիները, բայց երբ նորից սկսեմ երգել, արդեն կներկայանամ անհատ, որպես Կարինե Մանասյան:

Պուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»
Ամենադիտված