Հայերեն


Տիկին Քուքին ու «Գրին քարտը». ո՞ւր պիտի գնան հայերը, որ լավ ապրեն

Հասարակություն

Ընտրություն․․․ ապրել սեփական երկրում՝ դժվարություններով ու անվերջ հաղթահարումներով, թե՞ մեկնել բարեկեցիկ երկիր։ Իսկ գուցե ստացվի երկու տեղում էլ լինե՞լ։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը ԱՊՀ երկրներին կոչ է արել մինչև այս տարվա հունիսի 15-ը դուրս բերել ՌԴ–ում ապօրինի գտնվողներին։ Թե քանի հայ տուն կվերադառնա, կիմանանք ամռանը։ Իսկ առայժմ շատերը պատրաստվում են հեռանալ տնից, ընդ որում` որքան հեռու, այնքան լավ։ Ամենահեռուն, իհարկե, Ամերիկան է, չնայած ամենալավը, անկասկած, հայրենի հողն է։

ԱՄՆ-ում օրինական կերպով հիմնավորվելու միակ հնարավորությունը այդ երկրում ապրելու և աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ ունենալն է, ինչի համար պետք է «Գրին քարտ» շահել։ Այն տրվում է մշտական բնակության համար, մշտական բնակությունը հարկավոր է հպատակագրման համար, իսկ հպատակագրումը հարկավոր է, որպեսզի հինգ տարի որպես ռեզիդենտ ապրելուց հետո քննություն տաս և ԱՄՆ անձնագիր ստանաս՝ կազմի վրա հպարտ թռչնի պատկերով։

Իսկ մինչ այս, մինչ այն, «Գրին քարտն» ազատում է հյուպատոսարան գնալ-գալու, ինչ-որ տուրքեր վճարելու և անձնագրում հարկավոր վիզային նշումների «ճտոցին» սպասելու անհրաժեշտությունից։ Եվ ոչ միայն։ «Գրինը» հարմար է նաև նրանով, որ ԱՄՆ մուտք գործելիս այն ներկայացնում ես իմիգրացիոն սպային, և այլևս կարիք չկա բացատրելու, թե ինչու, ում մոտ, ինչի համար և ինչքան ժամանակով ես գնում։

Ամենից հաճախ ընդամենը մեկ հարց է հնչում․ ինչո՞ւ Ամերիկայում չեք մնացել նշանակված վեց ամիսը։ Ուշադրություն դարձրեք հարցի ձևակերպմանը․ չեն հարցնում, թե որտեղ եք եղել, այլ թե ինչու չեք ապրում երկրում, որը ձեզ «Գրին քարտ» է շնորհել։ Ստացվում է, որ եթե Ամերիկայում չես, ապա տանը չե՞ս։

Մինչդեռ կես տարի կարելի է բացակայել շատ տարբեր պատճառներով, ընդ որում՝ անգլերեն չիմանալը այդ պատճառներից գլխավորը չէ։ Կարելի է, օրինակ, Ամերիկան սիրել տարեկան ոչ թե վեց, այլ մեկուկես ամիս, ինչը բազմաթիվ ռեզիդենտների համար շատ հարմար կլիներ, բայց «իմիգրեյշընի» համար դա ազգային դրոշը վիրավորելուն հավասար բան է։

Վալերի Պլոտնիկով

Այսպես ուրեմն։ Գրինը չեք հարգում և օգտագործում եք միայն առանց վիզայի ԱՄՆ մուտք գործելու համար, իսկ դա կտրուկ իջեցնում է փաստաթղթի կարգավիճակը, որի համար, ինչպես ամերիկացիներն են կարծում, պայքարում է մարդկության լավագույն հատվածը։ Ինչն էլ հենց փորձում էր իմ գլուխը մտցնել անդրդվելի Քուքին՝ Միչիգան Նահանգի Դետրոյթ քաղաքի իմիգրացիոն (ներգաղթային) ծառայությունից։

...Տպավորիչ չափսերի աֆրոամերիկուհին՝ ազդրին ամրացված համապատասխան չափի «Կոլտով», մատով ցույց է տալիս «ժամանել է-մեկնել է» սյունակը։ Թվերը վկայում են ԱՄՆ-ում գտնվելու ժամկետների անթույլատրելի կրճատման մասին` ի հաշիվ այլ երկրներում՝ Ռուսաստանում և Հայաստանում չափազանց երկար բնակության։

-Այսպես ապրել չի կարելի,- ասում է Քուքին` թարգմանչուհու միջոցով պարզաբանելով, թե ինչպես է պետք ճիշտ ապրել։

Հայերեն թարգմանությունից ստացվում է, որ ճիշտ ապրելն առաջին հերթին նշանակում է չփորձել տիկին Քուքիի համբերությունը, քանի որ երրորդ անգամ նա արդեն չի ների։

-Իսկ այդ դեպքում ի՞նչ կլինի,-հարցնում եմ թարգմանչուհուն։

-Այդ դեպքում ձեզ դատի կտան, և դուք, ամենայն հավանականությամբ, կպարտվեք և կմնաք առանց «Գրին քարտի»։

Տիկին Քուքին գլխով հաստատում է։ Ըստ երևույթին, ես առաջինը չեմ, որ նմանատիպ հանգամանքներում հետաքրքրվում եմ սեփական ապագայով։

-Քուքին սիրում է, երբ ասում են ճշմարտությունը և միայն ճշմարտությունը,-ասում է թարգմանչուհին` հայտարարությունը զարդարելով դատական ներկայության տարրով։

Չցանկանալով խաղալ ճակատագրի հետ, որն անպայման բերում է Քուքիի մոտ` հերթական անգամ մեկնելիս հրաժեշտ տվեցի «Գրին քարտին» և երկիր մուտք գործեցի սովորական ամերիկյան վիզայով։ Շատ ավելի լավ ստացվեց։ Այս անգամ, սպասելով Քուքիի կամ նրա գործընկերների հետ հանդիպմանը` կանգնած էի սովորական հերթում՝ առանց խղճի խայթի զգալու պատճառների։ Այդ դեպքում ամեն ինչ արագ է տեղի ունենում, եթե իհարկե Բեն Լադենի ազգականը չեք։

Ամերիկա մուտք գործելը շատ հեշտ է աշխարհի գրեթե 30 երկրի, այդ թվում՝ Եվրամիության, Ճապոնիայի և Ավստրալիայի քաղաքացիների համար․ նրանք բոլորը առանց վիզայի ԱՄՆ մուտք գործելու իրավունք ունեն։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանն առայժմ այդ ակումբի անդամ չեն։ Մինչդեռ Հին Աշխարհից դեպի Նոր Աշխարհ թռչողների հոսքը տարեցտարի ավելանում է․ ԱՄՆ-ում ամեն մեկն իր համար կարևոր մի բան ունի։ Ի՞նչ ունեմ ես։ Ինչպես սովորեցրել է տիկին Քուքին, ասում եմ ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ, բացի ճշմարտությունից` ես այստեղ երկու թոռ ունեմ, և դա բավական է, որպեսզի գոնե տարին մեկ անգամ կտրեմ-անցնեմ Ատլանտյան օվկիանոսը՝ նրանց բնական միջավայրում տեսնելու համար։

Ավելին ՝ այստեղ 

 

Վարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ ՀայաստանԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմաց«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՀայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում Դեռևս վաղաժամ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՀայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կաՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբՃապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Բաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ Սուրենյանց Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան «Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանվՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված