Հայերեն


Նրանցից ո՞վ կգնա «Եվրատեսիլ»

Life

Մինչեվրատեսիլյան կրքերն աշխուժանում են, մրցութային փուլերը՝ գնալով նվազում։ Ընդամենը 2 փուլ հետո հայտնի կդառնա, թե ով է այս տարի Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։ Շաբաթ երեկոյան տեղի ունեցավ առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ 6 լավագույն երգիչներից երկրորդ կիսաեզրափակիչ փուլ անցան ընդամենը 4 մասնակիցներ։ Հեռուստադիտողի քվեարկությամբ և պրոֆեսիոնալ ժյուրիի ձայներով (թե ովքեր էին պրոֆեսիոնալ 9 ժյուրիները, որոնք գաղտնի քվեարկում էին, չասվեց) նախագիծը շարունակելու հնարավորություն ունեցան Իջինը, Մարտան, Սյուզաննա Մելքոնյանը և Արծվիկը։ Փաստորեն, այս տարի Հայաստանը նորից կներկայացնի իգական սեռի ներկայացուցիչ։ Լավ է, թե վատ, որոշել ենք մենք, դուք ու ժյուրիի այն անդամները, որոնց անունները պահվում են «գաղտնի»։

Պատկերացնենք, թե ի՞նչ կլինի, ի՞նչ կունենանք և ի՞նչ արդյունք կգրանցենք, եթե մրցույթում հաղթի նրանցից յուրաքանչյուրը։

Ներկայացվող կարծիքները հիմնված են նյութի հեղինակի, ֆեյսբուքյան օգտատերերի կարծիքների, երաժշտագետների և եվրատեսիլյան միջազգային բլոգի՝ wiwibloggs-ի տեսակետների վրա, որը կարող է չհամապատասխանել ձեր անձնական կարծիքին։

1․ Իջին։ Երգչուհու մասին բրիտանական wiwibloggs-ի անդրադարձը արդեն ներկայացրել ենք։ Նա Հայկոյի խմբի միակ ներկայացուցիչն է։ Թեև Իջինը մրցութային առաջին իսկ փուլում մեծ իրարանցում առաջացրեց իր ելույթով, վոկալով և արտաքինով, այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, որ նա արդեն 2-րդ կիսաեզրափակչում է, և նրան հաղթանակից բաժանող ընդամենը 1 քայլ է մնացել։ Իջինի մասին կարծիքները հակասական են։ Ոմանք գտնում են, որ նա իսկական արտիստ է, ով իր էներգիայով կարող է վարակել եվրատեսիլյան բեմը, և ունի գեղեցիկ արտաքին, մի մասն էլ կարծում է, որ մրցույթում գնահատվում է նաև վոկալը, որի մասով Իջինը շատ աշխատանքներ ունի անելու։ Ժյուրիի անդամներից մեկը՝ Իվետա Մուկուչյանը, նույնիսկ նշեց, որ Իջինի ձայնը նյարդայնացնող է։ Իրականում, երբ համեմատականներ ենք անցկացնում նրա առաջին և վերջին ելույթների միջև, ակնհայտորեն տեսնում ենք, որ վոկալային առումով ահռելի աշխատանք է կատարվել։ Եթե առաջին 2 ելույթներից հետո ֆեյսբուքյան օգտատերերը «զավեշտ» էին համարում նրա՝ մրցույթում լուրջ առաջընթաց գրանցելու փաստը, ապա այժմ շատերը կարծում են, որ կարելի է ձայնին համապատասխան երգ ընտրել, և նրան ճանապարհել Եվրատեսիլ։ Ինչպես բրիտանական բլոգն է գրում, Իջինը ամենաներկայանալի արտիստն է, և ակնհատ է, որ նրա վոկալը օր օրի բարելավվում է։ Կարելի է կանխատեսել, որ Իջինը վատ արդյունք չի գրանցի, եթե դառնա նախագծի հաղթող։

2․ Սյուզաննա Մելքոնյան։ Նրան շատերս հիշում ենք «X ֆակտոր» նախագծից, քանի որ հենց այդ ժամանակ էր՝ ժյուրիի անդամներից Էմմին դուրս թողեց երգչուհուն մրցութային փուլից՝ նշելով, որ նա կայացած արտիստ է, և նրա տեղը պրոֆեսիոնալ բեմն է, ինքը ոչինչ չի կարող տալ Սյուզաննային։ Իհարկե, սա բուռն քննարկումների պատճառ հանդիսացավ։ Թողնելով այս պատմությունը մի կողմ՝ պետք է արձանագրել, որ Սյուզաննան բավական ամուր վոկալային տվյալներ ունի և իհարկե արտիստիզմ։ Թվում է, թե նա բոլոր շանսերն ունի հաղթող ճանաչվելու։ Բրիտանական բլոգը Սյուզաննա Մելքոնյանի կատարումները որակում է որպես «առասպելական» ելույթներ։ Սակայն չի նշում, որ նա հաղթողի ամենահավանական թեկնածուն է։ Կարելի է կանխատեսել, որ Սյուզաննան եվրատեսիլյան բեմում հրաշալի կներկայացնի թե երգը, թե իր առջև դրված խնդիրը, սակայն դժվարանում եմ ասել՝ «կսիրի՞» նրան եվրատեսիլյան հանդիսատեսը, թե ոչ։

3․ Մարտա։ Երգչուհուն շատերս հիշում ենք դեռ մանկուց, իսկ նրա անունը կապում Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արթուր Գրիգորիչի հետ։ Մարտան Երգի պետականի սաներից է եղել, 4 տարեկանից երգել է «Արեւիկ» մանկական անսամբլում, «Դո-ռե-մի» ստուդիայում, իսկ այժմ դասավանդում է Երգի պետական թատրոնում։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում նրա մասնակցությունը անսպասելի էր, քանի որ Մարտային տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէինք տեսնում։ Ամեն դեպքում, երեկ տեղի ունեցած մրցութային 1-ին կիսաեզրափակիչ փուլում «գաղտնի» ժյուրին բավական մեծ միավորներ շնորհեց հենց նրան։ Իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ Մարտան զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա բուռն քննարկվեց ֆեյսբուքահայերի կողմից։ Շատերը այս ամենը կապեցին Արթուր Գրիգորիչի անվան հետ՝ մեկնաբանություններում գրելով, թե վերջինիս մատը էլի խառն է նախագծում։ Մարտայի վոկալային տվյալները թեև բավական լավն են, այնուամենայնիվ հանրության շրջանում նեգատիվ դաշտը՝ կապված նրա՝ հաղթող ճանաչվելու և Եվրատեսիլ մեկնելու վաղօրոք որոշման հետ, շարունակվում է մնալ քննարկման համար մեկ թեման։ Բրիտանական բլոգն էլ արձանագրում է, որ Լիլիթի և Հասմիկի՝ նախագծից դուրս մնալուց հետո Մարտան ունի բոլոր շանսերը՝ փայլելու։ Նրա հաղթանակի դեպքում հնարավոր է և պարային, և բալլադային հրաշալի երգ ներկայացնել։

4․ Արծվիկ։ Արծվիկը հաղթողի թերևս ամենահավանական թեկանածուն է։ Խարիզման, հզոր վոկալը և ներկայանալի տեսքը երգչուհուն հնարավորություն տվեցին հասնել 2-րդ կիսաեզրափակիչ փուլ։ Թեև երեկվա ելույթից հետո ոմանք մտահոգվեցին՝ նշելով, որ այս կատարումը ամենաթույլն էր նրա մյուս կատարումների համեմատ, այնուամենայնիվ նրան սատարողների թիվը անհամեմատ մեծ է։ Սակայն այս ամենին համառակ մեկ հանգամանք ևս ակնհայտ է, որ Արծվիկի հաղթանակի դեպքում պարային, ռիթմիկ երգ, ամենայն հավանականությամբ, չի լինի։ Մյուս կողմից էլ հարց է առաջանում՝ արդյոք մեզ անհրաժե՞շտ է նման կատարում եվրատեսիլի համար։ Բրիտանական բլոգն էլ, անդրադառնալով Արծվիկին, նշում է, որ նա իր ընթերցողների ֆավորիտն է այս նախագծում, բլոգը գրում է, որ երգչուհին մրցույթի ամենահզոր վոկալ ունեցող մասնակիցն է այս պահին, և որ նա հաղթողի լավագույն թեկնածուն է։ Ի մի բերելով կարելի է կանխատեսել, որ Արծվիկի ընտրությունը գուցե և լավագույնը լինի հենց այս պրոյեկտում։

Հ․Գ․Փաստը մնում է փաստ, որ Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթելու համար միայն լավ արտիստ լինելը քիչ է։ Հաղթանակին հասնելու համար հարկավոր է նույնքան լավ երգ, որը որ կմնա ու կհիշվի եվրատեսիլյան հանդիսատեսի շրջանում։ Իսկ թե հանրության կարծիքը այս ընտրությունում կլինի՞ գերակշռող ու որոշիչ, առայժմ դժվարանում եմ պատասխանել․․․։

Ստորև ներկայացնում ենք 1-ին կիսաեզրափակչի միավորները․

Մարտա — 97 միավոր
Արծվիկ— 71 միավոր
Սյուզաննա Մելքոնյան — 67 միավոր
Իջին — 58 միավոր
Վահե Ալեքսանյան — 48 միավոր
Լուսի— 37 միավոր

Վով Մուշեղյան, «Հրապարակ»

Պուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»
Ամենադիտված