Հայերեն


Եթե Օնիկ Գասպարյանը մտնի խաղի մեջ, դա կլինի Փաշինյանի իշխանության վերջը. Օնիկ Գասպարյանի խորհրդական

Հասարակություն

Օրերս Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ Լելե-Թեփե օպերացիա չի եղել, եղել է Քյանդ-Հորադիզի օպերացիա. իսկ Քյանդ-Հորադիզից Լելե-Թեփեն գտնվում է 9-10 կիլոմետր հեռավորության վրա։ Բաբայանի այս պնդմանն արձագանքել էր «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար Վովա Վարդանովը՝ պնդելով ուղիղ հակառակը. Նա նշել էր, որ Լելե-Թեփեն գրավել են, բայց չեն պահել, իսկ այդ գրավման ընթացքում մի առանձին գումարտակ է ոչնչացել, ունեցել են 400-500 զոհ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը ևս պնդել է՝ Լելե-Թեփե օպերացիան իրականացվել է, և Սամվել Բաբայանն ընդամենը հիմա նման բան ասելով՝ ցանկանում է ցույց տալ, թե ինքը կապ չի ունեցել այդ օպերացիայի հետ։

«Ջալալ Հարությունյանը, Սամվել Բաբայանը, Նիկոլ Փաշինյանը ցանկացել են իրականացնել այդ օպերացիան։ Սելեկտորով խոսացել են, որի ժամանակ լսվում է Բաբայանի ձայնը, որ ասում է, թե ամեն ինչ մտածել ենք, պատրաստել, այո՛, դա Սամվել Բաբայանի ձայնն է, ուստի հիմա, պարզապես, ուզում են մաքրվեն, որովհետև մտածում են միայն իրենց մասին»,- ասել է Վլադիմիր Պողոսյանը։

Ըստ նրա՝ և Սամվել Բաբայանը, և այլք հիմա լծվել են Օնիկ Գասպարյանի դեմ արշավին, իսկ Գասպարյանի դեմ արշավի պատվիրատուն հենց իշխանությունն է։

«2018 թվականից դրանք (իշխանությունը,- Ա.Ս.) սարքել են մի մեծ ռեալիթի շոու՝ մեկին ձերբակալելով, մյուսին ասֆալտին փռելով։ Հիմա դրանք ուզում են, որ Օնիկ Գասպարյանը մասնակցի այդ շոուին՝ մեղադրի սրանց, նրանք էլ՝ Օնիկ Գասպարյանին։ Գասպարյանի դեմ այս ամենն անելով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Գասպարյանը մտնի այդ խաղի մեջ ու բացի իր խաղաքարտերը։ Փաշինյանին չի հաջողվում, իշխանության պատվերով հիմա արենա են մտել Սամվել Բաբայանն ու Անդրանիկ Քոչարյանը»,- ասել է Պողոսյանը։

Հարցին՝ իսկ ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը Գասպարյանին սևացելու պատվերով, Պողոսյանն ասել է, որ նպատակը պարզ է՝ ասել, թե «մենք ամեն ինչ արել ենք, բանակն է, որ չի արել, բանակը ոչնչացնելու խնդիր են դրել», դրա համար էլ նաև զինվորների ծնողներին ուղարկում են Պաշտպանության նախարարության դեմ ակցիաների, թեև ծնողների բարձրացրած հարցերի հասցեատերը Կառավարությունն է, ոչ թե Գլխավոր Շտաբը կամ ՊՆ-ն։

«Դրանք ուզում են բանակին մինչև վերջ ջարդել, ու դա նրանց հաջողվում է, որովհետև օրենքները չեն աշխատում»,- ասել է նա։

Դիտարկմանը՝ բայց հանրությունը հարցեր ունի Օնիկ Գսպարյանին, հետաքրքրվում է՝ եթե Փաշինյանն իր կայացրած որոշումներով վտանգում էր պետության անվտանգությունը, ԳՇ-ն ինչո՞ւ հայտարարություն տարածեց ոչ թե կապիտուլյացիայի հայտարարությունից անմիջապես հետո, այլ 4 ամիս անց, կամ եթե Փաշինյանը ոչ ադեկվատ որոշումեր էր կայացնում, այդ դեպքում ինչո՞ւ էր ԳՇ պետը ենթարկվում այդ ոչ ադեկվատ որոշումներին, Պողոսյանը պատասխանեց, որ Շտաբը զբաղված է եղել պատերազմ վարելով ու այլ գործով։

«Ժողովուրդն ասում է՝ ինչո՞ւ չեն շպրտել իշխանությունից. լավ, շպրտեցինք, իսկ ո՞ւմ նշանակեինք այդ պատերազմի ժամանակ։ Եթե Գլխավոր Շտաբի պետը մեկին հաներ իշխանությունից, պետք է հաներ նաև մյուսներին, ու դա բերելու էր համակարգի քանդման, բացի այդ, բանակը զբաղված է այլ գործերով։ Ինչ վերաբերում է կապիտուլյացիայի հայտարարությանը, ապա բանակը տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի հայտարարություն է ստորագրել, ինչ-որ թուղթ, որ պատրաստվում է, մենք իմացել ենք ստորագրելուց հետո»,- ասել է Պողոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ հիմա Հայաստանում ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ այս իշխանության պաշտոնավարման ժամանակ իշխանությունից հեռացած զինվորականները որոշեն ձևավորել մի նոր ուժ և այդպես մասնակից դառնան քաղաքական գործընթացներին։

Հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանը կմտնի՞ նման խաղի մեջ, ու դա ի՞նչ հետևանք կունենա Նիկոլ Փաշինյանի համար, Պողոսյանը պատասխանել է.

Ավելին՝ այստեղ 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված