Հայերեն


«Հայտնի դառնալուց հետո մարդկանց հետ վերևից էի խոսում, իմ մեջ գոռոզություն կար». Սրբուհի Ավանեսյան

Life

Երիտասարդ դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանը եթերում հաճախ չի երևում, ինչը բացատրում է մարդկանց չհոգնեցնելու իր վախով: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է նկարահանվելու առաջարկները մերժելու, որպես մենեջեր աշխատելու, հայտնիություն ձեռք բերելուց հետո գոռոզանալու, համբույրի տեսարաններում նկարահանվելու և հաճախակի ոճափոխությունների մասին:

Դերասանուհու խոսքով՝ կար ժամանակ, երբ եթերում շատ էր երևում, ինչը սխալ է: «Պետք է դադարներ վերցնես, որպեսզի հեռուստադիտողին չհոգնեցնես: Ես ուզում եմ մարդկանց համար ներկայանալի լինել, ոչ թե հոգնեցուցիչ: Երբ հեռուստացույց եմ դիտում, տեսնում եմ նույն մարդկանց, նույն դեմքերը, ինչից հոգնում եմ և ենթադրում, որ հեռուստադիտողը ևս կհոգնի: Նկարահանումների առաջարկներ շատ եմ ստացել, բայց մերժել եմ, որովհետև հանգիստ էի ուզում: Որոշ ժամանակ անց կվերադառնամ: Այս շրջանում նկարահանվել եմ միայն Հրաչ Քեշիշյանի «Երջանկության մեխանիկա» ֆիլմում: Հրաչը տեսավ նոր կերպարս և ինձ տվեց այդ դերը, մնացածը կտեսնեք եթերում»,- ասաց նա:

Ըստ Սրբուհու՝ քանի որ եթերում հաճախ չի երևում, աշխատում է մեկ այլ մասնագիտությամբ: «Ամիսներ առաջ որոշեցի մարքեթինգ ուսումնասիրել, բիզնեսի մասին գրքեր կարդալ, նոր բաներ բացահայտել, հիմա աշխատում եմ «լաունջ բարերից» մեկում՝ որպես մենեջեր: Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ, աշխատել եմ որպես դերասանուհի, իմ մասնագիտության մարդիկ շատ ճկուն են: Ինչ-որ կերպար մարմնավորելու համար դերասանը կարող է փոխել ոճը, մտքերը, այդ պատճառով ինձ համար հեշտ էր նոր մասնագիտություն սովորել: Իմ հիմնական մասնագիտությամբ ևս զբաղվում եմ: Աշխատանքիս շրջանակում տեսանյութեր եմ նկարահանում, փորձում եմ ռեժիսորությունը մտցնել մարքեթինգի մեջ: Ժամանակին փորձել եմ ինձ որպես ռեժիսոր, նկարահանել եմ սոցիալական հոլովակ բանակի մասին: Հիմա էլ շատ նախագծեր կան, որոնց վրա աշխատում եմ, ընթացքում դրանք կերևան»,- նշեց նա:   

Հարցին, թե տեսախցիկի ո՞ր կողմում է իրեն ավելի հանգիստ զգում, Սրբուհին պատասխանեց. «Տեսախցիկի հետևի հատվածում և թատրոնի կուլիսներում ինձ ավելի լավ եմ զգում։ Իսկ որպես դերասանուհի՝ վախենում եմ ինձ փորձել թատրոնում: Այնտեղ բարդ է, նկարահանվելիս կարող ես սխալներ թույլ տալ, բայց թատրոնում մարդկանց ինչ-որ բան ցույց տալու համար ընդամենը մեկ հնարավորություն ունես: Ինձ դեռ այնքան լավ դերասանուհի չեմ համարում, որ կարողանամ թատրոնում խաղալ»:

Սրբուհին ընդգծեց, որ նկարահանվելուց հետո ձեռք բերած հայտնիությունը խանգարել է իրեն: «Սկզբում, երբ նկարահանվում ես, հայտնիությունը քեզ շատ հաճելի է լինում, փողոցում քայլում ես, քեզ ճանաչում են, ինչից լավ ես զգում: Որպես դերասանուհի հանդես գալուց հետո ինքնավստահությունս էլ ավելի բարձրացավ, մարդկանց հետ վերևից էի խոսում, իմ մեջ գոռոզություն կար: Դրանից հետո ջնջեցի սոցցանցերի էջերս, որովհետև դառնում էի սոցիալական կերպար: Մտածեցի՝ ավելի լավ է հանգստանամ, հետ գամ այդ իրավիճակից. հիմա սոցցանցերում ակտիվ չեմ, վախենում եմ նորից գոռոզանալ: Դա չեմ կարող վերահսկել, այդ պատճառով այնպես եմ անում, որ չհասնեմ այդ կետին»,- ասաց Սրբուհին

Դերասանուհին նկարահանվում է նաև համբույրի տեսարաններում: Նկատեց, որ դա իր աշխատանքն է․ «Չնայած իմ աշխատանքն է՝  ամեն տեղ չեմ անի: Կան նախագծեր, որտեղ համբուրվելու տեսարանը կարող է քո կարիերայում սխալ քայլ համարվել, կան նախագծեր, որտեղ կարող ես ինքդ առաջարկել նման տեսարան, որպեսզի կերպարն ու պահը դառնան ավելի գեղեցիկ և էսթետիկ: Ամեն ինչ նախագծից է կախված, կարող ես համբույրի տեսարանից հետո հաջողություններ, կարիերայում աճ ունենալ: Եթե ընտրել ես մասնագիտությունդ, հարգում ես ընտրությունդ, պետք է լիովին մտնես դրա մեջ, ոչ թե կիսատ»:

Վերջին մեկ տարվա ընթացքում Սրբուհին հաճախ է կտրուկ ոճափոխությունների դիմել: Նախ՝ կտրել էր երկար վարսերը, հետո ներկել մի քանի վառ գույնով, հիմա կանգ է առել «բլոնդ» երանգի վրա:

«Ուզում էի ինձ գտնել, փնտրում էի, մազերս կտրելով, վերջապես, գտա: Սիրում եմ փոփոխվել, նոր բան փորձել, որովհետև ոճափոխություններից հետո ունենում եմ փոփոխություններ ներսում, կյանքում: Ամեն անգամ թեկուզ մազերս գունափոխելուց հետո կյանքումս հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Հաճախակի ոճափոխություններն ինձ համար կախվածություն են դարձել: Մինչև մազերս կտրելը բոլոր փոփոխություններս կախված էին անձնական ոչ ներդաշնակ վիճակի հետ, կտրեցի ու բաց թողեցի այն ամենը, ինչն ինձ ճնշում էր: Մազերս զոհեցի ներքին փոփոխությունների համար, դա կյանքիս միակ ճիշտ որոշումն էր,- ասաց նա և հավելեց, որ ոճափոխություններից հետո ռեժիսորներն իրեն առաջարկում են ոչ թե բարի աղջկա, այլ հասուն կնոջ կերպարներ,- Նախկինում ինձ տալիս էին աղջկական, բարի հերոսուհու կերպար, բայց բացասական կերպարներն ավելի շատ եմ սիրում»:

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու
Ամենադիտված