Հայերեն


«Լավրովի պլան» պլյուս ռուս-թուրքական դաշինք

Քաղաքականություն

«Առավոտ»-ը գրում է․

«ԼՂ խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար» Օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա` քննարկելու ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում առանցքային հարցեր: Կրեմլում Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո ՀՀ նախագահը նշեց, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում «պատրաստ ենք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը», եւ որ` «կարեւոր է, որ կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները»։ «Ես հաճույքով ձեզ կտեղեկացնեմ Բաքվում Ալիեւի հետ ունեցած մեր զրույցի արդյունքների մասին»,- նշեց Պուտինը: Ս. Սարգսյանը ԶԼՄ-ների առջեւ, ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքներով, հստակեցրեց, թե ինչ է նշանակում հայկական կողմի «պատրաստ լինելը»: Խոսքը վերաբերում է ավելի վաղ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: «Դա, նախեւառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը»: Նա ընդգծեց նաեւ, որ նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետեւանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: «Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք ՌԴ նախագահի հետ: Նման զգայուն թեմայի հետ կապված խաղաղ գործընթացը, բանակցությունները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման եւ նոր լարվածության: Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ եւ իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը»: Կրկին զենքի վաճառքի թեմայով Սարգսյան-Պուտին հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանին եւ Հայաստանին մատակարարվող զենքի մատակարարումների թեման: Ըստ ամենայնի, Պուտինն այս անգամ որոշել է վճռական լինել եւ կանխել Հայաստանից Մոսկվայի նկատմամբ ժամանակ առ ժամանակ արտահայտվող դժգոհությունները: Սակայն դա անելով՝ Պուտինը, ըստ էության, կրկին արդարացրել է Մոսկվայի քայլը` Ադրբեջանին զենք վաճառելու հարցում: ՌԴ-ն աշխատում է Հայաստանի հետ ռազմամթերքի մատակարարման հարցով եւ կատարում է իր պարտականությունները՝ նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով Ադրբեջանին եւ Հայաստանին մատակարարվող զենքի մատակարարումների մասին հայ լրագրողի հարցին: «Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ մեր դաշնակիցը, մենք ունենք փոխադարձ պարտականություններ, եւ Ռուսաստանը իր պարտականությունը մշտապես կատարում է»: Պուտինը նաեւ հավելել է, որ զենքի վաճառքի ժամանակակից շուկայում ցանկացած երկիր գործնականում կարող է ցանկացած զենք գնել. «Եվ ասենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթ արդյունահանող երկիր, արագ զարգացող տնտեսություն ունեցող երկիր, ոսկու բավականին մեծ ծավալի պաշարներ ունեցող երկիր, իհարկե, ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղից»: Անկարան ազդարարեց Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափում ԼՂ խնդրի քննարկումը Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափով՝ հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ճիշտ Սարգսյան-Պուտին բանակցությունների օրը: Թուրք նախարարը հավաստիացրել է, որ հարցը այդ ձեւաչափով քննարկելը ձեռնտու է բոլոր կողմերին, եւ Թուրքիան պատրաստ է օգնել կարգավորելու Ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ այն լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար։ Ընդ որում, Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան այժմ քննարկում է Ռուսաստանի առաջարկները. «Այդ նախաձեռնությունները համընկնում են այն նախաձեռնությունների հետ, որոնք ժամանակին մենք առաջարկում էինք Հայաստանին՝ հակամարտության կարգավորման համատեքստում։ Ինչպես ռուսաստանցի, այնպես էլ ադրբեջանցի եղբայրները կողմ են, որպեսզի Անկարան իր ներդրումը կատարի հակամարտության կարգավորման հարցում»։ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերից կարելի է ենթադրել, որ խոսքը «Լավրովի պլանի» մասին է, որն ընդունելի է Բաքվի ու Անկարայի համար, եւ հենց այդ պատճառով էլ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան համագործակցության ձեւաչափի գոյությունը ձեռնտու է երեք երկրներին էլ: Բացի այդ, Սանկտ Պետերբուրգում Պուտին-Էրդողան շուրջ երկու ժամ տեւած բանակցությունների օրակարգային հարցերից մեկն, ըստ Չավուշօղլուի, ԼՂ հարցի շուրջ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա ձեւաչափով քննարկում կազմակերպելն էր: «ՌԴ նախագահը նույնպես դրական է արձագանքել»,- ասել է Չավուշօղլուն՝ մանրամասնելով, որ երբ Էրդողանը Պուտինի հետ զրույցում հնչեցրել է այդ առաջարկը, նա առանց մտածելու ընդունել է։ Նկատենք, որ պաշտոնական Մոսկվան չի հերքել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները, իսկ պաշտոնական Երեւանն արձագանքել է Չավուշօղլուի հայտարարություններին, սակայն մեկ անգամ եւս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության անընդունելի լինելը շեշտելով: «Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է՝ հեռու մնալ կարգավորումից»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը news.am-ի հետ զրույցում՝ հավելելով. «Չավուշօղլուի նախորդը եւս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»: Ստացվում է, որ Պուտին-Էրդողան մերձեցումը կոնկրետ «արդյունք» է ունեցել` Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափում ներառված է ԼՂ խնդրի կարգավորումը, ու գոյություն ունեն առաջարկներ, որոնք նրանք քննարկում են, եւ դա «Լավրովի պլանն» է: Վստահաբար, երեք երկրների համար ընդունելի է «Լավրովի պլանը», մինչդեռ պաշտոնական Երեւանը համառորեն հերքում էր դրա գոյությունը: Ի դեպ, նկատենք նաեւ, որ «Լավրովի պլանի» մասին խոսել է նաեւ «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը` նշելով. «Հայաստանը պետք է համաձայնվի Լավրովի պլանին` Բաքվին հանձնի 5 շրջանները` չպահանջելով դրա դիմաց չափազանց բարձր եւ ոչ իրատեսական գին»: “Дорогой мой друг Владимир Путин” Ութ-ինը ամիս տեւեց Պուտինի զայրույթը Էրդողանի նկատմամբ: Նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո, երբ սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները, ռուսական քարոզչամեքենան ներկայացնում էր «հրեշ» Էրդողանի հանցանքները ու մեղքերը: Այդ օրերին ասվեց, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ու Թուրքիան հաշտվելու են, եւ «հորթի հրճվանք» չարժե ապրել Էրդողանին հասցրած Պուտինի «հզոր ապտակներից»: Ահա ամեն ինչ ավարտվեց: Պուտինն Էրդողանին Սանկտ Պետերբուրգում ասաց` «Բարի գալուստ, ուրախ եմ ձեզ տեսնել», իսկ Էրդողանը Պուտինին անվանեց` «իմ թանկագին ընկեր, Վլադիմիր»: «Վստահ եմ, որ այսօրվա մեր որոշումների ու քայլերի արդյունքում ռուս-թուրքական համագործակցությունն էլ ավելի կխորանա»,- Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին նշեց Թուրքիայի նախագահը: «Ձեր այսօրվա այցը՝ չնայած Թուրքիայում առկա շատ դժվարին ներքաղաքական դրությանը, խոսում է այն մասին, որ մենք բոլորս ենք ուզում վերականգնել մեր երկխոսությունն ու հարաբերությունները՝ ի շահ թուրք եւ ռուս ժողովուրդների»,- նկատեց ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ հանդիպման օրակարգում են ոչ միայն երկկողմ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների վերականգնումը, այլեւ տարածաշրջանային հարցեր: Հատկանշական էր, որ կարճատեւ բրիֆինգում Պուտինը հատուկ ընդգծեց, որ սատարել է Էրդողանին ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու հարցում, նա հիշեցրեց, որ Էրդողանին ձեռք է մեկնել դժվարին պահին. «Գիտեմ, որ առաջիններից մեկն էի, որ զանգահարեցի Ձեզ՝ աջակցելու ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում: Ուզում եմ կրկին ընդգծել, որ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք կտրականապես եւ միշտ դեմ ենք Սահմանադրությանը հակասող ցանկացած գործողության: Եվ ես հուսով եմ, որ Ձեր իշխանության ներքո Թուրքիայի ժողովուրդը կհաղթահարի այս ճգնաժամը»: Շուրջ 2 ժամ տեւեց Պուտին-Էրդողան հանդիպումը: Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ Էրդողանը կարող է այս ամսվա վերջին արդեն Պուտինին հրավիրել Անթալիա՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների ընկերական խաղը դիտելու: Սանկտ Պետերբուրգում Էրդողանին ուղեկցում էին փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, զբոսաշրջության եւ մշակույթի նախարար Նաբի Ավջըն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին, սննդի, գյուղատնտեսության ու անասնապահության նախարար Ֆարուք Չելիքը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհդի Էքերը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը: Ռուսական կողմից ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերը կանոնակարգող օգնական Յուրի Ուշակովը, Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Ռուսաստանի նախագահի՝ սիրիական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը: Թուրքիայի հետ չարտերային չվերթների վերականգնումը մոտակա ժամանակի հարց է՝ վստահեցրել է Պուտինը Էրդողանի հետ մամլո ասուլիսում: Թուրքիայի նախագահը համարում է, որ հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու ձգտում ունեն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան. «Երկու կողմերն էլ վճռականորեն են տրամադրված այն բանում, որ մեր հարաբերությունները դուրս բերվեն մինչճգնաժամային եւ նույնիսկ ավելի բարձր մակարդակի: Մենք դրա համար ունենք քաղաքական կամք»,- ընդգծել է նա: Էրդողանը նշել է, որ Թուրքիան տրամադրված է հարաբերությունները զարգացնելու պաշտպանական արդյունաբերության ոլորտում, «Ակույու» ԱԷԿ-ի նախագծին տալ «ռազմավարական ներդրման» կարգավիճակ, եւ «Թուրքական հոսք» գազատարի միջոցով ապահովել ռուսական բնական գազի մատակարարումը Եվրոպա: Իսկ ՌԴ նախագահը Էրդողանի հետ կայացած հանդիպումն անվանել է կառուցողական. «Կայացել է առարկայական եւ, կուզեի ընդգծել՝ կառուցողական զրույց երկկողմ կապերի ողջ համալիրով, ինչպես նաեւ միջազգային օրակարգով»: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է աստիճանաբար վերացնել թուրքական ընկերությունների նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաեւ ընդգծել է Թուրքիայի կողմից ընդունված որոշակի քաղաքական լուծումները «Ակույու» ԱԷԿ-ի, «Թուրքական հոսքի» եւ տուրիզմի վերաբերյալ: Էրդողանը նաեւ վստահեցրել է, որ Թուրքիան պատրաստ է «Թուրքական հոսք» գազատարի միջոցով ապահովել ռուսական բնական գազի մատակարարումը Եվրոպա. «Թուրքական հոսք» նախագիծը նույնպես կիրականացվի: Մեր հետաքրքրված նախարարությունների եւ գերատեսչությունների հետ միասին մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, որպեսզի այս գազատարով ապահովենք ռուսական գազի իրացումը դեպի Եվրոպա»: «Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն էներգետիկայով, ոչ գազով, ոչ էլեկտրակայաններով: Մեզ մոտ այն բավականին բազմակողմանի է: Դա ե՛ւ մեքենաշինությունն է, ե՛ւ մետաղագործական արդյունաբերությունը, ուղիղ իմաստով առեւտուրը: Մենք այսօր շատ ենք խոսել նաեւ գյուղատնտեսական ապրանքների մատակարարման մասին: Մենք կանենք այդ ամենը այն պլանների շրջանակներում, որոնք այսօր ձեւավորվել են»,- իր հերթին հավելել է Պուտինը: Այսպիսով, Ռուսաստանն ու Թուրքիան ոչ միայն վերականգնում են առեւտրատնտեսական համագործակցության նախկին մակարդակը, այլեւ, ակնհայտորեն, ավելի են խորացնում հարաբերությունները` բոլոր ոլորտներում

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված