Հայերեն


Տավուշում կայացել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշար

Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Հաղթանակ համայնքից, որտեղ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետևել է «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնած՝ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, ապա ծանոթացել վերոնշյալ ու հարակից համայնքների սպորտային ենթակառուցվածքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախ հուշամրցաշարի պատվավոր հյուրերի և մասնակիցների հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարին:

Հաջորդիվ ԿԳՄՍ փոխնախարարն Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանի, Սիփան Փաշինյանի, Սարգիս Ալեքսանյանի, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ հետևել է արդեն 28-րդ անգամ անցկացվող հուշամրցաշարի եզրափակիչ խաղին, որում Բագրատաշեն համայնքի թիմը հաղթել է Այրում համայնքի թիմին: Կարեն Գիլոյանը, շնորհավորելով հուշամրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին, ընդգծել է դրա կազմակերպման կարևորությունը:

«Սպորտն այն կարևոր ոլորտներից է, որում գրանցվող մեծ ու փոքր հաղթանակները վերականգնում են սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը:

Սպորտը սովորեցնում է դիմակայել դժվարություններին, ուժեղ մնալ և չհուսահատվել: Փառք ու պատիվ մեր հերոսներին և շնորհակալություն հուշամրցաշարի կազմակերպիչներին, մասնակիցներին՝ հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակը վառ պահելու համար: Նրանց հերոսության դիմաց մեզանից յուրաքանչյուրը նվազագույնը, որ կարող է անել, իր գործը լավագույնս կատարելն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հավելել, որ մրցաշարը նպաստում է նաև մարզում սպորտային կյանքի զարգացմանը:

Հուշամրցաշարի աջակից «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը. «Այս մրցաշարում հաղթողներ և պարտվողներ չկան. հաղթել է միասնությունը՝ հերոսների հիշատակը հարգելու գործում։ Փառք մեր հերոսներին… Իրապես, շատ անելիք ունենք, ապրելով և ազնիվ աշխատանքով յուրաքանչյուրս մեր միջավայրում պետք է վառ պահենք հերոսների հիշատակը»:

Մարզային այցի շրջանակում Կարեն Գիլոյանը Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանի ուղեկցությամբ եղել է համայնքի մարզադպրոցում, որտեղ ծանոթացել է շենքային և գույքային պայմաններին, քննարկել դրանց բարելավման հնարավոր ուղիները:

Ավելին՝ այստեղ 

Դեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ ԾառուկյանՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՄեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանԿամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱնվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան
Ամենադիտված