Հայերեն


«Հուզվեցի այդ անակնկալից»․ Զառա Սահակյանը՝ 34-ամյակի անակնկալների, տարիքից չվախենալու և կատարված ամենամեծ երազանքի մասին

Life

Դերասանուհի Զառա Սահակյանն այսօր նշում է 34-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում Զառան պատմել է կեսգիշերի անակնկալի, ուշադրության կենտրոնում լինել չսիրելու, երազանքների, ձեռքբերումների և իր տարիքը մոռանալու մասին։

Դերասանուհու խոսքով՝ կեսգիշերին Բոհեմ թատրոնում «Կին կոդ» ներկայացման փորձին է եղել, նույնիսկ, մոռացել է ժամանակի զգացողության մասին, չի նկատել, որ արդեն կեսգիշերն անց է։

«Ներկայացման անձնակազմն ու Women’s club-ի անդամներն անակնկալի բերեցին ինձ, տորթով, մոմերով մի փոքր նշեցինք։ Անկեղծ ասած, անգամ հուզվեցի։ Այնպես չէ, որ նրանց շնորհավորանքը շատ անսպասելի էր, բայց երբ հերթը քեզ է հասնում, անակնկալը մի տեսակ խորհրդավոր է դառնում։ Դրանից հետո եկա տուն, որտեղ բալիկս և հարևանի բալիկը չէին քնել, սպասել էին ինձ, շնորհավորեցին։ Առհասարակ, կարևոր է, թե ով է անակնկալն անում, սիրելի մարդկանց անակնկալները միշտ հաճելի են»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է երեկոյին՝  Զառան ասաց, որ օրվա հետ կապված ծրագրեր չունի, ամեն ինչ թողել է ինքնահոսի։

Ըստ Զառայի՝ գուցե զարմանալի է, բայց ծննդյան օրվա ուշադրությունից իրեն լարված է զգում։ «Հանրային մարդ եմ, բայց ծննդյանս օրը լարվում եմ, չեմ ուզում ուշադրության կենտրոնում լինել, իսկ ուրիշների ծնունդներին բլբուլ եմ կտրում:) Չնայած այս ամենին՝ բոլորի հոգում էլ ծննդյան օրը հրաշքի սպասում է լինում։ Երազանքներդ, նպատակներդ այդ օրը տիեզերք ես ուղարկում, հետո հետ ստանում։ Որքան էլ նպատակի մարդ եմ, այս օրը կարող եմ ինձ թույլ տալ երազանքներ մտապահել։ Ես զգացել եմ, որ երազանքները կատարվում են, երբեմն, արագ, երբեմն՝ ոչ։ Սիրում եմ երազանքներին, նպատակներին տանող ճանապարհը, որովհետև ճանապարհն ինքդ ես կերտում,- ասաց նա և հավելեց, որ իր ամենամեծ երազանքն արդեն կատարվել է,- Մասնագիտությունս ժամանակին ինձ համար երազանքի պես մի բան էր, որին քայլ առ քայլ հասա, չեմ նստել բազմոցին և ուղղակի երազել»։

Զառան նկատեց, որ իր ձեռքբերումները շատ են։ «Կյանքիս կարևորագույն ձեռքբերումը որդիս է։ Նա իմ կյանքում շատ բան է փոխել, վերաիմաստավորել է այն։ Հանրային մարդկանց երեխաները որոշ չափով տուժում են, որոշ չափով՝ շահում։ Շահում են, որովհետև մասնակցում են փորձերի, բացահայտում այդ աշխարհը, տուժում՝ ծնողների ժամանակի առումով։ Հիմա դասապատրաստման տեսանկյունից, երբեմն, թերանում եմ, փորձում եմ հասցնել, բայց, ընդհանուր առմամբ, թեկուզ երեկոյան ուշ քնելով քննարկում ենք տղայիս օրը, խոսում իր ձեռքբերումներից,- ասաց նա և ընդգծեց, որ իր ձեռքբերումներից է նաև մասնագիտությունը,- Կյանքում բարդ է գտնել այնպիսի մասնագիտություն, որից չես ձանձրանա, որը ժամանակի ընթացքում քեզ համար նողկալի չի դառնա։ Ամենօրյա աշխատանքային ներվի հետ եթե լինի նաև չսիրած մասնագիտություն, կյանքդ քաոս կդառնա։ Կարևորում եմ նաև մարդկանց բարի վերաբերմունքն իմ նկատմամբ, չգիտեմ՝ ինձնի՞ց է բխում, թե՞ ուղղակի բախտավոր եմ։ Զգում եմ, որ մարդիկ ինձ սիրում են, իսկ դա ինձ էներգիա է տալիս։ Երախտապարտ եմ մարդկանց, խելագարվում եմ մեր հայերի համար»։

Դերասանուհին այս տարի դարձել է 34 տարեկան․ խոստովանեց, որ մի պահ նույնիսկ մոռացել էր, թե քանի տարեկան է։ «Մոռացել էի տարիքս, մտածում էի՝ 32 տարեկան եմ։ Օրեր առաջ հարցնում էին՝ 33 տարեկան եմ դառնալու, թե՞ 34, լուրջ պատասխանեցի՝ 32։ Մեծացող թվերից չեմ վախենում, այդ պատճառով էլ տարիքս մոռացել էի, այնպես չէ, որ ուզում եմ ինձ փոքրացնել։ Կյանքի բնականոն ռիթմ է, տարեցտարի պետք է մեծանաս։ Միայն կցանկանայի 20 տարեկանի էներգիա ունենալ, ես մարդկանց էներգիայով եմ շոշափում։ Կան մարդիկ, օրինակ, ովքեր 20 տարեկան են, բայց 50 տարեկանի էներգիա ունեն։ Ինձ հոգով, երբեմն, 30, երբեմն, 16 տարեկան եմ զգում։ Երիտասարդ լինելու գաղտնիքը լավատեսությունն է, պետք է ներսի հեքիաթը չկորցնել, երեխաների հետ հաճախ ժամանակ անցկացնել։ Պետք է քեզնից վանես այն, ինչը հարկադրված ես անում և մոտեցնես այն, ինչը սիրով ես անում»,- նշեց նա։

Զառան նաև ասաց, որ երջանիկ է, բայց ոչ լիարժեք։ «Մեր երկրի հետ կապված շատ հարցեր կան։ Երջանիկ եմ, որովհետև գիտեմ՝ պայքարող մարդիկ ենք, երջանկությունն իր մեջ պայքար է պարունակում։ Չի կարող երջանկությունը լինել միայն հարթ ճանապարհներով, պետք է լինի և՛ լույս, և՛ մութ»,- եզրափակեց նա։

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան
Ամենադիտված