Հայերեն


«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք պատերազմի մեկնարկի մասին, կիրակի էր։ Նարեկ սարկավագը պատարագ ուներ, բայց շտապեց նախարարություն, երեկոյան տուն եկավ զինվորականի հագուստով։ Ուղիղ 1 ամիս նա զինվորների կողքին եղավ ու դեռ կլիներ, եթե թշնամու գնդակը չխլեր Նարեկի կյանքը։

Գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանն ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմում զինվորներին մենակ չթողեց` մարտերը սկսվելուն պես շտապելով առաջնագիծ։ Այժմ էլ նա իր զինվորների կողքին է` Եռաբլուրում...

Նարեկ սարկավագի մասին պետք է զրուցեմ նրա կնոջ` Մարիամ Բզնունու հետ։ Մարիամը տրամադրված է հարցազրույցին, սկզբում անկեղծորեն ասում է` փակվել էր և մինչ այս չէր կարողանում մարդկանց հետ շփվել։ Զրույցի ընթացքում հանդարտորեն, մեղմ ժպիտով պատմում է ամուսնու մասին և, միայն երբեմն–երբեմն հուզվելով, լռում. ժամանակ է վերցնում` չուզենալով զգացմունքներին տեղիք տալ։

Дьякон Нарек Петросян с супругой Мариам Бзнуни
 
Նարեկ սարկավագը կնոջ հետ

Ապրիլյանի ժամանակ Մարիամն ու Նարեկ սարկավագը դեռ ամուսնացած չէին։ Կինը պատմում է, որ երբ Նարեկը հայտնել է առաջնագիծ մեկնելու մասին, շատ է անհանգստացել և խնդրել է, որ ինքն էլ հետը գնա։ Բայց Նարեկ սարկավագը վստահեցրել է` լավ է լինելու. Մարիամին մնում էր միայն օրուգիշեր աղոթել։

«Պատերազմի ավարտից հետո, սակայն, Նարեկը չշտապեց տուն վերադառնալ. նա դեռ երկար ժամանակ այնտեղ էր, որպեսզի օգներ զինվորներին. գառներ էր գնում և մատաղ անում։ Երբ առաջնագիծ «Սնիկերս» էին ուղարկում, ասում էր, որ դա սնունդ չի, պետք է օգտակար բաներ ուտեն։ Ուշքումիտքը զինվորներն էին»,–ասում է Մարիամը։

Ամեն ինչ այլ էր այս անգամ. Մարիամն արդեն ավելի քիչ էր անհանգստանում, քանի որ նախորդ անգամվա փորձն ուներ, մտածում էր` ապրիլյանի նման սա էլ մի քանի օր է տևելու. կաղոթի, և Նարեկը նորից կվերադառնա...

Дьякон Нарек Петросян с военнослужащими
 
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

Պատերազմը սկսվելու օրը` առավոտյան, Նարեկ սարկավագը պատարագ ուներ, քանի որ կիրակի էր, սակայն իմանալով, որ մարտեր են սկսվել` շտապել է պաշտպանության նախարարություն։ Երեկոյան զինվորական համազգեստով է վերադարձել և այդպես` մի ձեռքին` զենք, մյուսին` խաչ, մեկնել է Արցախ։ 

Дьякон Нарек Петросян
 
Նարեկ սարկավագ

«Ինձ ասաց` Մարիամս, իմացա, որ ամենաթեժ կետը Հադրութում է, որոշեցի այնտեղ մեկնել։ Իսկ երբ ասում էի` հետ արի, դու Մարիա ունես, ինձ պատասխանում էր, թե այստեղ բոլորը Մարիա ունեն. մինչև պատերազմը չվերջանա, հետ չեմ գա»,–հիշում է Մարիամը։

Дьякон Нарек Петросян с семьей
 
Նարեկ սարկավագը կնոջ ու դստեր հետ

Նարեկ սարկավագն առաջնագծում ազատ ժամանակ զինվորների համար սուրճ, թեյ էր պատրաստում, նրանց հետ Աստծո մասին զրուցում։ Երբ իմանում էր, որ զինվորը մկրտված չէ, նաև մկրտություն էր կազմակերպում` կանչում էր տեր հայրերին, իսկ երբ տղաներից մեկը հոգնած էր լինում, նրան էր փոխարինում, որ զինվորը քնի, հանգստանա։ Սոցցանցերում տարածվող լուսանկարներում Մարիամը մի օր տեսել է, որ ամուսինը խաչ է գցում զինվորներից մեկի վզին. Նարեկ սարկավագն Էդգար անունով մի զինվորի կնքահայրն է դարձել։ Հետագայում Մարիամը գտել է զինծառայողին, որն այս ամռանն է զորացրվելու։ Էդգարին մկրտելիս, ինչպես կարգն է պահանջում, սարկավագը նրան նոր անուն է տվել` Նարեկ...

