Հայերեն


Բայց ինչու՞ հրաժարական տվեց, իր կամքո՞վ, ցանկությա՞մբ

Blog

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՈՂԱՏՈՒԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ՈՒ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՊՏՈՒԿՆԵՐԸ։ Կամ Արսեն Մարտոյանը կհաղթի նիկոլին

Այսօր առավոտյան երկու դրվագ իրար խառնվեց։ Ճնշված, նվաստացած դեմքով հայրենադավը կարճ խոսքով հայտարարեց իր հրաժարականի մասին՝ միաժամանակ շեշտելով, թե մնալու է վարչապետի պաշտոնակատար։ Նույն այդ րոպեներին մեկ էլ նկատեմ, որ որդուս ուսերին կապտուկներ են։ Հարցնում եմ՝ ինչու՞։ Պատասխանը կարճ էր՝ բերման ենարկելիս, երբ ոստիկանները հերթական անգամ ծառայում էին այսօր հրաժարական տված հայրենադավին։ Դստերս ոտքի մեծ կապտուկն արդեն նախօրեին էի տեսել։ Ծառայողներն անգամ աղջիկներին չէին խնայել։

Հիմա ասեմ՝ ինչու կապտուկները հիշեցիհրաժարականի պահին։ Լուսանկարներում Արսեն Մարտոյանն է։ ՀՅԴ երիտասարդական միության անդամ, ՀՅԴ Պատանեկան միության պատասխանատուն, ՀՅԴ Կամավորական Շարժում ՀԿ վաշտերի կազմում մեր հարյուրավոր ընկերների հետ 2020 թ. սեպտեմբեր 27-ին առաջնագիծ մեկնած։ Մատաղիսում ստացել էր ծանր վիրավորում։ Հրաշքով փրկվել էր։ Դիպուկահարի փամփուշտն անցել էր ողջ մարմնով ու բարեբախտաբար չէր վնասել որեւէ օրգան։ Անցնող ամիսների բողոքի ցույցերին պարբերաբար բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։ Այս լուսանկարում նրան ուղղակի ծեծում են հայրենադավի ծառաներն ու քարշ տալիս։ Հաջորդ օրը տխությամբ ասաց՝ ափսոս, Դաշնակցության զինանշանը կորավ։

Ինչու՞ այս ամենը գրեցի։ Այսօր հայրենադավի հրաժարականի հայտարարությունը քամհարանքով ընդունվեց, եւ այդպես էլ կլիներ։ Բայց ինչու՞ հրաժարական տվեց։ Իր կամքո՞վ, ցանկությա՞մբ։ Համոզված եմ՝ ՈՉ։ Չլինեին մեր երիտասարդների կապտուկները, չէր լինի այս հրաժարականը։ Հիշեք՝ որտեղի՞ց սկսեցինք։ 2020 թվական, նոյեմբերի 11, Թումանյան փողոց, 15։00 մոտ 200 հոգով հավաքված էինք ու ծովածավալ ոստիկանություն։ Հանկարծ Հրանտ Մարգարյանի բացականչությունը՝ նիկոլ, դավաճաաան… ու գնաց։

Ոստիկանության շղթան ճեղքելով՝ արդեն Ազատության հրապարկում էինք, հազարավորները։ Հետո երթ, երեկոյան տասնյակ բերման ենթարկվածներ։ Իշխան Սաղաթելյանի, իմ, Վանեցյանի, Արծվիկի ու մի քանի տասնյակ մարդականց դեմ քրեական գործ, կալանքներ, դատարանների իրավաչափ որոշումներ։ Սաքոն Կարապետյանը, Գերասիմը, մեր տասնյակ տղաներ ոստիկանության մշտական այցելուներ դարձան։ Հեշտ չէր։ Ձմեռ, ցուրտ, անհաշիվ ոստիկաններ։ Ու պայքար։ Անդադար պայքար։ Երբեմն դանդաղ, երբեմն՝ ուժգին։ Վրանային ճամբարներ Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում։ Պայքարի տեսանելի ու անտեղ գործիչներ։

Մեր հազարավոր ընկերներով։ Շատերը՝ պատերազմի ողջ ընթացքում առաջնագծում եղած, ու միայն նոյեմբերի վերջին Երեւան վերադարձած։ Շատերը՝ Հայրենիքում հաստատված ու խաղաղ կյանքը թողած փողոց իջած։ Կտա՞ր այսօր հրաժարական հայրենադավը, եթե չլիներ այս ամենը։ Ոչ, վստահ՝ ոչ։ Նա արդեն ընտանիքի հետ առանց կառավարական ամառանոցների, թիկնազորի, վայելքների չի պատկերացնում իր կյանքը։

Այսօր հայրենադավը հայտարարեց իր հրաժարականի մասին, շեշտեց, որ մնում է պաշտոնակատար, ասաց՝ վախվորած։ Ու երբ տեսնում էի նրա խեղճացած, խամրած աչքերի հայացքը, աչքիս առջեւ մեր հարյուրավոր երիտասարդների կապտուկներն էին ու Արսեն Մարտոյանը։ Նրա կողքին վստահ կլինեին իր հետ նույն մարտում զոհված Գեղամը Մուշեղյան, ուսանողական միությունից Կիմը Խաչատրյան, Հրազդանից ընկերներով կշտապեր Մհերը Հարությունյան, մեր Ճուտը, մեր տղերքը, որ այսօր չկան։ Ընկան։ Նրանք կապտուկ չստացան հայրենադավի դեմ պայքարում։ Նրանք նահատակվեցին հանուն Հայրենիքի։ Իսկ այսօրվա հրաժարականի հայտարարությունն այդ կապտուկների պարտադրանքն էր։ Արսեն Մարտոյանն ու ընկերները էլի շարքերում են։ Կանգնած ձիգ, քանի որ պաշտպանում են Հայրենիքը, հայրենադավներից, նիկոլիզմից։ Ու կՀԱՂԹԵՆ»։

 

 
 
Ավելին ՝ այստեղ 
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված