Հայերեն


«Պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի․ հակառակորդն ակտիվ է»

Հասարակություն

Ապրիլյան պատերազմից հետո տուժած Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Աշխատանքներին ծանոթանալուց հետո օրերս Արցախից ՀՀ է վերադարձել քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը: Վերջինս armtimes.com-ի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով եւ նաեւ կանխատեսել, թե որքանով է մեծ նոր մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը:

- Պարոն Աբրահամյան, խնդրում ենք ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Թալիշում, եւ արդյոք այդ աշխատանքներից հետո Թալիշն այնքան ամուր է լինելու, որ հնարավոր է լինելու այնտեղ ընտանիք, երեխաներ տանել:

- Ամուր ասվածը շատ հարաբերական է, համենայնդեպս այս պահին Թալիշում իրականացվող աշխատանքները թե՛ վերակառուցման և թե անվտանգության լրացուցիչ միջոցների ապահովման առումով ուղղված են առկա ռիսկերը նվազագույնին հասցնելուն:

- Ուղղակի ապրիլյան պատերազմից հետո ասվում էր, որ այդ գյուղը հայտնվել է հակառակորդի ուղիղ նշանառության տակ: Այսինքն եթե սահմանների իմաստով այս ընթացքում բան չի փոխվել, ապա ի՞նչ է փոխվել:

- Հակառակորդի ուղիղ նշանառության տակ հայտնվել է գյուղի միայն մի հատվածը, այդ թվում՝ դպրոցը: Գյուղում հասարակական նշանակության օբյեկտներ և առանձնատներ կառուցվելու են առավել անվտանգ հատվածում, որոնք ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ չեն գտնվում: Բացի այդ, կառուցվելու են առանձնատներ՝ ապաստարաններով: Մեկ կարևոր հանգամանք ևս. եթե նույնիսկ հակառակորդը Թալիշի որոշ հատվածների նկատմամբ վերահսկողություն չունենար, մեկ է՝ Թալիշ գյուղը մինչ ապրիլյան գործողություններն էլ սահմանին բավականին մոտ էր գտնվում: Ու եթե Ադրբեջանն իր համար խնդիր դնի հայկական բնակավայրերը հրետանակոծի-հրթիռակոծի, շատ այլ բնակավայրեր ևս կարող են հայտնվել նրա թիրախում, այդ թվում՝ Տավուշի մարզի մի շարք համայնքներ, որոնք ի դեպ, նախորդ տարի հրետակոծվել են:

 Թալիշ (լուսանկարը՝ Տիգրան Աբրահամյանի)

- Ըստ ձեզ արդյո՞ք ապրիլյան վայրագությունները տեսած թալիշեցիները կհամաձայնեն նորից այդ գյուղ վերադառնալ:

- Շատ դժվար է թալիշցու տեսանկյունից գնահատել իրավիճակը և կարծիք արտահայտել՝ հետդարձի որոշում կկայացնե՞ն, թե՞ ոչ, սակայն Թալիշում և առհասարակ Մարտակերտի շրջանում իսկապես լուրջ գործընթաց են սկսել՝ համայնքում և անվտանգության և սոցիալ-տնտեսական առումով բարեկեցիկ պայմաններ ապահովելու ուղղությամբ:

-Տեղեկություններ ունե՞ք, թե երբ է նախատեսվում վերականգնողական աշխատանքները ավարտել: Ե՞րբ հնարավոր կլինի վերաբնակեցնել Թալիշը:

- Ներկայումս գյուղում ենթակառուցվածքների վերականգնման պրոցեսներ են ընթանում, հողային աշխատանքներ, Թալիշը Մատաղիսին կապող երկրորդ ճանապարհի բարեկարգման, կահավորման աշխատանքները ավարտական փուլում են, համապատասխան աշխատանքներ են կատարվել հին ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: Գյուղի վերականգնման վերջնական ժամկետներ դժվարանում եմ նշել, սակայն նկատելի է, որ գործընթացները չափազանց արագ են զարգանում:

-Ի՞նչ իրավիճակ է սահմանին: Կարծես թե կրկին ակտիվություն է նկատվում հակառակորդի կողմից: Հնարավոր համարվո՞ւմ են նոր մարտական գործողությունները:

- Հակառակորդն իսկապես ակտիվ է և այդ ակտիվությունը միայն ինժեներական աշխատանքներով կամ դիպուկահարների աշխուժությամբ չի արտահայտվում: Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են, փոքր մասշտաբի զորավարժություններ, կուտակումներ: Այս ամենն ինքնին նոր լարվածություն է ստեղծում: Երբ բացակայում են բանակցությունները՝ ավտոմատ կերպով աճում է մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը: Ամեն դեպքում Ադրբեջանում այդ ուղղությամբ լուրջ նախապատրաստական աշխատանքներ տեսանելի են:

- Դուք, փաստորեն, իրավիճակի սրում եք կանխատեսում: Ե՞րբ կարող է դա տեղի ունենալ, ըստ ձեզ եւ ինչի՞ է սպասում Ադրբեջանը:

- Ադրբեջանը վերադասավորումների փուլում է՝ պայմանավորված և տնտեսական, և քաղաքական և ռազմական գործոններով, բայց այն, որ Ադրբեջանն առաջնագծում լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնում, հիմք է տալիս ասելու, որ հաջորդ տարի իրավիճակային նոր փոփոխություններ կարելի է սպասել:

- Այդ իմաստով որքանո՞վ է պատրաստ մեր բանակը:

- Երբ խոսում ենք հակառակորդի գործողությունների, տեղաշարժերի մասին, պետք է նկատի ունենալ, որ զինված ուժերը ևս համապատասխան ջանքեր է գործադրում ոչ միայն հակառակորդի շարժը իր տեսանելիության դաշտում պահելու, այլ հնարավոր լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Վերջին 1-2 ամիսների ընթացքում դիվերսիոն գործողությունների մի քանի միջադեպեր են կանխվել: Դիվերսիոն գործողությունների փորձերը էականորեն նվազել են, ինչը պայմանավորված է շփման գծում դիտարկում իրականացնող հատուկ սարքավորումների տեղակայմամբ:

- Պարոն Աբրահայան, օրերս Արցախում պատասխանելով Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչու է հատկապես հիմա որոշել այցելել Ղարաբաղ, Սերժ Սարգսյանը մասնավորապես պատասխանել է. «Դա ներքին պարտադրանք է, որովհետև հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»: Ըստ ձեզ՝ ինչ է նշանակում դժվարին ժամանակահատված, ինչի՞ն է պատրաստում Սերժ Սարգսյանը:

- Ապրիլյան իրադարձություններից հետո բանակաշինության պրոցեսում նշաձողը բարձրացվել է. փոքր ռեսուրսներով պետք է մեծ խնդիրներ լուծել: Ու եթե հաշվի առնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն իր նկրտումներում չի նահանջել, այլ հակառակը՝ ակնհայտորեն պատրաստվում է մարտական գործողությունների հաջորդ փուլին, ապա ժամանակները իսկապես բարդ են: Այս փուլում և բանակը, և հասարակությունը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած վայրիվերումներին, զարգացման բոլոր սցենարներին:

Հութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Ամենադիտված