Հայերեն


Մահացու վտանգ երկրի անվտանգությանը. ահազանգ ԱԱԾ պետի նախկին տեղակալից

Ամենաընթերցված

Անի Սահակյան, «Հայելի»

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները դեկտեմբերի 6-ին, գիշերը Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1 կիլոգրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը երկիր:
Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել էին 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Վարորդը եղել էր Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին, ով դատավարության ժամանակ իրեն մեղավոր չէր ճանաչել և պնդում էր, թե կապ չի ունեցել թմրանյութի հետ:
Հաջորդիվ մեզ այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ եղավ մոտ մեկ տոննա հերոինը: ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը թմրանյութի հաճախակի ներկրման դեպքերի ու Հայաստանում տիրող իրավիճակի համադրությունից լուրջ կասկածներ ունի, որ Հայաստանը թմրադիլլերների համար ոչ թե տրանզիտ երկիր է հանդիսանում, այլ սպառող: Նա ուշադրություն է հրավիրում գիշերային ակումբներում եւ այլուր դանակահարությունների, փոխհրաձգությունների վերջին դեպքերին ու ընդգծում, որ որպես կանոն դրանք տեղի են ունենում թմրանյութի ազդեցության ներքո: Հիշեցնում է՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության հիմնական կասկածյալները եւս ըստ փորձաքննության՝ թմրանյութի ազդեցության տակ են գործել:
«Եթե մենք այսօր իմանայինք, թե ուր մնաց այն մեկ տոննա հերոինը, ապա կասկածներ չէինք ունենա. մեկ գժոտ թուրքի ու կոշիկները ծակ, ցնցոտիավոր վրացու դատի տվեցինք եւ մեկ տոննան շատ գեղեցիկ թաղեցին մարդկության համար անհայտ հասցեներում, վերացրեցինք- գնաց: Մինչդեռ եթե պարզեինք, թե իրականում ինչ հասցեների համար էր այդ մեկ տոննան,որովհետեւ հասկանալի էր, որ դատված մարդկանց խելքի բան չէր, ապա մեզ համար պարզ կլիներ, թե այդ մեթամֆեթամինը ինչու էին բերել եւ ում համար էր այն, եւ արդյոք սա միակ դեպքն է»:
Գուգեն Եղիազարյանի գնահատմամբ գործ ունենք լրջագույն խնդրի հետ, քանի որ հարյուրավոր երիտասարդներ կարող են թմրամոլներ դառնալ, խեղել սեփական ճակատագիրը, այդկերպ վտանգի տակ բերելով մեր ազգային անվտանգության հարցը:
Գուրգեն Եղիազարյանն այս վտանգավոր գործընթացը կանխելու ճանապարհներ է մատնանշում. «Հարկավոր է անհապաղ Իրանի հատուկ ծառայությունների հետ համատեղ միջոցառումներ կազմակերպել՝ հայ-իրանական սահմանը նարկոբարոններից ազատելու համար, երկրորդը՝ պետք է հետամուտ լինել ու պարզել, թե 1 կգ-ի հասցեատերն ով էր, եթե այս անգամ էլ չպազվի իրական հասցեատերը, ապա սպասեք հետագա ներկրումներին, որը մեր փոքրիկ երկրի համար մահացու վտանգ է»:
Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ, որպես կանոն նարկոբիզնեսը ազդեցիկների ձեռքում է, նա չի կասկածում, որ այս հարցում «լրջագույն որջ» է այստեղ գործում, բայց «փոքրիկ ու փխրուն» Հայաստանի դեպքում պետք է գիտակցել, որ հետեւանքները կործանարար են լինելու, ուստի կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ բացահայտելու ներկրված թմրանյութի իրական հասցեատիրոջը. «Սա ուղիղ հարված է ազգային անվտանգությանը, ինչպես քաջարի զինվորն է մահացու հարված ստանում սահմանը պաշտպանելիս, այնպես էլ մեր պատանիներն են նույն հարվածը ստանում թմրանյութ օգտագործելիս»: Եղիազարյանի համեմատությամբ, տարբերություն չկա երկիրը գրավել զենքով, թե ոչնչացնել թմրանյութով: Մենք վտանգված ենք ազգովի»:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված