Հայերեն


«Սարի աղջիկ» սերիալից Անիտա Ավետիսյանի 22-ամյակի խնջույքը մինչև ուշ գիշեր, տորթի ընտրությունն ու հայտնի հյուրերը

Life

«Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած դերասանուհի Անիտա Ավետիսյանը երեկ նշել է 22-ամյակը։ Tert.am Life-ը ներկա է եղել նրա կազմակերպած խնջույքին, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել հոբելյարի հետ։

Անիտայի խոսքով՝ իր համար ծննդյան օրը սկսվել է կեսգիշերային անակնկալով։ «Կեսգիշերին մեր տուն եկան հեռուստասերիալի գործընկերներս, տանը մի փոքր նշեցինք, իսկ երեկ արդեն խնջույք ունեցա։ Անկեղծ ասած, խնջույքներ այնքան էլ չեմ սիրում, բայց սիրում եմ ընկերներիս հետ հավաքվել և ուրախանալ։ Իմ խնջույքը կազմակերպել էի ծնողներիս հետ։ Տորթս նրանք էին ընտրել, ինչին համապատասխան ընտրեցի նաև հագուստս։ Ամեն ինչ վարդագույնի մեջ էր, այնպես չէ, որ այդ գույնը շատ եմ սիրում, ուղղակի այս տարի այդպես ստացվեց»,- ասաց նա։

Երիտասարդ դերասանուհու հյուրերի թվում են եղել «Սարի աղջիկ» հեռուստասերիալի գործընկերները, երգահան Արման Անտոնյանը, երգիչ Գևորգ Մկրտչյանը, Անիտայի ընտանիքի անդամները։

«Հեռուստասերիալի անձնակազմի հետ ընկերացել ենք առաջին օրվանից։ Միասին շատ հետաքրքիր, ուրախ խնջույքներ ենք ունենում, կարծես, ընտանիք լինենք։ Երեկ նույնիսկ ժամի մասին էինք մոռացել, ռեստորանը փակվում էր, իսկ մենք շարունակում էինք պարել, երգել։ Իսկապես, բոլորով շատ մտերիմ ենք, նույնիսկ չեմ կարող առանձնացել ստեղծագործական կամ դերասանական անձնակազմին,- ասաց նա և հավելեց, որ երեկ շատ անակնկալներ չի ունեցել,- Անակնկալները երգերի տեսքով են եղել, ընկերներս երգեցին ու ուրախացրին ինձ»։

Ըստ Անիտայի՝ մինչև հիմա հավատում է երազանքների իրագործմանը, տորթի մոմերը  փչելու պահի հետ երազանքներ է կապում։ «Առաջնայինը երազանքներն են, հետո՝ նպատակները։ Ես հավատում եմ, որ երազանքներն իրագործվում են և տորթի մոմերը փչելիս միշտ երազանքներ եմ մտապահում։ Դրանք, հիմնականում, կապված են իմ աշխատանքի, երգարվեստի, դերասանության հետ։ Իմ մտապահած երազանքները կատարվում են, հուսով եմ՝ այս տարվա մտապահածն էլ մինչև մյուս տարի կկատարվի»,- նշեց նա։

Դերասանուհին դարձել է 22 տարեկան։ Նրա խոսքով՝ իրեն դեռ 21 տարեկան է զգում։ «Երևի, շուտով 22 կզգամ, որ մեկ տարով էլ մեծացա։ Կարծում եմ՝ հրաշալի տարիք է, երիտասարդության ամենալավ տարիքն է, երբ պետք է վայելել կյանքը, հասնել նպատակներին։ Երազանքներիս մի մասն արդեն կատարվել են։ Կարծում եմ, առհասարակ, 22-25–ն ընկած ժամանակահատվածն ամենալավ շրջանն է, երբ կարելի է իրականացնել գործնականի հետ կապված նպատակները։ Տարեցտարի ներքին փոփոխություններ եմ նկատում, ավելի հասուն եմ մտածում թե՛ աշխատանքի, թե՛ անձնական կյանքի հետ կապված հարցերում»,- ընդգծեց նա։

Խոսելով նվերների մասին՝ դերասանուհին նկատեց, որ ավելի շատ սիրում է նվիրել, քան նվերներ ստանալ։ «Առհասարակ, սիրում եմ նվիրել, մանրակրկիտ ընտրություն կատարել, հետո տեսնել, թե ինչպես է դիմացինն ուրախանում նվերը տեսնելիս։ Կստեմ, եթե ասեմ՝ նվերներ ստանալ չեմ սիրում, դա ևս սիրում եմ։ Երեկ շատ նվերներ եմ ստացել, բայց նույնիսկ չեմ հասցրել բացել, որովհետև առավոտյան շուտ եկել եմ նկարահանումների։ Բավականին բարդ էր երեկվանից հետո արթնանալն ու աշխատանքի գալը։ Հիմա մի փոքր քնած վիճակում ենք, բայց փորձում ենք լավ նկարահանվել»,- եզրափակեց Անիտան։

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու
Ամենադիտված