Дьякон Нарек Петросян на передовой
 
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

Պատերազմի ընթացքում Նարեկ սարկավագը տուն է եկել` կնոջն ու երեխային տեսնելու։ Մարիամն ասում է` լռակյաց էր դարձել, տխուր էր, հարցերին պատասխանում էր կարճ` այո կամ ոչ։

Дьякон Нарек Петросян с семьей
 
Նարեկ սարկավագը կնոջ ու դստեր հետ

«Երբ տուն եկավ, չէի հարցնում` գնալու է, թե ոչ, համբերատար սպասում էի, որ ինքն ասի որոշման մասին։ Մեր փոքրիկի` Մարիայի հետ մի լավ խաղաց, անգամ ինչ–որ տեսանյութ նկարեց հեռախոսով։ Հաջորդ օրն առավոտ շուտ նորից Արցախ գնաց, ասաց` պիտի իր զինվորների կողքին լինի»,–ասաց Մարիամը։

Дьякон Нарек Петросян
 
Նարեկ սարկավագ

Չնայած ամուսինը տխուր էր, սակայն հաղթահարել էր մահվան վախը։ Մարիամը հիշում է` երբ Նարեկը Ճարտար համայնքում էր (Մարտունու շրջան), զանգել, ասել է, որ հիանալի վայր է` ասես դրախտ լինի, ուզում է հետագայում ընտանիքով այնտեղ տեղափոխվեն ապրելու։ Ի դեպ, Նարեկ սարկավագը ծնվել է հենց Արցախում` Մարտակերտի Վաղուհաս գյուղում, իսկ սովորել Շուշիի դպրոցներից մեկում. նրա համար Արցախի բնությունը նորություն չէր։

Дьякон Нарек Петросян с военнослужащими
 
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

Նարեկ սարկավագը հարազատ Մարտունիում է զոհվել` պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց` հոկտեմբերի 29-ին։ Մարիամն ասում է` Նարեկն այնքան հոգատար և ուշադիր ամուսին էր, որ հիմա իրեն շատ դժվար է, և նրա բացակայությունն ամենուր է զգացվում։ Կենցաղային հարցերից սկսած` սարկավագը կնոջն աջակցում էր. Մարիամը հիշում է, երբ հղի էր, հետո էլ դուստրը ծնվեց, Նարեկը գնումներ անելիս ամեն ինչից երկու տարբերակ էր վերցնում, որպեսզի կինն ընտրի։

Дьякон Нарек Петросян с семьей
 
Նարեկ սարկավագկնոջ ու դստեր հետ

«Հիմա ամեն ինչ իրեն է հիշեցնում` սենյակում մեր նկարները, պահարանում գտնվող կոշիկները, հագուստը, որոնք դեռ խնամքով դասավորում եմ։ Փետրվարի 4-ին մեր դստեր ծնունդն էր, 1 տարեկան դարձավ. նրա համար ամեն ինչ անում եմ, տարեդարձն էլ, ատամհատիկն էլ վառ գույներով կազմակերպեցի»,–ասում է Մարիամը։

Նրանց փոքրիկ դուստրը նույնպես կարոտում է հորը` նկարն ամեն անգամ տեսնելիս ժպտում է, շոյում, համբուրում։ Մարիամն ասում է` դուստրն իր հետ հիմա ավելի է կապվել և հայրիկի կարոտն էլ իրենից է ասես առնում։

Նարեկ սարկավագը երազում էր տեր հայր դառնալ, նախորդ ամռանը քննություն էր տվել։ Բացի այդ, երազում էր իր առանձնատունն ունենալ` հողատարածքով, որպեսզի բնական ու մաքուր սնունդ ապահովեր ընտանիքի համար, այգի մշակեր, ճագարներ պահեր... Ուզում էր 4 աղջիկ ունենալ, ինչպես կնոջ ընտանիքում էր։ Մարիամը պատմում է, որ ամուսինն ասում էր` իրենց տանը միշտ հանգիստ է, իսկ Նարեկենք 3 եղբայրն են եղել, երեքն էլ` աշխույժ։ Նարեկի եղբայրները նույնպես հոգևոր կրթություն են ստացել, բայց միայն Նարեկն է շարունակել այդ ճանապարհը։

Детская фотография Нарека Петросяна
 
Նարեկ սարկավագը մանուկ հասակում

Մինչ Մարիամը դադար է վերցնում, մեր զրույցին ներկա փոքրիկ Նարեկը (Նարեկ սարկավագի սանիկն է), որը մինչև այդ հազիվ էր իրեն զսպել ու լուռ մնացել, ասում է. «Գիտե՞ս, թագավորն ինձ թողնում էր, որ իր մեքենայի հետ խաղայի։ Ինձ նստեցնում էր իր մեքենան, միասին լավ ծիծաղում էինք։ Թագավորը միշտ իմ գլուխը շոյում էր»։

Նարեկն ու Նարեկ սարկավագն իրար «թագավոր»-ով էին դիմում, քանի որ տարիներ առաջ ցույց տալով սարկավագին` երեխային հարցրել են, թե կուզի՞ նրա պես «թագավոր մարդ» դառնալ։ Երեխան էլ, տեսնելով, որ սարկավագի գլխին թագ չկա, հագուստն էլ թագավորական չէ, մի փոքր հիասթափված պատասխանել է, թե թագավորներն այսպե՞ս են լինում իրականում։ Նարեկ սարկավագին այս պատմությունը շատ է դուր եկել, և նա դրանից հետո միշտ երեխային թագավոր է ասել, փոքրիկն էլ հակադարձել է` թագավորը դու ես։

 

Ավելին ՝ այստեղ 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված