Հայերեն


Արժանապատիվ խաղաղություն՝ ընդդեմ վերջնական համազգային ստորացման. Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Մեր ընտրությունը մեծ չէ՝ կամ ընտրում ենք պարտության սիմվոլին, կամ՝ վերելքի հնարավորությունը։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Մեր ընտրությունը մեծ չէ՝ կամ ընտրում ենք պարտության սիմվոլին, կամ՝ վերելքի հնարավորությունը։ Ի դեպ, նման ընտրության համար քվեարկությունն ամենեւին պարտադիր չէ։

Կա փաշինյանական «մոդել». մարդ, որը պատերազմի օրերին հռչակեց Նոր Սարդարապատ, առաջնորդեց այն ու պարտվեց։

Փաշինյանը պարտության սիմվոլն է։

Հնարավոր չէ ասել՝ սա Սարդարապատն է, ես էլ՝ գլխավոր  հրամանատարը, ու պարտությունից հետո ասել՝ ես ի՞նչ կապ ունեի պատերազմի հետ, ես ընդամենը մոդերատոր էի, եկեք մոռանանք դա, սկսենք այլ խաղ։ Ու սկսել առաջ տանել պարտվածի խաղաղության մոդելը՝ խեղճ, անարժանապատիվ, խաղաղություն մուրացողի։

Սրան ի հակակշիռ պետք է ձեւավորվի քաղաքական նոր հոսանք, որը պետք է դնի արժանապատիվ խաղաղության գաղափարը։ Քաղաքական հոսանքը պետք է խարսխված լինի սթափ տեսլականի վրա՝ հասկանալով, որ պատերազմով հետ բերելու եւ ռեւանշիզմի մոդելն արկածախնդրություն է։ Դա գրեթե նույնքան վտանգավոր է, որքան՝ Նիկոլի գոյությունը։

Պարտված Փաշինյանի անթասիբ խաղաղության մոդելին պետք է հակակշռել արժանապատիվ խաղաղության մոդելը։

Խաղաղությունը ցանկություն չէ։ Դա սառը եւ գրագետ քայլերի շարքն է, որը բերում է այն վիճակին, որպեսզի քեզ հետ արժանապատիվ խոսեն։

Պարտության սիմվոլը չի կարող արժանապատիվ բանակցել։ Նա անձնապես պարտվել է, նրա հետ բանակցողը նրան ծաղրել է։

Շատ պետություններ են պատմության ընթացքում պարտվել։ Դա դատավճիռ չէ։ Դատավճիռ է, երբ դրա հետեւանքով ազգերը կոտրվում են։

Մենք հիմա շատ նուրբ սահմանի վրա ենք։ Եթե թույլ տանք, որ մեր ազգը կոտրվի, ապա այլեւս ոչինչ չենք կարողանալու փոխել։

Պարտության սիմվոլն ուզում է իր նվաստացումն անձնական մակարդակից տեղափոխել ազգային համընդհանուր մակարդակ։ Թուրքն էլ է դա ուզում։ Թուրքը եթե ֆիքսեց, որ պարտությունից հետո դու, որպես ազգ, չես կոտրվել, քո ողնաշարը չի կոտրվել, դու ունես որպես ազգ վերականգնվելու ռեսուրս եւ քո արժանապատվությունը տեղում է, քեզ հետ կսկսի խոսել այլ կերպ։

Եթե մենք չհասկացանք, որ խաղաղությունը աշխատանք է եւ պահանջում է ինտելեկտ ու կամք, եւ ընտրեցինք խաղաղության լենանազարյանական մոդելը, ապա կարճ ժամանակ հետո թուրքական զորքը լինելու է Հայաստտանում։

Եթե նկատել եք, Պարտության սիմվոլը գյուղերում իր մոնոլոգները սկսում է ավանդույթ դարձած ձեւակերպմամբ. «մի գաղափար կա»։ Եվ հնչեցնում բոլոր այն մտքերը, որոնք հաճելի են զանգվածին, պլեբեյ-ընտրողին, բայց որոնք անհամատեղելի են պետության հետ՝ ուղղակի քանդում են պետությունը։

Կա գաղափար, որ ժամկետային ծառայությունը հանենք։

Կա գաղափար, որ բուհերի շենքերը վաճառենք։

Վաղը նույն ոգով շարունակելու է ցանկը.

Կա գաղափար, որ չաշխատենք ու հարուստներից խլածը բաժանենք ձեզ։

Կա գաղափար, որ բոլորը գրին քարտ կամ ռուսական անձնագիր ստանան։

Կա գաղափար, որ ուրանանք ցեղասպանությունը՝ երշիկի դիմաց։

Կա գաղափար, որ մուղամը դառնա մեր մշակույթի առանցքը, ու դրա դիմաց վճարվենք։

Եվ այլն, եւ այլն։

Պարտության սիմվոլը շատ լավ գիտի, որ ինքը վերակենդանանալու ոչ մի շանս չունի՝ անկախ քվեարկության արդյունքներից, ու որոշել է զանգվածի ծափերի տակ վերակենդանանալու շանս չտալ նաեւ պետությանը։

Նրա թիրախը պետությունն է, Արցախը, սփյուռքը, որտեղ որ կա վերակենդանացման ռեսուրս։

Ասում է՝ սփյուռքն իմ իշխանությանը վստահում է, որովհետեւ պատերազմի 44 օրերին հիմնադրամում հավաքվել է նախորդ 28 տարվա հավաքվածի ավելի քան 70  տոկոսը։ Ինչքա՞ն պետք է ավարտված երեւույթ լինես, որ նման բան ասես։

Երբ գումարները հավաքվում էին, քո մասին ոչ ոք չէր հիշում։ Այդ գումարները փոխանցվել են Հայաստան համահայկական հիմնադրամին, որն ըստ էության միակ լեգիտիմ կառույցն էր՝ համահայկական դրամահավաք անելու։

Այդ գումարների զգալի տոկոսը հավաքվել է Հայաստանում, որտեղ ամեն մեկը՝ բանվորից մինչեւ ակադեմիկոս, իրենց վերջին կոպեկներն են փոխանցել։

Խոշոր նվիրատուներից շատերը հետագայում քո հրաժարականն են պահանջել՝ Սամվել Կարապետյան, Սերգեյ Համբարձումյան, Դաշնակցության ազդեցության տակ գտնվող կառույցները, ՀԲԸՄ, եկեղեցու՝ Էջմիածնի եւ Անթիլիասի ազդեցության տակ գտնվող կառույցները եւ այլն։ Սա է պատկերը՝ ստի եւ մարդկային ոչնչության։

Ի դեպ, կա խնդիր՝ այդ գումարների հաշվետվության, որը պահանջում են խոշոր դոնորները, եւ որից հիստերիկաբար խուսափում է Փաշինյանը։ Հաշվետվություն պահանջողների մեջ են ամերիկահայ նվիրատուները, որոնք դրա պատճառով հայտնվել են ամերիկյան հարկային մարմինների ճնշմումների տակ։

Հաշվետվություն պահաջողների մեջ են իրենց վերջին խնայողությունները նվիրաբերած ՀՀ քաղաքացիները, որոնք փորձում են հասկանալ, թե 5 մլրդ ինչպե՞ս ես որպես մոբի սննդի փող դուրս գրել, երբ ամբողջ Հայաստանն ու սփյուռքը սնունդ էր հավաքում։

Պակաս կարեւոր չէ՝ հասկանալ, թե հատկապես որտե´ղ են իրականում ծնվում այդ «գաղափարները», որոնք հետո ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ որպես «մի գաղափար կա» հրամցվում են հանրությանը։ Ո՞ր երկրում, ո՞ր մայրաքաղաքում, ո՞ր կազմակերպության գրասենյակում։

Եվ նորից՝ ընտրությունների մասին

Ավելին՝ այստեղ 

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված