Հայերեն


Էվրիկա՜. Հայաստանի փրկության բանալին վերջապես «գտնված» է

Քաղաքականություն

Ներքաղաքական դաշտում տիրող նախընտրական թոհուբոհի մեջ, երբ քաղաքական ուժերին ու դրանց ղեկավարներին հուզող թիվ մեկ հարցը դարձել է այն, թե ինչպես, ինչպիսի մեթոդների կիրառմամբ է հնարավոր դառնալու առաջիկա ընտրություններին հաջողություն գրանցել ու ներթափանցել օրենսդիր մարմին, հաճախ ոչ միայն նույն այդ քաղաքական ուժերի, այլև հասարակության կողմից մի տեսակ երկրորդ պլան է մղվում գաղափարախոսությունների հարցը, որն, ինչպես հայտնի է, քաղաքական պայքարի ողջ իմաստն ու էությունն է:
Պարզվում է՝ մինչ Հայաստանը բավական արագ տեմպերով գահավիժում է անդունդ, մինչ տնտեսության վիճակն օր օրի վատանում է, իսկ երկիրն էլ՝ ամիս առ ամիս դատարկվում, «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող քաղաքական ուժը, որն, ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ օրերս պաշտոնապես հայտարարեց քաղաքական դաշինք կազմելու մասին, արևմտյան որոշ քայքայիչ հովերով տարված, սկսել է փորձեր կատարել՝ ուշադրությո՛ւն, ՀՀ-ում թմրամոլությունն ու մարմնավաճառությունն օրինականացնելու:Առաջին հայացքից անհավատալի թվացող այս իրողության մասին տեղեկանում ենք, մասնավորապես, այլևս նորաստեղծ դաշինքի անդամ հանդիսացող Ալեն Սիմոնյանից:
«Ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում, ամբողջ աշխարհում մարիխուանան օրինականացվելու է: Հասկանում եմ՝ այն, ինչ որ ասում եմ, ոչ պոպուլյար բան է, և մեր հանրությունը, որը սովետական ժամանակահատվածում է մեծացել և ծանոթ է «պլանքյաշ» արտահայտությունը, բացասական իմաստով է հասկանում այդ ամենը, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ կան բաներ, որոնց ժամանակը գալու է և մենք խոսելու ենք դրանց մասին: Մարիխուանան և մարմնավաճառությունը շատ մեծ ստվեր են իրենցից ենթադրում, որից օգտվում են շատ մեծ քանակությամբ մարդիկ: Կարծում եմ՝ ոլորտները կարգավորելով և այդ ստվերը օրինական դաշտ բերելով՝ մեր տնտեսությունը զգալի աճ կունենա»,-էլեկտրոնային ռեսուրսներից մեկին տված իր հարցազրույցում խրոխտաբար պնդել է Սիմոնյանը՝ օրինակ բերելով Նիդերլանդները:
Էվրկա՜. պատերազմական վիճակի մեջ գտնվող Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական բանաձևը գտնված է այլևս, և դա, պարզվում է, Հայաստանը անառակության ու թմրամոլության որջ դարձնելու ուղին է. վե՛րջ արտագաղթին, հուսահատությանն ու աղքատությանը: Այո՛ «եվրոպական արժեքներին», բարեկեցությանն ու առաջընթացին...
Սարկազմը՝ սարկազմ, բայց մի հետաքրքաշարժ հարց չբարձրացնել՝ մենք, պարզապես, չենք կարող. տեղյա՞կ են արդյոք իրենք իրենց հայ հասարակությանը որպես ազգի փրկիչներ հրամցնող նորաթուխ քաղաքական դաշինքի պարագլուխներն իրենց թիմակիցների՝ հասարակության համար միանգամայն իրական վտանգ հանդիսացող գաղափարների իսկությունից. ենթադրելի է՝ այո: Եթե այո, ապա անմիջապես երկրորդ հարցը՝ մի՞թե այս՝ այլևս վայ քաղաքական դաշինքը, որի ղեկավարներն, ամեն մեկն իր հերթին, որպես ազգի «առաջնորդ» է ինքն իրեն երևակայում, իբր հոգու և մտքի խաղաղությունը ժողովրդի դարդից կորցրածներ, կիսում են իրենց ազատամիտ թիմակցի զազրելի հայացքները…
Եթե սույն հարցին տրվող պատասխանը դրական է, ապա դժվար չէ պատկերացնել, թե իրականում մենք գաղափարական ինչ «գիգանտի» հետ գործ ունենք՝ ի դեմս «ընդդիմադիր» դաշինքի, իսկ եթե ոչ, ուրեմն՝ գործ ունենք անկազմակերպ, անգլուխ մի քաղաքական երևույթի հետ, որի հետ հույսեր կապելը, առավել ևս՝ ճանապարհ անցնելը, պարզ հիմարություն կլիներ:
Փաստորեն՝ օրերս կայացած քաղաքական դաշինքի թիվ մեկ նպատակը, կարելի է ասել, այլևս պարզ է, իսկ տնտեսությունը խոր անդունդից դուրս բերելու այս ուժի ծրագիրը՝ միանգամայն հստակ՝ Հայաստանը դարձնել թրաֆիքինգի տարածաշրջանային կենտրոն, անառակության որջ՝ Անդրկովկասում. ահա և նրանց առաջին ու թիվ մեկ նախաձռնությունն ու քայլը մի երկրում, ուր կուտակված խնդիրներն ու մարտահրավերներն այնքան շատ են, որ պատկերացնելն անգամ դժվարություններ է հարուցում: Հետո էլ ասում են՝ մեզանում իդեաների սով է, գաղջ մթնոլորտ: Թո՛ւյլ տվեք որոշ անբարեհույս նորագոյացությունների՝ ազատորեն ինքնաարտահայտվել ու անմիջապես պարզ կդառնա, որ այդ տպավորությունը միանգամայն թյուր է. իդեաներ՝ որքան ասես, մտքեր ու մտահղացումներ՝ որքան ուզես...
Ի դեպ՝ մարիխուանան օրինականցնելու գաղափարն ամենևին էլ նոր չէ, ու չի բացառվում, որ ամեն գնով որպես ժողովրդավարության պատվար ներկայանալ ցանկացող նորաթուխ քաղաքական դաշինքի ղեկավարները ազգակործան մտքեր ու նախաձեռնություններ երկնելիս ներշնչված լինեն ասենք ԱՄՆ-ում գոյություն ունեցող «Մարիխուանա» անվամբ կուսակցության գաղափարներից. 2002-ին Ամերիկայում Վիկտորիա Նոլլի կողմից հիմնադրված այս քաղաքական ուժն իր համար գերնպատակ է հռչակել երկրում թմրամիջոցների դեմ պայքարի վերացումն ու թմրանյութերի ազատ շրջանառությանը հասնելը: Ո՞վ գիտի, միգուցե Նոլն ու նորաստեղծ դաշինքի պարագլուխները ինչ-որ կերպ միմյանց հետ անտեսանելի կապերի մե՞ջ են գտնվում, միգուցե հենց Նո՞լլն է ոմանց ներշնչել՝ առաջնորդելու Հայաստանն ու հայ հասարակությանը՝ կործանարար ճանապարհով. ոչինչ բացառել չի կարելի...
Այնպես որ՝ խորհուրդ քաղաքացիներին՝ առաջիկա ընտրություններին այս կամ այն քաղաքական ուժին կամ գործչին ձայն տալուց առաջ բարի՛ եղեք, նախապես ճշտե՛ք դրանց նախասիրություններն ու թուլությունները. հետո կարող է ուշ լինել, ու երկիրը ստիպված լինի կանգնել կատարված փաստի առաջ՝ համազգային մասշտաբների ողբերգության:

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված